Քար
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Քար | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ծիսապաշտամունքային հավատալիքներում ժայռերը, քարերը, ի տարբերություն մարդու ծերացող, մեռնող և անհետացող մարմնի, ամրության, երկարակեցության և հավերժության խորհրդանշաններն են։ Որոշ քարեր մարմնավորում են տիեզերքի արարչական ուժերը ինչպես մարջանը ՝ ջրային աշխարհը, մագնիզաքարը՝ տիեզերական ուժերի, երկնային լուսատուների ու մոլորակների շարժման փոխկապվածությունը, ծիածանաքարը՝ մարդկային կերպարանափոխությունը, նեֆրիտը՝ տիեզերական էներգիան, կատարելությունը ուժը, իշխանությունը։ Չինաստանում չափյուղան երկնակամարի խորհրդանշանն է և ամփոփում է հայեցողության գաղափարը։ Լաջվարդի մուգ կապտավուն գույնը մատնացույց է անում քարի երկնային ծագումը և աստվածային ուժի մարմնացումը։ Օգտագործել է գիշերային, աստղազարդ երկինք պատկերելիս։ Եգիպտական դատավորներն իրենց վզին էին կրում այդ քարը «ճշմարտություն» մակագրությամբ։ Քարերը կապ ունեն նաև աստվածների հետ։ Մեքսիկայում ացտեկների Շիութեքուրշի աստծուն պատկերել են փիրուզե փետուրներով՝ նրան համարելով փիրուզե տիրակալ։ Ացտեկներն այս քարին բնորոշ կապտականաչ գույնը զուգակցել են երկինքն ու երկիրը, արևն ու կրակը միավորող փիրուզե օձին։ Փիրուզը նաև Թսեփոնեյի, յունոնայի քարն է։ Հին Հունաստանում լազուրիտը համարվել է սիրո խորհրդանշան՝ Աֆրոդիտեի քարը։ Մագնիզաքարը պատկերվել է եգիպտական արևի աստված Գորի հետ։ Զարդատուփում պահվող զարդաքարերը համեմատվում են ենթագիտակցության մեջ փակված կռահողական գիտելիքների հետ։ Անգամ կենցաղային խոսակցություններում գիտելիքները հոգևոր գանձեր են համարվում։ Մարգարիտը կատարելությամբ և գեղեցկությամբ համարվում է մետաֆիզիկական ընդհանուր խորհրդանշան։ Հնագույն մշակույթներում գնահատվել են քարի ամրությունն ու կարծրությունը։ Հետագայում՝ գույնը, փայլը, մաքրությունը, հմայական, մոգական, և հոգեբանական ներազդեցությունը, գեղեցկությունը։ Մոլորակներն ազդեցության ուժով խորհրդանշորեն կապված են թանկարժեք որոշակի քարերին։
Առավել ընդունելի է համանմանության այս համակարգը
- Արև - ալմաստ, վանակն, ցիրկոնի լուսավոր տեսակները, տուրմաին,
- Լուսին - մարգարիտ, ադուլյար, ագաթ
- Մերկուրի - բյուրեղաքար, վագրի աչք, տպազիոն, ագաթ, սաթ, ցիրկոն
- Յուպիտեր - զմրուխտ, կանաչ փիրուզ, նեֆրիտ, օձաքար, մալաքիտ
- Վեներա - լաջվարդ, շափյուղա, ծովակն ( ակվամարին )
- Սատուրն - մեղեսիկ, եղեգնաքարի մութ տեսակները
Հնագույն ժամանակներից քարերն օգտագործվել են բուժական նպատակներով։ Թանկարժեք քարերին վերագրում էին նաև թունավորումներից փրկելու հատկություն։ Հնագույն ժամանակներից ի վեր արքաների գավաթները պատրաստված էին արծաթից զարդարված ռուբինե քարերով հավանական թունավորումը վնասազերծելու նպատակով։ Պարզունակ ըմբռնումների պատճառով կիրառվում էին ոգեհմայական եղանակներ, իսկ որպես դեղամիջոց՝ որոշ քարերի բաղադրությունները։ Նեֆրիտ քարը անունը սատցել է մարդու երիկամների նմանության պատճառով և ծառայել է որպես դեղամիջոց ու մահվանից հետո մարմինը քայքայումից փրկելու բուժամիջոց, կարմիր կամ վառ կարմիր քարերը՝ սուտակը կամ ռուբին, նռնաքարը համարվում են հակաբորբոքային և արյունակասեցուցիչ միջոց։ Դեղին քարերը լյարդի խանգարումների և դեղնախտի բուջման համար։ Կանաչ քարերի օգտագործման աչքի հիվանդությունների բուժման համար բացատրվում է տեսողության վրա այդ գույնի բարերար ազդեցությամբ։ Շափյուղան, լաջվարդը, փիրուզը և կապտերանգ այլ քարեր ենթադրաբար ունեն առողջացնող ազդեցություն, հակադրվում են չար ու խավար ոգիներին և սատարվում լուսավոր ու իմաստուն ոգիներից։ Այս քարերը համարվել են ողջախոհության, առաքինության խորհրդանշան։ Թանկարժեք քարերը դարձել են գեղեցկության, սիրո, լույսի, բազմերանգության, երկարակեցության, հավերժության հոմանիշներ. վառ կանաչ մարգագետինը համեմատվում է զմրուխտի հետ, կապույտ երկինքը՝ փիրուզի։ Չինացիները աղջկա գեղեցկությունը համարում են «նեֆրիտային գեղեցկություն», իսկ Հռոմի կայսր Ներոնն իր կնոջ մազերը համեմատում էր սև սաթի հետ։ Հայ միջնադարյան պոեզիան լի է նման համեմատություներով։ Գրիգորիս Աղթամարցին սիրեցյալի մազերը համարում է «վայելուչ որպես ըզթուխ սաթ»։ Իսկ իր հոգուն ծրարված յարին համարում է «տըպազ» քար, որ կայծ է արձակում։ Նաղարշ Հովնաթանը, դիմելով սիրած աղջկան, գրում է. «նման ես դու կարկիր վարդի, ատամներդ ՝չար մարգարիտ»։ Սայաթ-Նովան «անապակ ծովի միջեն հանած գոհարիս, գովել», Չարենցը ՝ «կապույտ աղջիկ, ակաաթի ու կաթ պես հոգեթով»։
Խորհրդանշում է՝ հաջողություն, սիրային հաղթանակ, ծաղկունք, առողջություն, երկարակեցություն։ Հին Հռոմում համարվում էր տղաբերության աստվածուհի՝ այգեգործների հովանավոր Պոմոնայի քարը։ Անվանումը ծագել է հունարեն «ագաթես» ՝ երջանիկ բառից։ ըստ մեկ այլ վարկածի՝ առաջացել է Սիցիլիայի Ագաթես գետի անունից, որտեղից արդյունահանվել է։ Վաղ միջնադարում մկրտվող երեխաները կրում էին Ագաթե զարդեր, որովհեև դրանք հանգստացնում են նրանց։ Ժան դը Մանդևիլը քարին վերագրում էին իր տիրոջը սրամիտ և պերճախոս դարձնելու ընդունակություն։ Միջնադարյան հետազորող Լորի Ցերուսը մտորելով ագաթի գունային փոփոխությունների մասին՝ ասել է. «Եթե այն ակխվի քնած մարդու գլխավերևում, ապա նա գեղեցիկ և բարի երազներ կտեսնի»։ Ալբերտ Մեծի խոսքերով ՝ «Սև երակներով ագաթն օգնում է մեղմել վիշտը և սրտին ուժ է տալիս»։
Խորհրդանշում է՝ չափավորություն, ողջախոհություն, մեղմում է ցասումը։ Կրողին դարձնում է անպարտելի։ Պատահական չէ, որ նապոլեոնը միշտ ադամանդ էր պահում։ Մոգական քար է՝ հմայական ներգործությամբ։ Առաջացել է արաբական ելմազ բառից։ Հույներն այն անվանում էին ադամանդ, որ ծագել է ընկճել, նվաճել բայերից և նշանակում է և նշանակում է աննվաճ, անընկճելի։ Կա համոզմունք, որ ադամանդին երկարատև նայելիս նվազում է մելամաղձությունը, հեռանում է չար աչքը, մարդը դառնում է խորաթափանց, զարգանում է հիշողությունը։ Քարի բաղադրությունը վնասակար է վայրի և թունավոր կենդանիների համար։ Ադամանդը անուժ է դարձնում թույնը և վնասում սարսափի տարաստեսակ զգացողությունները։ Այն ցրում է վատ երազները։ Հաջողություն է բերում ձախ ձեռքին կրելիս։ Օգտագործվում է որպես բուժական միջոց՝ ադամանդը կարելի է կոտրել՝ փափկացնելով այծի թարմ և տաք կաթով։
- Ազուրիտ խաժաքար, հայքար
Խորհրդանշում է երկարակեցությունը, հաջողությունը։ Բուժում է մելամաղձությունը, ընկնավորությունը և նյարդային համակարգի մյուս հիվանդությունները, մաքրում է արյունը և լեղին։ Բարերար ազդեցություն է թողնում արյան բարձր չնշման և ոսկրային հիվանդությունների ժամանակ վառ կապույտ գույնի է։ Ազուրիտից պատրաստում են բազմազան ներկեր։ Հայաստանը դարեր ի վեր հարևան երկրներ է արտահանել ազուրիտի ներկանյութը, ինչը վկայում է նաև Պլինիուս Ավագը։
- Ալեքսանդրիջ
Ծաղկունքի, երջանկության, հաջողության, նաև դժբախտության խորհրդանշանն է։ Կրողների համար իբր կանխագուսհակում էր բաժանում։ Առաջին անգամ գտնվել է Ուրալում, 1838 թվականին։ Այդ ժամանակ նշվում էր Ալեքսանդր 2-րդի չափահաս դառնալը, և քարը ստացավ նրա անունը։ Կապտականաչավուն-արևային, արհեստական լույսի ներքո մորեգույն կամ կարմիր երանգավորումներով քար է։ Հանդիպում է նաև Բրազիլիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Մադագասկարում, իսկ Շրի-Լանկայում գտնվել են բավականին մեծ քարեր, որոնցից մի քանիսը՝ ավելի քան 60 կարատ քաշով։ Դրանց գույնը շշի կանաչ է, որը գիշերն ավելի է մգանում։
- Ակվամարին ծովակն
Սրբազան քարերից է ` երիտասարդության ու հույսի խորհրդանշանը։ Երկնագույն, կանաչավուն կամ սպիտակբյուրեղ։ Անվանումն ստացել է գույնի համար` լատիներեն ակվա - ջուր բառից։ Ըստ հնագույն ավանդույթների ` այդ փայլաքարը նավաստիներին պահպանում է նավաբեկությունների ժամանակ։ Քարի բյուրեղները մեծ մասամբ համաչափ գունավորում ունեն, սակայն երանգները տեղաբաշխված են նաև գոտիներով։ Ակվամարինին բնորոշ են կապույտը, կանաչաերկնագույնը։ Բրազիլիայի երկնականաչավուն ակվամարիններն այնքան շատ են, որ կազմում են համաշխարհային արդյունահանության կեսը։
- Ամաչոնաքար
Խորհրդանշում է ընտանեկան բարեկեցությունը։ հասակավոր մարդկանց մղում է սիրային պոռթկումների։ Ընդգծում է կանացիությունը, վանում անհանգստության զգացողությունը և անվստահությունը։ Պահպանում է արևահարությունից ու գլխացավից, ամրացնում է սրտամկանը, բարելավում լսողությունը և մաշկի վիճակը։
- Ամեթիստ
Համեստության, հոգեկան հանգստի, մաքրության, անմեղության, չափավորության, զգոնության ու բարեպտության խորհրդանշանն է։ Հնդկաստանում մոգական ամենազոր քարերից է։ Նպաստում է մտքի սթափությանը։ պլինիուս Ավագը նշում է, որ քարի անունը հիմնվում է նրա երանգավորման վրա, որը մոտ է գինու գույնին։ Ամեթիստ կրում են եպիսկոպոսները, որոնք պետք է մնան ցանկացած թմրեցումից, այդ թվումև` հոգևոր։
Խորհրդանշում է ` լուսին, կուսություն, իգական սկիզբ, թագուհի։ Ալքիմիայում մարմնավորում է նախանյութի կուսական վիճակը, լուսինը։ Հայերեն բառ է, որի ցեղակիցներն են սանսկրիտի rajata`արծաթ, իտալերեն argento, ֆրանսերեն ergent և այլն։ Այս բոլորը ծագում են հնդեվրոպական areg` փայլել արմատից, որից առաջացել է նաև հունարեն արծաթ բառը։
- Զմրուխտ
Բանակնության, ճշմարտության, ճարպկության և ճարտարության խորհրդանիշ։ Բառը սեփական ծագում ունի։ Հայերենը ձևավորվել է պարսկերեն և հունարեն լեզուների ազդեցությունից։ Առասպելի համաձայն ՝ Կլեոպատրան եղել է եգիպտական հանքախորշերում, որտեղ գերակշռել են Զմրուխտ հանքախորշերը կրել են Կլեոպատրայի անունը։ Այն հանքերը շահագործվել են մինչև 13-րդ դարը։
Արվեստի գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քար (ֆիլմ), 1992 ― խաղարկային ֆիլմ, 1992 թվական՝ ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրով, 2012 թվական՝ Վյաչեսլավ Կամինսկի
- Քար (գիրք) ― Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունների հավաքածուն,
- Լուսնաքար (վեպ) ― դետեկտիվ վեպ Ուիլկի Քոլլինս,
- Լուսնաքար (ֆիլմ) ― վեպի մի քանի էկրանավորումներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քար
- Խաղաքար, օրինակ՝ շախմատի խաղաքար ձի
|
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 6-րդ դասարանի պատմության դասագիրք