Փոլ Մաաս
Փոլ Մաաս գերմ.՝ Paul Maas | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1880[1][2] |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[3] |
Վախճանվել է | հուլիսի 15, 1964[1][2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Մասնագիտություն | դասական բանասեր, համալսարանի դասախոս, կլասիցիստ և բյուզանդագետ |
Լեզու | գերմաներեն և անգլերեն |
Քաղաքացիություն | Գերմանիա և Պրուսիայի թագավորություն |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա և Graeca? |
Աշխատավայր | HU Berlin և Քյոնիգսբերգի համալսարան |
Պարգևներ | |
Paul Maas Վիքիպահեստում |
Փոլ Մաաս (գերմ.՝ Paul Lazarus Maas, նոյեմբերի 18, 1880[1][2], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[3] - հուլիսի 15, 1964[1][2], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), գերմանացի գիտնական-հնագետ, դասական բանասեր, տեքստաբան, բյուզանդագետ, մանկավարժ։ Գիտությունների դոկտոր է, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր։ Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ և ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի անդամ (1955)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի հրեական ծագում։ Ծնվել է բանկիրների ընտանիքում։ 1898 թվականից դասական բանասիրություն է ուսանել Բեռլինի Հումբոլդտի համալսարանում և Մյունխենի համալսարանում։ Եղել է Կառլ Կրումբախերի և Ուլրիխ ֆոն Վիլամովից-Մյոլենդորֆի աշակերտը։
Ուսանող տարիներից Վիլամովից-Մյոլենդորֆի հայտնի սեմինարների ժամանակ Պ. Մաասը առանձնանում էր նրանով, որ չէր ամաչում իր ուսուցչի հետ բուռն վիճաբանություններից։
1910 թվականին Վիլամովից-Մյոլենդորֆի աջակցության շնորհիվ դարձել է Բեռլինի համալսարանի հունական և բյուզանդական գրականության պրիվատ-դոցենտ։
Հենց այս ժամանակահատվածում լույս են տեսել նրա ամենահայտնի՝ «Griechische Metrik» (1923) և «Textkritik» (1927) գործերը։
1930 թվականին Վիլամովից-Մյոլենդորֆի խորհրդով Պ. Մաասն ընդունել է Քյոնիգսբերգի համալսարանի սովորական պրոֆեսորի պաշտոնն ստանձնելու հրավերը, որտեղ նա դասավանդել է մինչև 1934 թվականը, երբ, չնայած իր գերմանական հայրենասիրությանը և գործընկերների բողոք-նամակներին, իր հրեական ծագման պատճառով նրան ազատ են պաշտոնից։
Նա տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, Օքսֆորդ, որտեղ շարունակել է իր կարիերան 1939 թվականին։ Դասախոսություններ է կարդացել Օքսֆորդի համալսարանում։
1959 թվականին Օքսֆորդի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։ Եղել է Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ և Գերմանիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1955)։
Նրա ամենակարևոր գիտական նվաճումների թվին են պատկանում հին հունական տեքստերի ուսումնասիրությունները և քննադատությունները։ Մշակել է Մաասի օրենքը։
Թաղված է Օքսֆորդի Վոլվերկոտի գերեզմանատանը (Wolvercote Cemetery):
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հունական չափումներ» (Լայպցիգ, 1923)
- Textkritik. (Լայպցիգ, 1960)
- Տեքստի քննադատություն // Արիստեուս. Դասական բանասիրություն և հնագույն պատմություն։ 2011. No. 2. Ս 136-173։
- Sancti Romani Melodi Cantica. (Օքսֆորդ, 1963)
- Kleine Schriften: (Մյունխեն, 1973, ISBN 3-406-02083-6):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #11888185X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Katja Bär: Paul Maas. In: Robert B. Todd (Hrsg.): Dictionary of British Classicists Vol. 2. Bristol 2004.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաաս Պաուլ (գերմ.)
- Կենսագրություն(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Մաաս» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 18 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 15 մահեր
- 1964 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի հնագետներ
- Գերմանացի բանասերներ
- Գերմանացի մանկավարժներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Բյուզանդագետներ
- Գիտությունների դոկտորներ