Jump to content

Տուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տուշ (գերմ․ Tusche), սև ներկ, որն ի տարբերություն մյուսների, ժամանակի ընթացքում չի կորցնում սև գույնը։ Օգտագործվում է գծագրելու, նկարելու, գրելու համար։ Չինաստանում կիրառվել է վաղ ժամանակներում նաև թղթագալարների վրա գեղանկարելիս, ապա տարածվել Կորեայում, Ճապոնիայում, իսկ 15-17-րդ դարերում՝ Եվրոպայում։ Տուշը պատրաստվում է մրից։ Հեղուկ տուշից բացի կա նաև պինդ, սալիկների ձևով տուշ (չոր տուշ), որ կարելի է բացել ջրով։ Տուշ են անվանում նաև սև տուշին համանման, քարածխային ներկանյութերից ստացվող գունավոր ներկերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուշ» հոդվածին։