Jump to content

Քահանայի դուստրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քահանայի դուստրը
անգլ.՝ A Clergyman's Daughter
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՋորջ Օրվել
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1934
ՏեսարանՔենթ
ՀրատարակչությունVictor Gollancz?
Հրատարակվել է1935
ՆախորդԲիրմայական օրեր

Քահանայի դուստրը (անգլ.՝ A Clergyman’s Daughter), Ջորջ Օրուելի առաջին վեպն է, գրված 1934 թվականին։ Օրուելը բավարարված չէր այս ստեղծագործությամբ և կտակում նշել էր, որ իր մահից հետո այս վեպն այլևս չպետք է հրատարակվի[1]։

Վեպի գլխավոր հերոսուհի՝ Դորատի Հեյրը քահանայի աղջիկ է, իսկական հավատացյալ, ով պատժում է իրեն անգամ չնչին արարքի համար. ասեղով ծակում է ուսը կամ էլ այլ պատիժ է հորինում։ Նա ակտիվորեն մասնակցում է քաղաքի հասարակական և հոգևոր կյանքին, որտեղ նա ապրում է վախենալով կշտամբանքից և բամբասանքներից։

Դժբախտ պատահարի հետևանքով Դորատին կորցնում է հիշողությունը, հեռանում է տնից և միանում ավազակների խմբի, որը զբաղվում էր մուրացկանությամբ և գողություններով։ Նա ամբողջովին մոռանում է իր նախկին կյանքն ու հավատը, բոլոր քրիստոնեական իդեալները, նրան անհանգստացնում է գոյատևման խնդիրը։ Ավազակախումբը Դորատիի հետ թափառում է բոլոր շրջաններով, մի վայրում երկար չմնալով։ Վերջապես երկար տառափանքներից և ապրումներից հետո նրա հարազատները գտնում են աղջկան, Դորատիի հիշողությունը աստիճանաբար վերականգնվում է։ Դորատին շարունակում է իր նախկին ճգնավորական կյանքը. այժմ այսպիսի ապրելակերպը նրա համար միայն սովորություն է, և չափազանց ուշ է ինչ-ր բան փոխել։

Գրական վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վեպում Օրուելը փորձում է ցույց տալ մարդու հավատի ճգնաժամը. որոշակի հանգամանքներում Աստծո նկատմամբ հավատի կորուստը անդարձ է, և հետ կարող է վերադառնալ միայն շինծու կերպարով, պիտանի՝ փոքր քաղաքում չտարբերվելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Orwell 1998g, էջ. 228

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]