Տասնմեկ րոպե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տասնմեկ րոպե պորտ.՝ Onze Minutos | |
---|---|
Հեղինակ | Պաուլո Կոելիո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | պորտուգալերեն |
Ստեղծման տարեթիվ | 2003 |
Նկարագրում է | Ռիո դե Ժանեյրո |
Նախորդ | Սատանան և օրիորդ Պրիմը |
Հաջորդ | Զահիրը |
Երկիր | Բրազիլիա |
Հրատարակման տարեթիվ | 2003 |
Վիքիքաղվածք | Տասնմեկ րոպե |
«Տասնմեկ րոպե» (պորտ.՝ Onze Minutos), բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի վեպն է, գրված 2003 թվականին։ Սեփական ճշմարտության որոնման մասին այս վեպը շարունակում է հեղինակի նախկին մի քանի աշխատություններում արծարծված «կանացի» թեման։ Տասնմեկ րոպե. գլխավոր հերոսուհու կարծիքով հենց այսքան է տևում միջին վիճակագրական սեռական ակտը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնավաճառ Մարիան մտորում է կյանքի, սեքսում խնդիրների մասին, որոնք համարում է հիմնական և անգամ հիմնարար այն բանում, ինչը տեղի է ունենում իրեն շրջապատող աշխարհում։ Մարիան գիտակից մարմնավաճառ է, քանի որ գտնում է, որ հենց այսպիսի կյանքի ուղին թույլ կտա իրեն լուծել ներքին կոնֆլիկտը։ Իր նպատակներին հասնելու համար Մարիան անցնում է բոլոր հնարավոր փորձությունները՝ սեքսից ապրելով ցավ, տանջանք և հաճույք՝ այս ամենը համարելով «իսկական տղամարդկային սիրո» դրսևորում։