Քրիստիան Մաջո
Քրիստիան Մաջո իտալ.՝ Christian Maggio | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ազգությունը | իտալացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 1982[1][2] (42 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մոնտեքիո Մաջորե, Վիչենց (գավառ), Վենետո Իտալիա | |||||||||||||||||
Հասակ | 184 սմ | |||||||||||||||||
Քաշ | 79 կգ | |||||||||||||||||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Նապոլի | |||||||||||||||||
Համար | 11 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քրիստիան Մաջո (իտալ.՝ Christian Maggio, փետրվարի 11, 1982[1][2], Մոնտեքիո Մաջորե, Վիչենցա, Վենետո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի աջ պաշտպան։ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2010 թվականի աշխարհի առաջնությանը և Եվրո 2012-ին։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վիչենցա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստիան Մաջոն «Վիչենցա» ակումբի սան է։ 2000/01 մրցաշրջանում ակումբի մարզիչ Էդուարդո Ռեյի կողմից հրավիրվել է թիմի հիմնական կազմ։ 2000 թվականի հոկտեմբերի 1-ին կատարել է իր դեբյուտը թիմի հիմնական կազմում՝ մասնակցելով «Միլանի» դեմ խաղին, որում նրա թիմը պարտվել է 2:0 հաշվով։ Առաջին մրցաշրջանի ընթացքում նա անցկացրել է 6 խաղ։ Ակումբի՝ Սերիա Բ անցնելուց հետո Մաջոն դարձել թիմի հիմնական կազմի խաղացող՝ 2001/02 մրցաշրջանում մասնակցելով 27 խաղի։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփեց «Նապոլիի» ակումբի դեմ խաղում և 2:1 հաշվով հաղթանակ բերելով իր թիմին։ Սակայն հաջորդ մրցաշրջանում Մաջոն կորցրել է տեղը հիմնական կազմում և անցկացրել է ընդամենը 7 խաղ։ Դրա պատճառ է դարձել աջ ծնկի վնասվածքը։
«Ֆիորենտինա» և «Տրեվիզո»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին հուլիսին Մաջոն տեղափոխվեց Ֆիորենտինա, որտեղ ընդգրկվեց թիմի հիմնական կազմում:2004/05 մրցաշրջանում կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում՝ Սերիա A-ում անցկացնելով ընդամենը 13 խաղ։ 2005 թվականին Քրիստիան Մաջոն կրկին վնասել է աջ ծունկը, ինչի պատճառով գրեթե չի խաղացել։ Մարզավիճակը վերականգնելու համար ֆուտբոլիստին ուղարկել են վարձավճարով խաղալու «Տրեվիզո» ակումբում, որը մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է Սերիա В:
«Սամպդորիա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հուլիսին Մաջոն վարձավճարով տեղափոխվել է «Սամպդորիա», որն իրավունք ուներ լիարժեք պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։ Առաջին մրցաշրջանում նա անցկացնում է 37 խաղ և խփում 2 գոլ, ինչից հետո ակումբը գնում է ֆուտբոլիստի նկատմամբ իրավունքների կեսը։ Ակումբի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին 2007/08 մրցաշրջանում սկսում է կիրառել 3-5-2 մարտավարությունը, ինչի հետևանքով Մաջոն տեղափոխվում է կիսապաշտպանություն։ Դիրքի փոփոխության շնորհիվ Մաջոն հնարավորություն է ստանում ավելի շատ գոլ խփել. Սերիա A-ում նա խփում 9, իսկ Ինտերտոտոյի գավաթի խաղերում՝ 1 գոլ։
«Նապոլի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հունիսի 11 Մաջոն տեղափոխվում է «Նապոլի», որը տրանսֆերի համար վճարում է 8 միլիոն եվրո[3]։
«Ուրախ եմ, որայսոր կարող եմհայտարարել Մաջոի՝ մեր թիմ տեղափոխվելու մասին։ Սա երկրորդ լուրջ գնումնն է «Պալերմոյի» կիաժսապաշտպան Լեանդրո Ռինաուդոյի ձեռքբերումից հետո։ Մենք երկար ժամանակ հետևում էինք Քրիստիանին։ Մյուս առավելություններից բացի, նրա ազգանունը համընկնում է այն ամսվա անվան հետ որին ես ծնվել եմ։ Դա բարի նշան է[4]։ Աուրելի Դե Լաուրենիս, Նապոլիի նախագահ։
Խաղացողի տեղափոխման նախաձեռնողը եղել է «Վիչենցեայում» նրա նախկին մարզիչ Էդուարդո Ռեյան։ Ֆուտբոլիստը կնքել է 5-ամյա պայմանագիր, իսկ նարա աշխատավարձը ամեն տարի ավելացել է 800 հազար եվրոից դառնալով 1,2 մլն եվրո։ Նոր թիմի կազմում նրա դեբյուտը կայացել է 2008 թվականի հունիսի 2-ին Պանիոնիոս ակումբի դեմ խաղում, որն անցկացվում էր Ինտերտոտոի գավաթի խաղարկության շրջանում Օգոստոսի 31-ին Նապոլիի կազմում առաջին անգամ մասնակցել է Սերիա А-ին՝ խաղալով Ռոմայի դեմ։ Սեպտեմբերի 14-ին նա խփեց առաջին գոլը ակումբ կազմում, գրավելով իր նախկին թիմի՝ «Ֆիորենտինայի» դարպասը։ 2009 թվականի մարտի 8-ին Լացիոյի դեմ խաղում, նա վնասել է աջ ծնկի խաչաձև ջլերը, ինչի պատճառով բաց է թողել մարցաշրջանի մնացած մասը[5][6]։
Հաջորդ մրցաշրջանում Մաջոն կրկին դարձավ Նապոլիի հիմնական կազմի խաղացող։ Հոկտեմբերի 18-ին նագոլ խփեց, ինչի շնորհիվ ակումբն իր առաջին հաղթանակն տարավ նոր մարզչի՝ Վալտեր Մացարիի գլխավորությամբ[7]։ Նույն մրցաշրջանում նա գրավեց Ֆիորենտինայի դարպասը՝ դրանով իսկ վերջ դնելով տնային խաղերում ֆլորենտացիների՝ նեապոլցիների դեմ տարած անընդմեջ հաղաթանակների[8]։ 2010 թվականի հունվարի 24-ին, «Բարի» ակումբի դեմ խաղում Մաջոն գոլ խփեց՝ կրկնելով Մարկո Վան Բաստենի հարվածը, որ նա կատարել էր 1988 թվականի եվրոպայի առաջնության եզրափակչում ԽՍՀՄ-ի դեմ խաղում[9][10]։ Ապրիլին Մաջոն վիրահատվել է, ինչի պատճառով չի խաղացել 3 շաբաթ[11]։
2011 թվականի սեպտեմբեր 14-ին կատարել է իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում մասնակցելով «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, որտեղ գոլային փոխանցում է կատարել Էդինոսն Կավանիին, խաղն ավարտվել է 1:1[12]. 2012 թվականի հունվարի 3-ին, Մոջոն Նապոլիի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչեւ 2015 թվականը[13]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոջոն խաղացել է Իտալիայի տարբեր տարիքային հավաքականներում։ 2002 թվականին նա Տուլոնում մասնակցել է առաջնությանը, որտեղ իտալացիները գրավել են 2-րդ տեղհետ մնալով բրազիլիայից, որի կազմում խաղում էին Ռոբինիո և Ադրիանոն։
2008 թվականին Քրիստիան Մաջոն Ռոբերտո Դոնադոնիի կողմից առաջին անգամ հրավիրվել է Իտալիայի հավաքական, սակայն չի մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ինչը նրա մոտ հիասթափություն է առաջացրել[14]։ 2008 թվականի հոկտեմբերի 5-ին նա կրկին հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու աշխարհի առաջնության նախընտրական փուլի խաղերին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 2008 թվականի նոյեմբերի 19-ին Մաջոն կատարել է իր դեբյուտը երկրի հավաքականի կազմում՝ Հունաստանի դեմ ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ֆաբիո Կանովարոյին[15]։ Խաղից հետո նա ասել է.
«Իտալիայի հավաքականում իմ դեբյուտը հիանալի փորձ էր, Մարչելո Լիպիի կանչելը շատ օգնեց ինձ։ Այնպիսի ամաչկոտ մարդկանց համար, ինչպիսին ես եմ, դա էնտուզիազմի կարևոր լիցք է։ Ակումբը կարող է հպարտանալ նրանով, որ մեր կազմում կան ազգային հավաքականների վեց խաղացողներ։ Ես ուրախ եմ, որ հասունացել եմ ու դուրս եկել նոր մակարդակի հենց այն պահին, երբ տեղափոխվեցի «Նապոլի»։ Այժմ իմ ձգտումները համընկնում են ակումբի պլանների հետ։ Ինձ զգում եմ «Նապոլիի» մի մասնիկը։ Հույս ունեմ՝ մենք կկարողանանք հասնել շատ բանի»[16]։ |
Մաջոն ընդգրկվել է 2010 թվականի աշխարհի առաջնության մասնակիցների կազմված նախնական ցուցակում[17], մասնակցել է մեկ խաղի՝ Սլովակիայի հետ հանդիպման ընդմիջումից հետո դաշտ դուրս գալով Դոմենիկո Կրիշիտոյի փոխարեն. այդ խաղում իտալացիները պարտվել են 2:3 հաշվով և դուրս մնացել հետագա պայքարից[18]։
Չնայած Ռուսաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում Քրիստիան Մաջոյի երկու սխալների պատճառով հակառակորդը գոլեր խփեց, նա ընդգրկվեց Իտալիայի հավաքականի նախնական ցուցակում՝ մասնակցելու Եվրո-2012-ին[19]։
Նա մասնակցել է Իսպանիայի[20] և Խորվաթիայի[21] դեմ խաղերին։ Անգլիայի[22] դեմ խաղի վերջում Մաջոն փոխարինել է Ինյանցո Աբատեին և երեք րոպե անց ստացել դեղին քարտ, ինչի պատճառով կիսաեզրափակչում չի կարողացել մասնակցել Գերմանիայի հավաքականի դեմ խաղին։
2015 թվականի մարտի 18-ին Մաջոն հայտարարել է Իտալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին[23]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Առաջնություն | Գավաթ | Եվրագավաթ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
2000/01 | Վիչենցա | Սերիա B | 6 | 0 | 0 | 0 | — | — |
2001/02 | Վիչենցա | Սերիա B | 26 | 1 | 1 | 0 | — | — |
2002/03 | Վիչենցա | Սերիա B | 5 | 0 | 2 | 0 | — | — |
2003/04 | Ֆիորենտինա | Սերիա A | 42 | 1 | 0 | 0 | — | — |
2004/05 | Ֆիորենտինա | Սերիա A | 13 | 1 | 7 | 1 | — | — |
2005/06 | Ֆիորենտինա | Սերիա A | 3 | 0 | 2 | 0 | — | — |
2005/06 | Տրեվիզո | Սերիա B | 11 | 0 | 0 | 0 | — | — |
2006/07 | Սամպդորիա | Սերիա A | 31 | 2 | 6 | 0 | — | — |
2007/08 | Սամպդորիա | Սերիա A | 29 | 9 | 2 | 0 | 3 | 1 |
2008/09 | Նապոլի | Սերիա A | 23 | 4 | 1 | 0 | 5 | 1 |
2009/10 | Նապոլի | Սերիա A | 34 | 5 | 2 | 1 | — | — |
2010/11 | Նապոլի | Սերիա A | 33 | 4 | 2 | 0 | 9 | 0 |
2011/12 | Նապոլի | Սերիա A | 33 | 3 | 5 | 0 | 7 | 0 |
2012/13 | Նապոլի | Սերիա A | 31 | 4 | 1 | 0 | 3 | 0 |
2013/14 | Նապոլի | Սերիա A | 22 | 0 | 4 | 0 | 7 | 0 |
2014/15 | Նապոլի | Սերիա A | 29 | 0 | 1 | 0 | 7 | 0 |
2015/16 | Նապոլի | Սերիա A | 8 | 0 | 1 | 0 | 6 | 1 |
2016/17 | Նապոլի | Սերիա A | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ձեռքբերումններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի գավաթ դափնեկիր (2) - 2011/12, 2013/14
- Իտալիայի սուպերգավաթի դափնեկիր (1) - 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Il Napoli ha acquistato Christian Maggio». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Наполи» приобрел Маджо
- ↑ Маджо пропустит окончание сезона из-за травмы
- ↑ «Maggio operato a Roma, intervento ok». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Napoli-Bologna 2-1». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Fiorentina-Napoli 0-1». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Livorno-Napoli 0-2, aggiornamenti in tempo reale». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Napoli, Maggio alla Van Basten: «Il mio un gol incredibile»(չաշխատող հղում)
- ↑ Защитник «Наполи» Маджо выбыл на три недели
- ↑ Սիթի 1:1 Նապոլի(չաշխատող հղում)
- ↑ Маджо продлил контракт с «Наполи» до июня 2015 года
- ↑ ««Continuano i musi lunghi per le mancate convocazioni in Azzurro. Ora tocca a Maggio: „Non ci speravo, ma ci sono rimasto male"»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Греция VS. Италия 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2008 թ․ նոյեմբերի 19.
- ↑ Кристиан Маджо: «Надеюсь многого добиться с „Наполи“»
- ↑ Липпи огласил предварительный состав сборной Италии на ЧМ-2010
- ↑ «Словакия VS. Италия 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հունիսի 24.
- ↑ «Италия VS. Россия 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հունիսի 1.
- ↑ «Испания VS. Италия 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հունիսի 10.
- ↑ «Италия VS. Хорватия 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հունիսի 14.
- ↑ «Англия VS. Италия 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հունիսի 24.
- ↑ Полузащитник «Наполи» Маджо объявил о завершении карьеры в сборной Италии
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում (անգլ.)
- Профиль на figc.it Արխիվացված 2014-03-06 Wayback Machine
- aic.football.it (իտալ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Մաջո» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալիայում ծնվածներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ