Jump to content

Տաուլանտ Ջակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաուլանտ Ջակա
Քաղաքացիությունը  Ալբանիա և  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1991(1991-03-28)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Բազել, Շվեյցարիա[4]
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Տաուլանտ Ջակա (ալբ․՝ Taulant Xhaka, մարտի 28, 1991(1991-03-28)[1][2][3], Բազել, Շվեյցարիա[4]), ալբանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս շվեյցարական «Բազելում» և Ալբանիայի ազգային հավաքականում։

Կրտսեր եղբայրը՝ Գրանիտ Ջական նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով նույնպես հանդիսանում է «Բազել»-ի ակադեմիայի սան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաուլանտը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Կոնկորդիայի» կազմում։

2002 թվականին Ջական ընդունվել է «Բազել» ֆուտբոլային ակումբի ակադեմիա։ 2008 թվականից նա սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում՝ որպես պաշտպան։

Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Շվեյցարիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Մենդրիսիո Ստաբիո»-ի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 5։0 հաշվով։ Սուպեր լիգայում Ջական իր դեբյուտը նշել է 2011 թվականի փետրվարի 27-ին՝ «Լյուցերնայի» դեմ խաղում[5]։

2010/11 մրցաշրջանի արդյունքում Ջական «Բազելի» կազմում դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ Մարտին եղբայրները երկարեցրին իրենց պայմանագրերը մինչև 2015 թվականը։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Տաուլանտը իր առաջին հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։ Նա խաղի վերջում փոխարինել է Ալեքսանդր Ֆրային[6]։

«Գրասհոպերս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 28-ին Ջական վարձավճարով տեղափոխվել է «Գրասհոպերս»[7]։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2012 թվականի փետրվարի 12-ին՝ «Ցյուրիխ»-ի դեմ խաղում[8]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաուլանտ Ջական Ալբանիայի հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Եվրո 2016-ի որակավորման փուլում մրցելով Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում[9]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շվեյցարիայի չեմպիոն - 2010/11, 2013/14, 2014/15, 2015/16
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2012/13

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 https://tageswoche.ch/sport/taulant-xhaka-ein-lausbub-wird-erwachsen/
  5. «Люцерн VS. Базель 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011—02—27.
  6. matches/2011/09/27/europe/uefa-champions-league/manchester-united-fc/fc-basel/1209498/ «Манчестер Юнайтед VS. Базель 3:3» (անգլերեն). soccerway.com. 2011—09—27. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  7. «Трансферный обзор Супер Лиги». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  8. «Цюрих VS. Грассхопперс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012—02—12.
  9. «Португалия VS. Албания 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014—09—07.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաուլանտ Ջակա» հոդվածին։