Փեթոն Օսվալթ
Փեթոն Օսվալթ անգլ.՝ Patton Peter Oswalt | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1969[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր | Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ |
Կրթություն | Broad Run High School? (1987)[3] և Ուիլյամի և Մերիի քոլեջ (1991) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող |
Ամուսին(ներ) | Մերիդիթ Սելենջեր |
Երեխա(ներ) | Alice Oswalt? |
Պարգևներ և մրցանակներ | |
pattonoswalt.com | |
Օսվալթ Փիթեր Փեթոն (անգլ.՝ Patton Peter Oswalt, հունվարի 27, 1969[1][2], Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ստենդափ-կատակերգու, դերասան և սցենարիստ։ Հայտնի է «Քվինսի արքան» (1998-2007) կատակերգությունում Սպենսեր Օլչինի դերով, «Ռատատույ» (2007) մուլտֆիլմում Ռեմիի հնչյունավորմամբ, ինչպես նաև «Գործակալներ „Վ.Ա․Հ․Ա․Ն․“» (2014-2020) սերիալում Կյոնիգ եղբայրների դերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսվալթը ծնվել է Վիրջինիայում (Պորտսմութ), Կարլ և Լարրի Ջեյ Օսվալթների ընտանիքում։ Սովորել է Աշբերնի Broad Run High School դպրոցում, որն ավարտել է 1987 թվականին, ապա ավարտել է Ուիլյամսբերգի Վիլհելմի և Մարիայի քոլեջը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսվալթը սկսել է ելույթ ունենալ ստենդափ-շոուներում 1980-ական թվականների վերջերից։ Նա գրել է «Խելահեղ հեռուստատեսություն» սկետչ-շոուի սցենարը, ապա ստացել «Քվինսի արքան» սերիալի գլխավոր դերերից մեկը, որտեղ նա նկարահանվել է 1998-2007 թվականներին։
2004 թվականին Օսվալթը թողարկել է Feelin’ Kinda Patton կատակերգական ալբոմը, 2007 թվականի հուլիսի 10-ին՝ Werewolves and Lollipops երկրորդ ալբոմը Sub Pop ստուդիայում, 2009 թվականի օգոստոսի 23-ին՝ My Weakness is Strong, երրորդ ալբոմը, որը առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը։
2007 թվականին Օսվալթը հնչյունավորել է առնետ Ռեմիին, «Ռատատույ» անիմացիոն ֆիլմում։ 2014-2020 թվականներն նա հայտնվել է «Գործակալներ „Վ.Ա․Հ․Ա․Ն․“» սերիալի 10 սերիաներում, խաղալով Կյոնիգ եղբայրների դերը։
2026 թվականին օգոստոսին Օսվալթը հայտարարեց, որ զբաղված է իր մահացած կնոջ՝ Միշել Մակնամարիի Գոլդեն Սթեյթի մարդասպանի մասին վավերագրական գիրքն ավարտելով, որը անավարտ մնաց իր մահվանից հետո[4]։ 2017 թվականին Օսվալթը հայտարարեց, որ I’ll Be Gone In The Dark գիրքը, կհրապարակվի 2018 թվականի փետրվարի 27-ին։ Գրքի թողարկումից երկու ամիս էլ չանցած՝ 2018 թվականի ապրիլի 25-ին Սակրամենտո շրջանի ոստիկանությունը հայտարարեց, որ Գոլդեն Սթեյթի մարդասպանը հայտնաբերված է և պետք է ձեռբակալվի։ Օսվալթը իր Ինստագրամյան էջում հրապարակեց տեսանյութ, ասելով․ «Ինձ թվում է, որ դու բռնել ես նրան, Միշել»[5]։ Օսվալթը նաև ավելացրել է, որ կցանկանար այցելել կասկածյալին, եթե նա իսկապես մարդասպանն է. «չհիանալով կամ չզարմանալով՝ նրան տալ այն հարցերը, որոնց Մակնամարան ցանկանում էր պատասխանել գրքի վերջում»[6]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի սեպտեմբերի 24-ին Օսվալթը ամուսնացել է գրող Միշել Մակնամարայի հետ[7]։ Նրանց աղջիկը, Էլիս Ռիգնի Օսվալթը, ծնվել է 2009 թվականին։ 2016 թվականի ապրիլի 21-ին, Մակնամարան մահացավ քնում, իր ընտանիքի Կալիֆոռնիա նահանգի, Լոս-անջելեսի տանը։ Նրա մահը եղել է նախկինում չախտորոշված սրտի հիվանդության և նշանակված դեղամիջոցների (Ադդերալ, Կսանակս և Ֆենտանիլ) բարդությունների հետևանք[8]: «Գոլդբերգի» սերիալի երրորդ եթերաշրջանի եզրափակիչ դրվագը, նվիրված էր նրան։
2017 թվական հուլիսին հայտարարվեց, որ Օսվալթը նշանվել է դերասանուհի Մերեդիտ Սելենջերի հետ[9]։ Նրանք ամուսնացել են նույն տարվա նոյեմբերին[10][11]։
Ընտրված կինեմատոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո և հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր |
---|---|---|---|
1994 | Սայնֆելդ | Seinfeld | Կլերկ |
1996 | Հեռացրեք պերիսկոպը | Down Periscope | ռադիո օպերատոր |
1998 | Բժիշկ Կաց | Dr. Katz, Professional Therapist | Փեթոն |
1998-2003 | Քվինսի արքան | The King of Queens | Սպենսեր Օլչին |
1999 | Մարդը լուսնի վրա | Man on the Moon | աշխատող |
1999 | Մագնոլի | Magnolia | Դելմեր Դարիոն |
2000 | Ապագայի Բեթմենը | Batman Beyond | Էշդոն Մայքլս |
2000-2004 | Ստատիկ ցնցում | Static Shock | Սպեկս |
2001 | Օրինակել տղամարդ | Zoolander | լուսանկարիչ |
2002 | Տան տեսանյութեր | Home Movies | Հելմեթ |
2003 | Հրաշալի հովանավորներ | The Fairly OddParents | գրող |
2003 | Ամսագրի աղջիկները | Calendar Girls | Լարրի |
2003-2006 | ԱՏՀՖ | Aqua Teen Hunger Force | տարբեր կերպարներ |
2003-2007 | Կիմ հնարավոր | Kim Possible | պրոֆեսոր Դեմենթոր / պրոֆեսոր Դեմենզ |
2004 | Ստարկսի և Հատչ | Starsky and Hutch | դիջեյ |
2004 | Նյու-յորքան տաքսի | Taxi | կլերկ |
2004 | Թոմը գնում է քաղաքապետի մոտ | Tom Goes to the Mayor | Զինկս |
2004 | Բլեյդ: երրորդություն | Blade: Trinity | Հեջես |
2004-2020 | Ռենո 911! | Reno 911! | տարբեր կերպարներ |
2006 | Սեր և այլ անհարմարություններ | Failure to Launch | տեխնիկ |
2006 | Ութոտնուկներ | Squidbillies | Մի աչքանի կաղամար |
2006-2007 | Բեթմեն | The Batman | Մարտի Սլակ / Լոսմո Կլարկ |
2007 | Սեքս և մահ 101 | Sex and Death 101 | Ֆրեդ |
2007 | Ռատատույ | Ratatouille | Ռեմի |
2007 | Սպունգ Բոբ, քառակուսի տաբատ | SpongeBob SquarePants | Ջիմ |
2007 | Սխալ շրջադարձ 2. փակուղի | Wrong Turn 2: Dead End | Թոմի |
2007 | Կատաղության գնդակներ | Balls of Fury | Կուվալդա |
2007 | Հնձվոր | Reaper | Լեոն |
2007 | Քո ընկեր առնետը | Your Friend the Rat | Ռեմի |
2007-2021 | Ամերիկական հայրիկ | American Dad! | տարբեր կերպարներ |
2009 | Դիտարկում և զեկույց | Observe and Report | Ռոջեր |
2009 | Տեղեկատու | The Informant! | Էդ Հերբստ |
2009 | Վենտուրա եղբայրները | The Venture Bros. | Հրաշք-տղա |
2009 | Տիկնիկային տուն | Dollhouse | Ջոեկ Մինոր |
2009-2010 | Հասարակություն | Community | բուժեղբայր Ջեքի |
2009-2011 | Այդքան տարբեր Տարա | United States of Tara | Նիլ Կովալսկի |
2009-2011 | Մահացու ձանձրալի | Bored to Death | Հովարդ Բեյքեր |
2010 | Հարևաններ դժոխքից | Neighbors from Hell | Պազուզու |
2010 | Կապրիկա | Caprica | Բակստեր Սարնո |
2010 | Գլենն Մարտին | Glenn Martin, DDS | կամավոր |
2011 | Ֆուտուրամա | Futurama | ոչ գրավիչ հսկա հրեշ |
2011 | Կումարի և Հարոլդի մահաբեր սուրբ ծնունդը | A Very Harold & Kumar 3D Christmas | Լարրի Յուստոն / Սանտա-Կլաուսը խանութում |
2011 | Աճող հույս | Raising Hope | Ռուբին |
2011 | Երիտասարդ չափահաս | Young Adult | Մեթ Ֆրիխով |
2012 | Բոբի բուրգերները | Bob’s Burgers | Մուդի Ֆուդի |
2012 | Մետալոկալիպսիս | Metalocalypse | տարբեր կերպարներ |
2012 | Փնտրում եմ ընկեր, մինչ աշխարհի վերջ | Seeking a Friend for the End of the World | Ռոուչ |
2012 | Սև նշան | Burn Notice | Քելվին Շմիդտ |
2012-2013 | Երկուսուկես մարդ | Two and a Half Men | Բիլլի Ստենհոփ |
2012-2017 | Սիմփսոններ | The Simpsons | Բարտի գինիները / Տիրեկս |
2013 | Պորտլանդիա | Portlandia | Տոռ83 |
2013 | Տարօրինակ Թոմաս | Odd Thomas | Օզզի Բուն |
2013 | Զբոսայգիներ և հանգստավայրեր | Parks and Recreation | Գարտ Բլանդին |
2013 | Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը | The Secret Life of Walter Mitty | Թոդ Մախխեր |
2013-2014 | Բրուկլին 9-9 | Brooklyn Nine-Nine | հրշեջ մարշալ Բուն |
2013-2015 | Արդարադատություն | Justified | Ոստիկանապետ Բոբ Սվինի |
2013-2021 | Գոլդբերգի | The Goldbergs | պատմող |
2014 | Ամերիկական ընտանիք | Modern Family | Դակի |
2014 | 22 Ջամփ սթրիթ | 22 Jump Street | պրոֆեսոր Ջեյքոբս |
2014 | Գրավիթի Ֆոլզ | Gravity Falls | Ֆրանց |
2014 | Լուսնի պաշտպանները | Mune, le Gardien de la Lune | Մոքս |
2013-2015 | Հզոր բժիշկներ | Mighty Med | Էդ / Կործանիչ |
2014-2020 | ԲոՋեք ձիավոր | BoJack Horseman | տարբեր կերպարներ |
2014-2020 | «Գործակալներ „Վ.Ա․Հ․Ա․Ն․“» | Agents of S.H.I.E.L.D. | Կյոնիգ եղբայրներ |
2015 | Բաթլ Կրիկ | Battle Creek | քաղաքապետ Հարդի |
2015 | Ռիկ և Մորտի | Rick and Morty | Բետա 7 |
2015 | Կոշկավոր կատվի արկածները | The Adventures of Puss in Boots | Ֆրանցիսկո |
2015 | Վերցրու և վազիր | Freaks of Nature | Ստյուարտ Միլլեր |
2015-2018 | Ողջ իրականությունը արջերի մասին | We Bare Bears | Նոմ Նոմ |
2015-2019 | Փոխնախագահ | Veep | Թեդի Սայկս |
2016 | Հատուկ գործակալ Արչեր | Archer | Ալան Շապիրո |
2016 | ՏրիպՏանկ | TripTank | Պեգաս |
2016 | Լրտես հարևանները | Keeping Up with the Joneses | Բրյուս Սփրինգստայն / Կարիճ |
2016-2019 | Իմ փոքրիկ պոնի. ընկերությունը կախարդական է | My Little Pony: Friendship Is Magic | Կվիբլ Պենտս |
2017 | Դիետա Սանտա Կլարիտայից | Santa Clarita Diet | բժիշկ Հասմեդի |
2017 | Չափ 404 | Dimension 404 | քեռի Դաստի |
2017 | Շրջան | The Circle | Թոմ Ստենթոն |
2017 | Թոմն ու Ջերին | The Tom and Jerry Show | Կարվեր |
2017 | Խնդրում ենք, պատրաստվեք | Please Stand By | սպա Ֆրենկ |
2017-2018 | Խենթ նախկին | Crazy Ex-Girlfriend | Ջեյ Կասլման |
2017-2019 | Հեփփի՛ | Happy! | Հեփփի |
2017-2019 | Սարդ-մարդ | Spider-Man | քեռի Բեն / Քամելեոն |
2018 | Ներեցեք, անհանգստության համար | Sorry to Bother You | պրոնի «սպիտակ» ձայնը |
2018 | Ռոբոտ հավ | Robot Chicken | տարբեր կերպարներ |
2018 | Փտած ժամանակներ | Another Period | հարցազրույց վարող |
2018 | Երիտասարդ Տիտաններ, առա՛ջ | Teen Titans Go! To the Movies | Ատոմ |
2018-2021 | Հերոսների քաղաք․ նոր պատմություն | Big Hero 6: The Series | պարոն Սպարկլս |
2018-2021 | Կենսաբանության դասընթաց | A.P. Bio | տնօրեն Ռալֆ Դուրբին |
2019 | Վերապատրաստվածները | Schooled | մեծ Ադամ |
2019 | Կիմ հնարավորը | Kim Possible | պրոֆֆեսոր Դեմենթոր |
2019 | Տնային կենդանիները մութ կյանքը 2 | The Secret Life of Pets 2 | Մաքս |
2019 | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Պենն Էպներ |
2019-2020 | Ուիլլ և Գրեյս | Will & Grace | Դենլի Ուոկներ |
2019-2021 | Միկկի Մաուս․ արկածների աշխարհ | Mickey Mouse Mixed-Up Adventures | Մեյնարդ Մակսնորտեր |
2020 | Տղաներ | The Boys | Հիլս |
2021 | Մոդոկ | M.O.D.O.K. | Ջորջ Տարլտոն / ՄՈԴՈԿ |
2021 | Հավերժներ | Eternals | տրոլ Պիպ |
2021 | Ընտանիքի տղա | Family Guy | Թայլեր |
2021 | Զսպեք ձեր էնտուզիազմը | Curb Your Enthusiasm | Հարրի Բասկին |
2021 | Ուրվականը և Մոլլի ՄաքԳին | The Ghost and Molly McGee | քաղաքապետ Բրենսոն |
2022 | Տիեզերական ուժեր | Space Force | հրամանատար Լանկաստեր |
2022 | Աստղային ճանապարհ․ Պիկարդ | Star Trek: Picard | Բիծ 73 |
2022 | Գազլիթ | Gaslit | Չակ Կոլսոն |
2023 | Չարլին և ֆանտաստիկ քառյակը | Heroes of the Golden Mask | Էզոպ |
Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2005 | Ավտոմեքենայի գողություն․ Լիբերթի Սիթիի պատմություններ | ռադիո զանգահարող |
2006 | Ավտոմեքենայի գողություն․ Վայս Սիթիի պատմություններ | նոր աշխարհակարգի կոչող / լրագրող |
2007 | Ռատատույ | Ռեմի |
2011 | Մահվան աճ 2: Գրառման անջատում | Ռենդի Տագման / վերապրող |
2012 | Եղեգ: Դիսնեյ - Pixar Adventure | Ռեմի |
2015 | Մայնքրաֆթ: Պատմության ռեժիմ | Ջեսսի |
2017 | Մայնքրաֆթ: Պատմության ռեժիմ - Երկրորդ եթերաշրջան |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Լեյբլ | Գծապատկերի դիրքը[12] | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Top 200 | US Comedy | US Digital | US Indie | US Heat | |||
2003 | 222 (Live & Uncut) | Chunklet Magazine | — | — | — | — | — |
2004 | Feelin' Kinda Patton | United Musicians | — | — | — | — | — |
2007 | Werewolves and Lollipops | Sub Pop | 137 | 1 | — | 18 | 4 |
2009 | My Weakness Is Strong | Warner Bros. | 67 | 1 | 5 | — | — |
LP ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Patton vs. Alcohol vs. Zach vs. Patton (2005) Զաք Գալիֆիանակիսի հետ[13]
- Melvins/Patton Oswalt split 7" (2006) The Melvins-ի հետ[14]
- Comedians of Comedy Tour 3"CD (2006)[15]
- The Pennsylvania Macaroni Company (2006) Բրայան Պոսենի, Մարիա Բամֆորդի և Էվգենի Միրմանի հետ
- Frankensteins and Gumdrops (2008)
համատեղ ալբոմներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beth Lapides' Un-Cabaret - The Good, The Bad, and the Drugly (2006)
- Beth Lapides' Un-Cabaret - The Un & Only (2002)
- Comedy Death-Ray (2007)[16]
DVD-ներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- No Reason to Complain (DVD) (2004)
- My Weakness Is Strong! (DVD) (2009)
DVD-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rock Against Bush, Vol. 2 DVD (2004)[17]
- The Comedians of Comedy: Live at the El Rey (2005)
- The Comedians of Comedy: Live at the Troubadour (2007)
- Super High Me DVD (2007)
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- JLA: Welcome to the Working Week (DC Comics, 2003)
- The Overrated Book (Հենրի Հ. Օուինգսի հետ համահեղինակ, 2006)
- The Goon noir (Թոմաս Լենոնի, Սթիվ Նալսի և Էրիկ Պոուելի հետ համահեղինակ, 2007)
- The Rock Bible: Unholy Scripture for Fans & Bands (Հենրի Հ. Օուինգսի հետ համահեղինակ, 2008)
- Zombie Spaceship Wasteland (2011)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ https://www.washingtonpost.com/lifestyle/style/patton-oswalt-gets-philosophical-but-hes-still-funny/2011/12/14/gIQASNztwO_story.html
- ↑ Zuckerman, Esther (2016-08-02). «Read This: Patton Oswalt opens up about his grief». The A.V. Club (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-05-05-ին.
- ↑ Oswalt, Patton (2018-04-25). «#GoldenStateKiller #IllBeGoneInTheDark #MichelleMcNamara One of the more surreal days of my life. We'll be watching the press conference at 3pm EST. Looks like they got him. #stepintothelight». Instagram (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Oswalt, Patton (2018-04-25). «If they've really caught the #GoldenStateKiller I hope I get to visit him. Not to gloat or gawk — to ask him the questions that @TrueCrimeDiary wanted answered in her "Letter To An Old Man" at the end of #IllBeGoneInTheDark». Twitter (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-27-ին.
- ↑ Oswalt, Patton (2009-04-23). «Alice Oswalt vs. Jason Statham». Արխիվացված է օրիգինալից 2010-02-28-ին. Վերցված է 2018-05-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Mizoguchi, Karen (2017-02-03). «Patton Oswalt Reveals Wife Died Due to Prescription Medications and Undiagnosed Heart Condition». People (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-11-ին.
- ↑ Warner, Kara (2017-07-06). «Patton Oswalt & Meredith Salenger Are Engaged!». People (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-29-ին.
- ↑ Oswalt, Patton (2017-11-05). «What'd you guys do yesterday? (Photo @jeffvespa)». Twitter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-26-ին.
- ↑ Corinthios, Aurelie (2017-11-05). «How Patton Oswalt Found Love with Meredith Salenger After His First Wife's Sudden Death». People (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-27-ին.
- ↑ «Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com». Արխիվացված է օրիգինալից 2009-10-20-ին. Վերցված է 2011-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Chunklet». Արխիվացված է օրիգինալից 2007-12-14-ին. Վերցված է 2011-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Chunklet». Արխիվացված է օրիգինալից 2006-10-26-ին. Վերցված է 2011-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Chunklet». Արխիվացված է օրիգինալից 2006-10-26-ին. Վերցված է 2011-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Amazon.com: Comedy Death Ray: Music: Various Artists
- ↑ «Rock Against Bush, Vol. 2 by Various Artists». Արխիվացված է օրիգինալից 2005-11-29-ին. Վերցված է 2011-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)