Քեթրին Դոն Լանգ
Քեթրին Դոն Լանգ | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Kathryn Dawn Lang |
Նաև հայտնի է որպես | k.d. lang |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1961[1][2][3] (62 տարեկան) Էդմոնտոն, Կանադա[4][5][6] |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | փոփ[7][8], Քանթրի[9][6], adult contemporary music[10][11][12], Ամերիկանա[13][14], ջազ[15][16][16], ժամանակակից ժողովրդական երաժշտություն[17][18] և ժողովրդական երաժշտություն[19] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, դերասանուհի, կիթառահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ[19] և վոկալ[19] |
Լեյբլ | Bumstead Records?, Elektra Records, Nonesuch Records, Sire Records և Warner Bros. Records |
Կրթություն | Ռեդ-Դիրի քոլեջ |
Պարգևներ | |
Կայք | kdlang.com |
K.d. lang Վիքիպահեստում |
Քեթրին Դոն Լանգ (անգլ.՝ Kathryn Dawn Lang, նոյեմբերի 2, 1961[1][2][3], Էդմոնտոն, Կանադա[4][5][6]), առավել հայտնի է k.d. lang բեմական կեղծանունով (նա հատուկ է իր ինիցիալներն ու ազգանունը գրում փոքրատառով), կանադացի փոփ և քանթրի երաժշտության հեղինակ և կատարող։
Քեթրինը չորս «Գրեմմի» մրցանակ ունի։ Նա նաև հայտնի է որպես բուդդիստ, բուսակեր, կենդանիների իրավունքների համար պայքարող, բացահայտ լեսբուհի և ԼԳԲՏ ակտիվիստ։ Նա 1988 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին ելույթ է ունեցել «Turn me round» երգով (Կալգարի, Կանադա)։ Իսկ 2010 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը նա հանդես եկավ Լեոնարդ Քոհենի «Hallelujah» երգով՝ ի հիշատակ այդ օրը մահացած մարզիկի։ Քեթրինը տիրապետում է մեցցո-սոպրանո երգչական դիապազոնին[21]։
Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյ Դին ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 2-ին Էդմոնտոն քաղաքում, որը կանադական Ալբերտ գավառի մայրաքաղաքն է։ Նրա ծնողներն են Օդրի Ֆրեդերիկ Լանգն ու Ադամ Ֆրեդերիկ Լանգը։ Երբ Քեթրինն ինը ամսական էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Քոնսորտ, որտեղ նա մեծացել է կանադական պրերներում երկու քույրերի ու եղբոր հետ։ Նրա հայրը դեղատան սեփականատեր էր։ Նա հեռացել է ընտանիքից, երբ Քեթրինը տասներկու տարեկան էր։ Սովորելով դպրոցում, Քեթրինը տեգերի նետման ազգային հավաքականում էր։
k.d.lang-ի երաժիշտ դառնալու գործում մեծ դեր են ունեցել նրա ծնողները․ «Մայրիկս բարեհաճ էր վերաբերվում իմ երաժշտական հակվածություններին։ Ամեն շաբաթ նա ուղարկում էր ինձ ու քրոջս կուսանոց երաժշտության դասերի։ Միանձնուհին, որը ինձ դաշնամուր էր դասավանդում, սովորություն ուներ խփել մատերիս քանոնով․․․»։
Դաշնամուրից հետո Քեյ Դիի մոտ հետաքրքրություն է առաջացել երգելու հանդեպ։ Սուրբ ծննդին նա ստացել է էլեկտրակիթառ, որպես նվեր ծնողների կողմից, ինչը նրան զարկ է տվել այն ոճի զարգացման համար, որը նրան տարբերում է ուրիշ կատարողներից։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Քեթրինը սկսում է հաճախել Red Deer քաղաքում պետական համակրթական Red Deer քոլեջը։ Այն ժամանակ նա հիացած էր Փեթսի Քլայնի կյանքով ու երաժշտությամբ ու ի վերջո նա որոշեց սկսել պրոֆեսիոնալ կատարողի կարիերա։ 1983 թվականի նա ստեղծեց Recline անունով խումբ ի հիշատակ քանթրի երգչուհի Փեթսի Քլայնին, ու նրանք ձայնագրեցին «Friday Dance Promenade» ալբոմը։ A Truly Western Experience ալբոմը թողարկվեց 1984 թվականին ու ստացավ մեծ հռչակ, գրավելով ամբողջ Կանադայի ուշադրությունը։ 1984 թվականի օգոստոսում Քեթրինը դարձավ այն երեք կանադացիներից մեկը, որոնք ընտրվեցին World Science Fair ներկայանալու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 k.d. lang, Lenny Kravitz, Sheryl Crow — Postmedia News.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.debate.org/reference/invincible-summer-musical-album
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 k.d. lang
- ↑ Grammy Awards — CMT.
- ↑ k.d. lang at the 5th Annual TV Land Awards. — FandangoNow.
- ↑ http://www.939bobfm.com/Music/Album.aspx?id=92927
- ↑ k.d. lang - Hymns Of The 49th Parallel
- ↑ 110 bpm (Music Database :: Dave Tompkins)
- ↑ Rock On The Net: 20th American Music Awards (presented in 1993)
- ↑ Tony Bennett, k.d. lang Star @ Black & White Ball — SFGATE.
- ↑ Canada in ‘Indian Land’ — Denton Record-Chronicle.
- ↑ k.d. lang & The Siss Boom Bang — Montreux Jazz Festival.
- ↑ 16,0 16,1 maniadb — 1996.
- ↑ http://www.zdigital.com.au/artist/tracy-chapman/release/tracy-chapman-2
- ↑ Gravity — 8tracks.com.
- ↑ 19,0 19,1 19,2 Montreux Jazz Festival Database
- ↑ Americana Music Association – Awards
- ↑ Basiliere, Aaron (2008 թ․ սեպտեմբերի 26). «Madeleine Peyroux: Half the Perfect World (2006)». All About Jazz. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- K.d. lang-ի պաշտոնական կայք
- K.d. lang-ը MySpace-ում
- k.d.lang-ը Facebook-ում http://www.facebook.com/kdlang
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Դոն Լանգ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կանադայում ծնվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի երգչուհիներ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Բեմական կեղծանուններ
- Բուսակերներ
- ԼԳԲՏ անձինք
- Լեսբուհի արվեստագետներ
- Կանադացի երաժիշտներ
- Կանադացի երգչուհիներ
- Կանադացի կին ակտիվիստներ
- Կանադացի կինոդերասանուհիներ
- Կանադացի հասարակական գործիչներ