Jump to content

Վյաչեսլավ Շպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Շպորտ
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան և ԽՄԿԿ
Կրթություն՝ Komsomolsk-on-Amur state university?
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հունիսի 16, 1954(1954-06-16) (70 տարեկան)
Ծննդավայր Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Վյաչեսլավ Իվանովիչ Շպորտ (ռուս.՝ Вячеслав Иванович Шпорт, հունիսի 16, 1954(1954-06-16), Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, 2009 թվականի մայիսի 6-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 28-ը Խաբարովսկի երկրամասի նահանգապետը (Խաբարովսկի երկրամասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար 2009 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 6-ը և 2013 թվականի ապրիլի 30-ից մինչև սեպտեմբերի 8-ը)։ 2018 թվականի սեպտեմբերին Խաբարովսկի երկրամասի նահանգապետի ընտրություններում պարտվել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սերգեյ Ֆուրգալին։

ԽՄԿԿ անդամ (մինչև 1991 թվականը)[1][2], «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ (2013-2017 թվականներ)[3]։ ՌԴ Պետական դումայի պատգամավոր (1999-2007 թվականներ), 2019 թվականի հունվարի 23-ից՝ Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի հունիսի 16-ին Կոմսոմոլսկե-նա-Ամուրեում։

Ավարտել է պոլիտեխնիկը՝ «ինքնաթիռաշինություն» մասնագիտությամբ։ Ավարտել է Կոմսոմոլսկի-նա-Ամուրեի պոլիտեխնիկական ինստիտուտը (հեռակա)[5]։ 1993 թվականին վերապատրաստվել է Սթենֆորդի համալսարանում (ԱՄՆ)։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (թեմա՝ «բարձր ամրության տիտանային համաձուլվածքների օգտագործումը ավիաշինությունում»), 1999 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտոր։ 2003 թվականին ավարտել է Եկատերինա Մեծի անվան ազգային ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։ 2012 թվականին՝ Ռազմական գիտությունների ակադեմիայի ռուսական ոչ կառավարական գիտահետազոտական միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության պրոֆեսոր։ Զինվորական կոչումով պահեստազորի գնդապետ է։

Արտոնագրերով ամրագրված 10 գյուտերի հեղինակ է[6]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնառության ավարտից հետո աշխատել է Կոմսոմոլսկի-նա-Ամուրեի Յու. Ա. Գագարինի անվան ավիացիոն արտադրական միավորման տեխնիկումում, որպես հավաքող-կլեպալշչիկ։

1973-1975 թվականներին ծառայել է Հեռավոր Արևելքում գտնվող հրթիռային զորքերում և հրետանիներում։ 1979 թվականին վերադարձել է Կոմսոմոլսկի-նա-Ամուրեի Յու. Ա. Գագարինի անվան ավիացիոն արտադրամաս, որտեղ զբաղեցրել է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։ 1997 թվականից մինչև 1999 թվականի դեկտեմբերը եղել է տեխնիկական տնօրեն և գլխավոր ինժեներ

Առանց արտադրությունից կտրվելու գերազանցությամբ ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ստացել է «ինքնաթիռաշինության ինժեներ-մեխանիկի» որակավորում։

Վ. Ի. Շպորտի մասնակցությամբ յուրացվել և սերիական արտադրության են դրվել Սու-22, Սու-27 շարքի ավիացիոն ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, մարտական հերթապահության և արտահանման են դրվել եզակի մեքենաներ՝ Սու-33 (նավային տարբերակ), Սու-30 և Սու-27։

Վ. Ի. Շպորտի նախաձեռնությամբ և նրա անմիջական ղեկավարությամբ գործարկվել են երկու փոխարկման ծրագրեր՝ Բե-103 («Ամֆիբիա») և Սու-80 ինքնաթիռների հավաքման համար՝ տեղական և տարածաշրջանային ավիաուղիների համար։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին «Դումա-96» ընտրական միավորման համաեվրոպական ցուցակով առաջադրվել էր Պետական դումայի երկրորդ գումարման պատգամավոր, սակայն 1995 թվականի դեկտեմբերի 17-ի ընտրություններում չի կարողացել հաղթահարել 5 %-ի շեմը։

Նաև առաջադրվել է Հյուսիսային միամանդատ (Խաբարովսկի երկրամաս) № 56 ընտրատարածքից ՌԴ Պետական դումայի պատգամավոր, սակայն ընտրատարածքի ընտրություններում պարտվել է՝ զբաղեցնելով 16-րդ տեղը (ձայների 4 %)[7]։

1999 թվականի դեկտեմբերի 19-ին ընտրվել է ՌԴ երրորդ գումարման Պետական դումայի պատգամավոր Կոմսոմոլսկի-նա-Ամուրե միամանդատ № 56 ընտրատարածքից (Խաբարովսկի երկրամաս)՝ ստանալով ձայների 46,24 %-ը։ Առաջադրվել է ընտրողների կողմից։

Պետդումայում ընդգրկվել է «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբում։ 2000 թվականի հունվարի 11-ին հիմնադիր ժողովում ընտրվել է խմբի նախագահի ութ տեղակալներից մեկը։

2000 թվականի հունվարի 26-ից Պետդումայի արդյունաբերության, շինարարության և գիտատար տեխնոլոգիաների հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ։

2000 թվականի մայիսի 27-ին «Միասնություն» կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության քաղխորհրդի անդամ։

2000 թվականի նոյեմբերի 22-ին ընդգրկվել է Պետական դումայի «Գործարար Ռուսաստան» միջֆրակցիոն միավորման կազմում ։

2002 թվականին ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիային կից բարձրագույն ակադեմիական դասընթացները՝ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանությունը և անվտանգության ապահովումը» մասնագիտությամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 2013 թվական

2003 թվականին ստացել է 2-րդ բարձրագույն կրթությունը «իրավագիտություն» մասնագիտությամբ։

2003 թվականի դեկտեմբերի 7-ին ընտրվել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոմսոմոլսկի-նա-Ամուրե միամանդատ օկրուգում։ Ընդգրկվել է «Միասնական Ռուսաստան» խմբակցության կազմում։ Դարձել է արդյունաբերության, շինարարության և գիտատար տեխնոլոգիաների կոմիտեի նախագահի տեղակալ։

2004-2007 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական կուսակցության նախագահի տեղակալ[8]։

2007 թվականին ընտրություններում Միասնական Ռուսաստանի ցուցակով չի անցել դումա, թիվ 29 տարածաշրջանային խումբը (Խաբարովսկի երկրամաս, Հրեական ինքնավար մարզ) կուսակցական ցուցակում եղել է միայն 6-րդը[9][10]

2008 թվականի հունվարից մինչև 2009 թվականի փետրվար՝ «Սուխոյ» ավիացիոն հոլդինգային ընկերության արտադրության և տեխնիկական զարգացման տնօրինության տնօրեն։

2009 թվականի մարտի 2-ից՝ Խաբարովսկի երկրամասի կառավարության նախագահի տեղակալ, երկրամասի արդյունաբերության, տրանսպորտի և կապի նախարար։

Խաբարովսկի երկրամասի նահանգապետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Վիկտոր Իշաևի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման պատճառով 2009 թվականի ապրիլի 30-ին նշանակվել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար[11]։ Պաշտոնապես հաստատվել է 2009 թվականի մայիսի 6-ին։

2019 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2010 թվականի հունիսի16-ը և 2014 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2015 թվականի ապրիլի 7-ը՝ Ռուսաստանի Դաշնության Պետական խորհրդի նախագահության անդամ[12][13][14][15]։

2013 թվականի ապրիլի 30-ին առաջիկա ընտրությունների կապակցությամբ նշանակվել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար[16]։ 2013 թվականի սեպտեմբերի 8-ին Խաբարովսկի երկրամասում տեղի են ունեցել նահանգապետի ընտրություններ, որտեղ Վյաչեսլավ Շպորտը 63,92 % արդյունքով հաղթել է ՌԼԴԿ-ի հիմնական մրցակից, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ֆուրգալին, որը հավաքել է 19,14 %։

2018 թվականի սեպտեմբերի 9-ի ընտրություններում պարտվել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սերգեյ Ֆուրգալին՝ առաջին փուլում հավաքելով 35,62 % (Ֆուրգոն 35,81 % )։ Երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին, հավաքել է 27,97 % (Ֆուրգոնը՝ 69,57 %)[17][18]։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բարեկամության շքանշան (2002 թվականի մարտի 4), ձեռք բերած աշխատանքային հաջողությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[19]։
  • Ռուսաստանի Դաշնության պատվավոր ավիաշինարար։
  • ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության որակի գերազանցիկ։
  • «Ամուրեի տարերքի դեմ պայքարի մասնակցի» մեդալ։
  • «Ռուսական նավատորմի 300 տարվա հոբելյանական մեդալ», Սու-33 կործանիչի ստեղծման համար։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն (2009 թվականի սեպտեմբերի 17), 2009 թվականի մայիսի 21-22-ը Խաբարովսկ քաղաքում Ռուսաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ակտիվ մասնակցության համար[20]։
  • Կոմսոմոլսկ-նա-Ամուրեի պատվավոր քաղաքացի (2012)[21]։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր[22]։

  • Կին՝ Գալինա Անդրեևնա Շպորտ, Խաբարովսկի երկրամասի «էներգախնայողության» մասնաճյուղի կոմերիտական բաժանմունքի տնտեսագետ[22]։
  • Որդի՝ Ռոման Վյաչեսլավովիչ Շպորտ, ծնվել է Կոմսոմոլսկ-նա-Ամուրեում։ Երկրորդ բարձրագույն կրթությունը ստացել Է ԱՄՆ-ում։ 2009 թվականին դարձել է տեխնիկական գիտությունների թեկնածու՝ պաշտպանելով «թռչող սարքերի դետալների պատրաստման ժամանակ խողովակային մթերման գործընթացների հետազոտություն» թեմայով ատենախոսությունը։ Ապրում է Մոսկվայում։ Ունի երկու որդի՝ Վյաչեսլավ (ծնվել է 2002 թվականին) և Դմիտրի (ծնվել է 2011 թվականին)[22]։
  • Դուստր՝ Սվետլանա Վյաչեսլավովնա Շպորտ, ծնվել է 1978 թվականին Կոմսոմոլսկ-նա-Ամուրեում։ 2001 թվականին ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիան։ 2007 թվականին դարձել է բժշկական գիտությունների թեկնածու՝ պաշտպանելով «ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից կին վարորդների սթրեսային ռեակցիայի ընթացքի առանձնահատկությունները» թեմայով ատենախոսությունը։ 2009 թվականին դարձել է Վ. Պ. Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության պետական գիտական կենտրոնի գիտական քարտուղար։ Ապրում է Մոսկվայում[22][23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. состоял на учёте в парторганизации авиационного завода
  2. «Губернатор Хабаровского края угрожает кандидату-участнику праймериз от «Единой России» << Политика, Власть | Дебри-ДВ». debri-dv.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. «Бюро Высшего совета Партии». Единая Россия. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  5. «Биография». khabkrai.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. Хабаровский край. Официальный информационный портал. Արխիվացված 2013-11-23 Wayback Machine
  7. «Как проигрывали депутаты Госдумы в Хабаровском крае << Политика, Власть | Дебри-ДВ». debri-dv.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. Список руководящих органов Народной партии Российской Федерации
  9. «Поименно: Кто кому передал мандат? << Политика, Власть | Дебри-ДВ». debri-dv.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «В списке депутатов от Дальнего Востока - варяги и «паровозы» << Политика, Власть | Дебри-ДВ». debri-dv.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. Указ Президента Российской Федерации от 30.04.2009 г. № 491 «О досрочном прекращении полномочий губернатора Хабаровского края»
  12. Распоряжение Президента Российской Федерации от 29.11.2009 г. № 797-рп «О президиуме Государственного совета Российской Федерации»
  13. Распоряжение Президента Российской Федерации от 16.06.2010 г. № 392-рп «О президиуме Государственного совета Российской Федерации»
  14. Распоряжение Президента Российской Федерации от 25.10.2014 г. № 337-рп «О президиуме Государственного совета Российской Федерации»
  15. Распоряжение Президента Российской Федерации от 07.04.2015 г. № 85-рп «О президиуме Государственного совета Российской Федерации»
  16. Указ Президента Российской Федерации от 30.04.2013 г. № 436 «Об исполняющем обязанности Губернатора Хабаровского края»
  17. «Сведения о проводящихся выборах и референдумах». www.khabarovsk.vybory.izbirkom.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  18. «Сведения о проводящихся выборах и референдумах». www.khabarovsk.vybory.izbirkom.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  19. Указ Президента Российской Федерации от 4 марта 2002 года № 253 «О награждении государственными наградами Российской Федерации»
  20. Распоряжение Президента Российской Федерации от 17 сентября 2009 года № 605-рп «О поощрении Шпорта В. И.»
  21. «Почетные граждане города | Официальный сайт органов местного самоуправления г. Комсомольска-на-Амуре». www.kmscity.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Иван Голунов (2011 թ․ հունվարի 13). «Высокопоставленные наследники – 2» (ռուսերեն). Slon.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  23. Vladnews.ru| Чем занимаются родственники губернаторов Дальнего Востока
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Շպորտ» հոդվածին։