Jump to content

Տիգրան Ղարաբաղցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Ղարաբաղցյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տիգրան Ռուբենի Ղարաբաղցյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 6, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր , Հայաստան
Հասակ 194 սմ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Համար 24
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 - 2006
2006 - 2008
2008
2008 - 2009
2009 - ներկա
Բանանց
Փյունիկ
Չեռնո Մորե
Փյունիկ
Կիլիկիա
19 (9)
26 (7)
8 (0)
11 (2)
26 (4)
Ազգային հավաքական
2007 - ներկա Հայաստան 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հունվարի 1, 2010:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Մարտի 3, 2010

Տիգրան Ռուբենի Ղարաբաղցյան (հունիսի 6, 1984(1984-06-06)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկան հասակում Ղարաբաղցյանը «Մալաթիա»-ի կազմում ճանաչվեց Առաջին լիգայի լավագույն ռմբարկու։ Հաջորդ խաղաշրջանում տեղափոխվեց Բանանց ՖԱ։ Բանանցում հանդես գալու տարիներին հրավիրվել է երիտասարդ հավաքական, որտեղ անց է կացրել 7 խաղ, խփել 2 գոլ։

2006 թվականին տեղափոխվել է Փյունիկ ՖԱ։ «Կապույտների» կազմում նվաճել է Հայաստանի սուպերգավաթը և դարձել եռակի չեմպիոն։ Մեկ տարի անց հրավիրվել է ազգային հավաքական, որտեղ առաջին խաղն անց է կացրել 2007 թվականի հունվարի 15-ին՝ Պանամայի հավաքականի հետ խաղում։ Ղարաբաղցյանը փոխարինել է Արմեն Շահգելդյանին։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1[3]։

2009 թվականի սկզբին տեղափոխվել է Կիլիկիա ՖԱ, որտեղ անընդհատ խաղացել է մեկնարկային կազմում։ Դառնալով պաշտպան՝ հազվադեպ է դարձել գոլերի հեղինակ, սակայն դա չէր խանգարում ակումբին օգուտ տալուն։ Ղարաբաղցյանը նաև նշել է հոբելյան՝ անցկացնելով իր 100-րդ հանդիպումը Պրեմիեր լիգայում[4]։ Հայաստանի 2010 թվականի ֆուտբոլի խաղաշրջանում հեռացել է ակումբից և տեղափոխվել ղազախական «Ատիրաու»[5][6]։ Տեղափոխումը կատարվել է գործակալի միջոցով, ով ղազախական թիմին ներկայացրել էր Ղարաբաղցյանի մասնակցությամբ հոլովակներ, որից հետո նրան հրավիրեցին ակումբ։ Մարզիչները ծրագրում էին Ղարաբաղցյանին ընդգրկել Եվրագավաթների խաղերին, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չհաջողվեց։ Շուտով գլխավոր մարզիչը հեռացավ, իսկ նորը նրան հնարավորություն չէր տալիս խաղային պրակտիկա ձեռք բերել։ Ղարաբաղցյանը հիմնականում խաղում էր երկրորդ կազմում։ Նոյեմբերի վերջին ավարտվեց պայմանագիրը, որից հետո նա վերադարձավ Կիլիկիա ՖԱ[7][8]։

2011 թվականի սկզբին Կիլիկիա ՖԱ-ի ղեկավարությունը պաշտոնական նամակ ուղարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային առ այն, որ թիմը վերաձևավորվում է և ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել Հայաստանի 2011 թվականի առաջնությանը[9]։ Հունվարի 31-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես որոշում ընդունեց բացառել Կիլիկիային բոլոր ֆուտբոլային խաղաշրջաններից։ Այսպիսով, ակումբը դադարեցրեց գոյություն ունենալ[10]։

Ատիրաուից Ղարաբաղցյանի հեռանալուց հետո ակումբի գլխավոր մարզիչ դարձավ ադրբեջանցի Ռամիզ Մամեդովը։ Եվ իր ղեկավարման սկզբում Մամեդովը հայտարարություն արեց, որը ղազախական ֆուտբոլում մեծ սկանդալ դարձավ[11]

Որքան գիտեմ Տիգրան Ղարաբաղցյանն արդեն չի հանդիսանում «Ատիրաու»-ի ֆուտբոլիստ։ Բայց եթե դա այդպես չէ, ես պետք է խոսեմ ակումբի ղեկավարության հետ։ Եթե ես աշխատեմ «Ատիրաու»-ում, ապա այստեղ հայ չպետք է լինի։
- Armsport.am[12]

Արարատ (Երևան)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղցյանն ստիպված էր նոր ակումբ փնտրել։ Ֆուտբոլիստով սկսեց հետաքրքրվել Երևանի Ուլիսը, ում հետ մեկ տարվա պայմանագիր կնքվեց[13]։ Սակայն քիչ անց, կողմերի երկուստեք փոխհամաձայնությամբ, պայմանագիրը չեղյալ հայտարարվեց և Ղարաբաղցյանը կրկին դարձավ ազատ ֆուտբոլիստ։ Մարտի սկզբին 1 տարվա պայմանագիր կնքվեց Երևանի Արարատ ՖԱ-ի հետ[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. «Протокол матча Панама — Армения 1:1» (ռուսերեն). Armfootball.tripod.com. 8.9.2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 14.7.2010-ին.
  4. «Выступления «Киликии» цифрами и фактами» (ռուսերեն). Armsport.am. 9.12.2010. Վերցված է 9.12.2010-ին.
  5. «Карабахцян будет выступать на позиции нападающего» (ռուսերեն). Armfootball.tripod.com. 16.7.2010. Վերցված է 18.7.2010-ին.
  6. «Тигран Карабахцян перешел казахстанский «Атырау»» (ռուսերեն). Armfootball.com. 12.7.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 14.7.2010-ին.
  7. «Тигран Карабахцян вернулся в «Киликию»» (ռուսերեն). Armfootball.com. 25.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 26.11.2010-ին.
  8. «Тигран Карабахцян: Возможно, вновь поеду в Казахстан» (ռուսերեն). Armsport.am. 26.11.2010. Վերցված է 27.11.2010-ին.
  9. «Тренер «Киликии» пока надеется...» (ռուսերեն). Armsport.am. 26.1.2011. Վերցված է 12.2.2011-ին.
  10. «Официально: «Киликия» снята с соревнований» (ռուսերեն). Armsport.am. 31.1.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 12.2.2011-ին.
  11. «Ответ казахов азербайджанцу, который против армянских футболистов» (ռուսերեն). Armsport.am. 14.1.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 15.1.2011-ին.
  12. Ответ казахов азербайджанцу, который против армянских футболистов (ռուս.)
  13. «Тигран Карабахцян будет выступать в «Улиссе»» (ռուսերեն). Armsport.am. 2.2.2011. Վերցված է 12.2.2011-ին.
  14. «Тигран Карабахцян перешел в «Арарат»» (ռուսերեն). Armsport.am. 09.03.2011. Վերցված է 06.03.2012-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]