Քարսոն Մաքքալերս
Քարսոն Մաքքալերս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Columbus, Ջորջիա, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 29, 1967[1][2][3][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան, դրամատուրգ, գրող, սցենարիստ և արձակագիր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան[4], Նյու Յորքի համալսարան[4] և Columbus High School? |
Ուշագրավ աշխատանքներ | The Heart Is a Lonely Hunter? և The Member of the Wedding? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | carson-mccullers.com |
Carson McCullers Վիքիպահեստում |
Քարսոն Մաքքալերս (անգլ.՝ Carson McCullers, собственно Lula Carson Smith, փետրվարի 19, 1917[1][2][3][…], Columbus, Ջորջիա, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 29, 1967[1][2][3][…], Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, նովելիստ, դրամատուրգ, էսսեիստ և բանաստեղծուհի։ Նրա առաջին վեպում՝ «Սիրտը միայնակ որսորդ է», նկարագրվում է ամերիկյան հարավի փոքրիկ քաղաքում բնակվող անհաջողակների ու սրիկաների հոգևոր մեկուսացումը։ Նրա մյուս վեպերը նմանատիպ թեմաներ ունեն, ստեղծագործությունների մեծ մասի գործողությունը ծավալվում է հեռավոր հարավում։
Մաքքալերսի ստեղծագործությունը հաճախ դասվում է «Հարավային գոթիկա» ուղղությանը, ինչը վկայում է նրա հարավային արմատների մասին։ Սակայն Մաքքալերսը իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է ԱՄՆ-ի հարավից տեղափոխվելուց հետո, և քննադատները նրա ստեղծագործությունների և էքսցենտրիկ կերպարների ոճն իրենց մասշտաբով նկարագրում են որպես համապարփակ։ Մաքքալերսի պատմվածքները հարմարեցվել են թատրոնի և կինոյի համար։ «Հարսանիքի մասնակիցը» (1946) վեպի սցենարը, որն ընդգրկում է երիտասարդ աղջկա զգացմունքները նրա եղբոր հարսանիքից առաջ, հաջողություն է ունեցել 1950-1951 թվականներին՝ Բրոդվեի բեմադրությունում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուլա Քարսոն Սմիթը ծնվել է Կոլումբուսում (Ջորջիա նահանգ), 1917 թվականին ոսկերիչ Լամար Սմիթի (1889-1944) և Մարգարիտա Ուոթերս Սմիթի (1890-1955) ընտանիքում։ Նրան անվանել են մորական տատի՝ Լուլա Քարսոն Ուոթերսի պատվին։ Նրա մոր պապը եղել է հարավային պլանտատոր և ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի հերոս։ Նրա հայրը եղել է Ֆրանսիական Գուգենոտական ծագմամբ ոսկերիչ և ժամագործ։ 10 տարեկանից երիտասարդ Քարսոնը դաշնամուրի դասերի է հաճախել․ երբ նա դարձել է 15 տարեկան, հայրը գրամեքենա է գնել, որպեսզի աջակցի Քարսոնի գրական ձգտումներին։
Լուլա Քարսոն Սմիթն ավարտել է Կոլումբուսի միջնակարգ դպրոցը։ 1934 թվականի սեպտեմբերին, 17 տարեկան հասակում, հեռացել է տնից, շոգենավով ուղևորվել Նյու Յորք՝ սովորելու դաշնամուր նվագել Ջուլիարդի երաժշտական դպրոցում։ Ռևմատիկ տենդով հիվանդանալուց հետո, վերադարձել է Կոլումբուս՝ առողջությունը վերականգնելու նպատակով, որտեղ որոշում է հրաժարվել երաժշտական կարիերայից։ Այնուհետև, վերադառնում է Նյու Յորք, աշխատում է մատուցողուհի, շարունակելով գրական գործունեությունը։ Այդ նույն ժամանակ Քարսոնը երեկոյան դասընթացների է հաճախել Կոլումբիայի համալսարանում, Վաշինգտոնի Նյու Յորքի համալսարանի քոլեջում հաճախել է Դորոթի Սկարբորոյի և Սիլվիա Չաթֆիլդ Բեյթսի ղեկավարած գրողների դասընթացներին։ 1936 թվականին Քարսոնը հրապարակել է իր առաջին նովելը՝ «Վունդերկինդը», ստեղծագործության ինքնակենսագրական սյուժեն, որում պատկերված է դեռահաս վունդերկինդի անպաշտպանությունն ու կորուստները։ Նովելն առաջին անգամ հրապարակվել է «Story» ամսագրում և և ընգրկվել է «Տխուր ցուկկինի բալադը» ժողովածուի կազմի մեջ/ «The Ballad of the Sad Café and Other Stories» (1951)։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականից մինչև 1937 թվականը հաշվի առնելով իր ուսման հանգամանքները և առողջության վիճակը, Կարսոնը մեկնել է ապրելու Նյու Յորքում և հարազատ Կոլումբուսում։ 1937 թվականի սեպտեմբերին, 20 տարեկան հասակում, ամուսնացել է թոշակառու զինվոր և սկսնակ գրող Ռիվես Մաքքալերսի հետ։ Նրանք միասին սկսում են իրենց կյանքը Շարլոթում, որտեղ հետագայում Ռիվեսը գտել է աշխատանք։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին, 23 տարեկանում, հավատարիմ մնալով «հարավային գոթական» արձակի ավանդույթներին, Մաքքալերսն ավարտում է իր առաջին վեպը՝ «Սիրտը միայնակ որսորդ է»։ (Վերնագիրը առաջարկել է նրա գրական Խմբագրը և ինչը վերցրված է Վիլյամ Շարփի «Միայնակ որսորդ» բանաստեղծությունից)։ Հրապարակումից հետո վեպը գնահատվել է որպես հակաֆաշիստական։
Իր ամբողջ գրավոր կյանքի ընթացքում Մաքքալերսը հրատարակել է 8 գիրք՝ «Սիրտը միայնակ որսորդ է» (1940), «Արտացոլումներ ոսկե աչքում» (1941) և «Հարսանիքի մասնակից» (1946)։ «Տխուր ցուկկինի բալադը» (1951) վիպակում պատմում է միայնակ սիրո ցավի մասին։ Վիպակը գրելու ժամանակ Մաքքալերսը «Yaddo»-ի անդամ է եղել։
«Հարսանիքի մասնակից» (1946) վեպում Մաքքալերսը նկարագրում է երիտասարդ աղջկա զգացմունքները եղբոր հարսանիքից առաջ։ 1950-1951 թվականներին Բրոդվեյի բեմում տեղի է ունեցել վեպի բեմադրությունը։ 2007 թվականին բեմադրությունը տեղի է ունեցել նաև Լոնդոնում։
1968 թվականին էկրանավորվել է «Սիրտը միայնակ որսորդ է» վեպը, գլխավոր հերոս Ջոն Սինգերի դերը խաղացել է Ալան Արկինը։ Էկրանավորվել է նաև «Արտացոլումներ ոսկե աչքում» (1967) վեպը, որի ռեժիսորն է Ջոն Հյուսթոնը, նկարահանումներին մասնակցել են Մառլոն Բրանդոնն և Էլիզաբեթ Թեյլորը։ Իր «Բաց գիրք» ինքնակենսագրության մեջ (1980) Հյուսթոնը նշում է.
«Ես առաջին անգամ հանդիպեցի Քարսոն Մաքքյուլերին պատերազմի ժամանակ, երբ ես այցելում էի Փոլեթ Գոդարին և Բուրգես Մերեդիթին՝ Նյու Յորքի ծայրամասում։ Քարսոնը ապրում էր մոտակայքում, և մի օր, երբ մենք զբոսնում էին, նա իր դռան մոտից մեզ կանչեց։ Նա հազիվ թե լիներ 20 տարեկան։ Ես հիշում եմ նրան որպես փխրուն արարած, շքեղ փայլող աչքերով; Ես հիշում եմ, որ դողում էին նրա ձեռքերը, երբ մենք նրան բարևեցինք։ Եվ երբ նրա հիվանդությունները ավելանում էին, նա դրանից միայն ուժեղանում էր»։ |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարսոնը և Ռիվս Մաքքալերսը բաժանվել են 1941 թվականին։ Ռիվեսից հեռանալուց հետո Քարսոնը տեղափոխվել է Նյու Յորք՝ «Harper's Bazaar»ի խմբագիր Ջորջ Դևիսի հետ։ Քարսոնը դարձել է Բրուքլինի գեղարվեստական համայնքի «Փետրվարյան տան» անդամ։ Նրա ընկերներից էին՝ բանաստեղծ Ուիսթեն Հյու Օդենը, սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին, դերասանուհի Մերիլին Մոնրոն, կոմպոզիտոր Բենջամին Բրիթեն, դերասանուհի Ջիպսի Ռոզա Լին, գրող Փոլ Բոուլզը և Ջեյն Բոուլզը։ Երկրորդ աշխարհամարտից հետո Մակքուլլերը և նրա ընտանիքն ապրում էին Փարիզում։ Այդ տարիներին մտերիմ է եղել Թրուման Կապոտեն և Թենեսի Ուիլյամսը։ Այս ժամանակահատվածում Ռիվեսը ընկերացել է կոմպոզիտոր Դևիդ Դիամանդի հետ, նրանք միասին ապրել են Նյու Յորքի Ռոչեսթեր քաղաքում։
1945 թվականին Կարսոնը և Ռիվսը կրկին ամուսնացել են։
1953 թվականին Ռիվսը Քարսոնին առաջարկել է միասին ինքնասպանություն գործել, ինչին Քարսոնը կտրուկ մերժել է։ Քարսոնից հեռանալուց հետո Ռիվսը մահացել է փարիզյան հյուրանոցներից՝ քնաբերի գերբարձր դոզայից։ «Գեղեցիկի քառակուսի արմատը» (1957) պիեսը գրվել է Ռիվեսի հետ իր կյանքի վերջին տարիների դառը հիշողությունների հիման վրա։
Իր կյանքի վերջին ամիսներին Մաքքալերսը կորցրել է գրելու ունակությունը, և Լուսավորություն և գիշերային տենդ» ինքնակենսագրականը (1999) մնացել է անավարտ։ Նյու Յորքի տունը, որում Քարսոնը բնակվել է 1945 թվականից մինչև 1967 թվականը, ընդգրկվել է Պատմական վայրերի ազգային ցուցակում 2006 թվականին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքքալերսն իր ողջ կյանքի ընթացքում տառապել է բազմաթիվ հիվանդություններից։ Երիտասարդ տարիքում նրան տանջել են հաճախակի կաթվածները, իսկ 15 տարեկանում հիվանդացել է ռևմատիկ տենդով, երկար ժամանակ չի կարողացել ազատվել ալկոհոլային կախվածությունից։ 31 տարեկանում մարմնի ձախ մասն ամբողջովին կաթվածահար է եղել։ Իր կյանքի վերջին քսան տարիները Քարսոն Մաքքալերսը ապրել է իր տանը՝ Հարավային Նյու Յորքում։ 1967 թվականի սեպտեմբերի 29-ին մահացել է կաթվածից՝ 50 տարեկան հասակում։ Թաղված է Վաշինգտոնի Օակ-Հիլլ (Oak Hill Cemetery) գերեզմանատանը։
Ստեղծագործության քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«[Նրա աշխատանքը] մեր երկրորդ մակարդակի մշակույթի սակավաթիվ նվաճումներից է» - Գոռ Վիդալ
|
«Քարսոնի աշխատանքի գլխավոր թեման մարդկային սիրո հսկայական նշանակությունն ու գրեթե անլուծելի հիմնախնդիրներն են»։ - Թենեսի Ուիլյամս
|
«Նրա ցնցումները իրական չեն»։ - Ջեյն Բոուլս
|
«Կարծում եմ, որ սա ամենավատ գիրքն է, որը ես երբևէ կարդացել եմ»։ - Ֆլաննի Օ'Քոնոր «Ժամացույց առանց ձեռքի» վեպի մասին։
|
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքքալերսի ինքնակենսագրական արձակը և թատերագրությունը «հարավային գոթիկայի» (Ուիլյամ Ֆոլքներ, Էրսկին Կոլդուել, Ֆլաննի Օ'Քոնոր, Հարփըր Լի և այլն) ամենաազդեցիկ և տպավորիչ նմուշներից մեկն է։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուգենհայմի հիմնադրամի կրթաթոշակի կրկնակի դափնեկիր (1942 և 1946)[6], Հենրի Բելամաննի մրցանակի դափնեկիր՝ գրականության մեջ ունեցած մեծ ավանդի համար (1966)։ Կոլումբուսի համալսարանում բացվել է Քարսոն Մաքքալերսի անվան գրողների և երաժիշտների կենտրոն (տես․ [1])։ Մաքքալերսի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, բազմիցս էկրանավորվել են։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Heart Is a Lonely Hunter/ Սիրտը միայնակ որսորդ է (1940, Ռոբերտ Էլլիսա Միլլերի ֆիլմը՝ 1968)
- Reflections in a Golden Eye/ Ոսկե աչքերի արտացոլում (1941, Ջոն Հյուսթոնի ֆիլմը՝ 1967)
- The Member of the Wedding/ Հարսանիքի մասնակիցը՝ (1946, հեղինակային վերափոխում դրամայում՝ 1950, Ֆրեդ Ցինեմանի ֆիլմը՝ 1952, Քլոդ Միլլեի ֆիլմը՝ 1985; հեռուստադիլմեր՝ 1982 և 1997)
- Clock Without Hands / Ժամացույց առանց սլաքների (1961)
Այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Ballad of the Sad Café and Other Stories / Տխուր ցուկկինի բալադը (1951, արձակների ժողովածու, գլխավոր վիպակը վերափոխվել է Էդուարդ Օլբիի դրամայում՝ 1963, ֆիլմ՝ 1991)
- The Square Root of Wonderful/ Հրաշքների քառակուսի արմատ (1958, պիես)
- The Mortgaged Heart / Գրավով սիրտը (1972, պատմվածքների ժողովածու)
- Illumination and Night Glare/ Լուսավորում և գիշերային դողէրոցք (1999, անավարտ ինքնակենսագրություն)
Ամփոփ հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Complete Novels. New York: The Library of America, 2001
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.anb.org/view/10.1093/anb/9780198606697.001.0001/anb-9780198606697-e-1601094
- ↑ 5,0 5,1 https://www.gf.org/fellows/all-fellows/carson-mccullers/
- ↑ Карсон Маккалерс на сайте Мемориального фонда Джона Саймона Гуггенхайма
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Evans O. Carson McCullers, Her Life and Work. London: Owen, 1965
- Edmonds D. Carson McCullers. Austin: Steck-Vaughn, 1969
- Bloom H. Carson McCullers. New York: Chelsea House Publishers, 1986
- Carr V.S. Understanding Carson McCullers. Columbia: University of South Carolina Press, 1990
- James J.G. Wunderkind: The Reputation of Carson McCullers 1940—1990. Columbia: Camden House, 1995
- Savigneau J. Carson McCullers: un cœur de jeune fille. Paris: Stock, 1995 (переведена на анг. и исп.)
- Critical Essays on Carson McCullers/ Beverly Lyon Clark, Melvin J Friedman, eds. New York: G.K. Hall; London: Prentice Hall International, 1996.
- Gleeson-White S. Strange Bodies: Gender and Identity in the Novels of Carson McCullers. Alabama: UP of Alabama, 2003
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (англ.) Արխիվացված 2014-01-07 Wayback Machine
- Էջ IMDBկայքում
- Հղումներ
- Քարսոն Մաքքալերս Արխիվացված 2020-10-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարսոն Մաքքալերս» հոդվածին։ |
|
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սեպտեմբերի 29 մահեր
- 1967 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի բանաստեղծներ
- ԼԳԲՏ վիպասաններ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով