Jump to content

Վիրջիլ Աբլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրջիլ Աբլո
անգլ.՝ Virgil Abloh
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1980(1980-09-30)[1]
ԾննդավայրՌոքֆորդ[1]
Մահացել էնոյեմբերի 28, 2021(2021-11-28)[2][3][1][…] (41 տարեկան)
Մահվան վայրՉիկագո[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԻլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ[4], Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[4] և Boylan Catholic High School?
ԵրկերVirgil Abloh: “Figures of Speech”?[5]
Մասնագիտությունդիզայներ, դիջեյ, ոճաբան, քաղինժեներ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և ճարտարապետ
ԱշխատավայրLouis Vuitton և Off-White
ԱմուսինShannon Sundberg?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքcanary---yellow.com
 Virgil Abloh Վիքիպահեստում

Վիրջիլ Աբլո (անգլ.՝ Virgil Abloh, ՄՖԱ [[|/æbloʊ/]], սեպտեմբերի 30, 1980(1980-09-30)[1], Ռոքֆորդ[1] - նոյեմբերի 28, 2021(2021-11-28)[2][3][1][…], Չիկագո[1]), ամերիկացի նորաձևության և հագուստի դիզայներ, 2018 թվականի մարտից զբաղեցնում է Louis Vuitton ապրանքանիշի տղամարդկանց հագուստի գծով գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Բացի Louis Vuitton-ում աշխատանքից, նաև իսպանական Off-White լեյբլի, 2013 թվականին Աբլոյի հիմնադրած նորաձևության տան գործադիր տնօրենն է։

Աբլոն ծնվել է Ռոքֆորդ քաղաքում՝ Իլինոյս նահանգում՝ Գանայից ներգաղթյալների ընտանիքում։ 2002 թվականին ավարտել է Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանը և 20006 թվականին՝ Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ քաղաքաշինության և ճարտարապետության գծով դիպլոմներով։ Նորաձևության աշխարհ մուտք է գործել 2009 թվականին Fendi-ի հետ, որտեղ ծանոթացել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Սկսել է ակտիվ համագործակցել Ուեսթի հետ տարբեր ստեղծագործական նախագծերում, ինչը հետագայում ներշնչել է Աբլոյին հագուստի իր սեփական ապրանքանիշը՝ Off-White-ը։ Time ամսագիրը Աբլոյին ներառել է «Time 100»-ում՝ 2018 թվականին աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[7]։

Վիրջիլ Աբլոն ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 30-ին Ռոքֆորդում՝ գանացի ներգաղթյալների ընտանիքում[8]։ Նրա մայրը դերձակ է[9]։ Աբլոն մեծացել է Ռոկֆորդում, որտեղ այցելել է մասնավոր կաթոլիկ դպրոց, որն ավարտել է 1998 թվականին[8]։ Ավագ դպրոցում ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Շենայի հետ[10]։ Նա Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանը ավարտել է 2002 թվականին՝ քաղաքաշինության բակալավրի դիպլովով[8]։ 2006 թվականին Աբլոն ավարտել է Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ ճարտարագետի մագիստրոսի դիպլոմով[11]։

2009-2013՝ ճանապարհ դեպի հայտնիության

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին համալսարանն ավարտելուց հետո Աբլոն ստաժավորման է մտել Fendi նորաձևության տուն՝ հայտնվելով Քայնե Ուեսթի հետ նույն խմբում[8]։ Գտնվելով Հռոմի, Իտալիայի Fendi գրասենյակում՝ Աբլոն և Քայնեն սկսել են համագործակցել ստեղծագործական նախագծերում[8]։ Մեկ տարի անց Ուեսթը Աբլոյին նշանակել է իր DONDA գովազդային գործակալության ստեղծագործական տնօրեն[8]։ 2011 թվականին Ուեսթը Աբլոյին նշանակել է արտ-տնօրենի պաշտոնում՝ Jay-Z-ի և Քայնե Ուեսթի համատեղ «Watch the Throne» ալբոմի թողարկմանը պատրաստելու համար[8]։ 2012 թվականին Աբլոն գրանցել է իր առաջին ընկերությունը՝ Pyrex Vision-ը՝ փողոցային հագուստի ոչ մեծ բուտիկը[8]։ Աբլոն ձեռք է բերել Polo Ralph Lauren ապրանքանիշի հին հավաքածուներից 40 դոլարով, դրանց վրա նկարել է սեփական նկարները և վաճառել մինչև 550 դոլարի հասնող գներով[8]։ Աբլոն իր ընկերությունը փակել է մեկ տարի անց, քանի որ նրա նպատակը ոչ թե առևտրային հաջող ձեռնարկություն ստեղծելն էր, այլ «գեղարվեստական հաջող փորձ անցկացնելը»[8]։

2013-2017՝ Off-White և հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբլոն իր առաջին նորաձևության տունը և երկրորդ բիզնեսը հիմնել է 2013 թվականին։ Այն դարձել է բարձր դասի Off-White ապրանքանիշը[8]։ Ներդրողներին և քննադատներին Աբլոն իր նոր ընկերությունը ներկայացրել է որպես «սևի և սպիտակի միջև գտնվող մոխրագույն գոտի» կամ որպես «սպիտակի նրբերանգ» (անգլ.՝ Shades of white) — Off-White։ Գլխամասը գտնվում է Միլանում՝ Իտալիայում[8]։ Ապրանքանիշը 2014 թվականին թողարկել է կանացի նորաձև հագուստի գիծ և այն ներկայացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում[8]։ Նրա հավաքածուները դարձել են LVMH ընկերության մրցանակի եզրափակիչ փուլի հաղթողները, սակայն պարտվել են Marques’Almeida և Jacquemus մրցույթներում[8]։ Ալբոն Ճապոնիայում՝ Տոկիոյում բացել է իր ապրանքանիշի առաջին հայեցակարգային խանութը, որտեղ առաջին անգամ ներկայացվել են ինտերիերի արտադրանքներ[8]։ 2017 թվականին Աբլոն առաջարկ է ստացել Nike-ի հետ համատեղ ստեղծել կոշիկների հավաքածու, որը ստացել է «The Ten» անվանումը․ նա վերանայել է ընկերության առավել հայտնի սպորտային կոշիկների դիզայնը[8]։ Վիրջիլը աշխատել է նաև կահույքի IKEA կոնցերնի հետ՝ կահույքի և ինտերիերի առարկաներ ստեղծելու գծով[12]։

Վիրջիլը հագուստների վրայի նկարներում հաճախ օգտագործում է փակգծեր («[ ]») հեգնական կերպով օտարումը հասարակությունից և սոցիալական նորմերից փոխանցելու համար[13]։

2017 թվականին նեոնացիոնալիզմի որոշակի վերելքի ֆոնին, Աբլոն աշխատել է նեոկոնցեպտուլ նկարչուհի Ջենի Հոլցերի հետ միասին՝ ստեղծելով մի գիծ, որն ընդգծում է ներգաղթի, մշակութային ինտեգրման և գլոբալիզացիայի դրական կողմերը[14]։ 2017 թվականի դեկտեմբերին Վիրջիլ Աբլոն կրկին աշխատել է Ջենի Հոլցերի հետ Planned Parenthood բարեգործական կազմակերպության շապիկների դիզայնի վրա՝ ի պատասխան Վաշինգտոնում Կանանց երթի[15]։

2018 թվականից՝ Louis Vuitton

[խմբագրել | խմբագրել կոդը]
աբլոն իր առաջին հավաքածքւի մեջ է ներառել հայտնի LV ապրանքանիշի լոգոտիպը

2018 թվականի մարտի 25-ին Աբլոն նշանակվել է Louis Vuitton ապրանքանիշի տղամարդկանց հագուստի գծով գեղարվեստական տնօրեն՝ դառնալով այս պաշտոնում առաջին սևամորթը, ինչպես նաև այն սակավաթիվ սևամորթներից մեկը, որոնք ընդգրկված են Ֆրանսիայի գլխավոր նկարիչ-նորաձևության դիզայներների ցուցակում[9]։ Պաշտոնում նշանակվելու ժամանակ Աբլոն ասել է․ «Ինձ համար մեծ պատիվ է զբաղեցնել այդ պաշտոնը։ Ես ապրանքանիշի պատմական ժառանգությունը և ստեղծագործական ամբողջականությունը ինձ համար ոգեշնչման աղբյուր եմ համարում և դրանք ի նակտի կունենամ, բայց նաև կջանամ ստեղծել նաև ժամանակակից իրեր»[8]։ Վիրջիլ Աբլոն Louis Vuitton-ի համար իր առաջին հավաքածուն ցուցադրել է 2018 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվաընթացքում Պալե-Ռոյալում[16][17][18][19]։ Ցուցադրությանը ներկա էին Playboi Carti-ը, Լեյսի Սթիվը, Դև Հայնսը, Քիդ Քադին[20][21]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբլոն ունի բնակարան Լինկոլն պարկում, որտեղ ապրում է կնոջ և երկու երեխաների՝ Լոուի և Գրեմի հետ[10]։

2020 թվականի հունիսին Վիրջիլն աճուրդի է հանել ինքնագրով մի քանի մարզակոշիկ՝ ստացված բոլոր միջոցներն ուղղելով ռասիզմի դեմ պայքարին[22]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբլոն իր առաջին լուրջ մրցանակը ստացել է 2011 թվականին «Watch the Throne» ալբոմի դիզայնի համար, որի շապիկը առաջադրվել էր Գրեմմի մրցանակի՝ երաժշտական ձայնագրման լավագույն ձևավորման համար[8]։ Աբլոն նաև 2017 թվականին ստացել է Urban Luxe մրցանակ Բրիտանական նորաձևության կոնսիլիումի կողմից[9]։ Ներառվել է «Time 100»-ում՝ 2018 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Friedman V. Virgil Abloh, Bold Designer of Men's Wear, Dies at 41 / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. 2,0 2,1 2,2 Morin A. Virgil Abloh, Louis Vuitton and Off White Designer, Dead at 41 After Privately Battling Rare Cancer — 2021.
  3. 3,0 3,1 3,2 (unspecified title) — 2021.
  4. 4,0 4,1 https://www.arch.columbia.edu/events/455-virgil-abloh
  5. https://mcachicago.org/exhibitions/2019/virgil-abloh
  6. https://www.gq.com/story/virgil-abloh-time-100-most-influential
  7. 7,0 7,1 Wolf, Cam (2018 թ․ ապրիլի 19). «Virgil Abloh Is One of Time's 100 Most Influential People in the World». GQ (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 Yotka, Steff (2018 թ․ մարտի 28). «A Brief History of Virgil Abloh's Meteoric Rise». Vogue (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  9. 9,0 9,1 9,2 Friedman, Vanessa; Paton, Elizabeth (2018 թ․ մարտի 26). «Louis Vuitton Names Virgil Abloh as Its New Men's Wear Designer». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  10. 10,0 10,1 Solway, Diane (2017 թ․ ապրիլի 20). «Virgil Abloh and His Army of Disruptors: How He Became the King of Social Media Superinfluencers». W Magazine (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  11. Rock, Michael (2017 թ․ փետրվարի 6). «Virgil Abloh - Columbia GSAPP». Columbia GSAPP (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  12. «Virgil Abloh teases a rug from Ikea and Off-White collaboration». Curbed. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  13. Leach, Alec (2017 թ․ օգոստոսի 30). «Why Does Virgil Abloh Put Everything in "QUOTES?"». Highsnobiety. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  14. Madsen, Susanne (2017 թ․ հունիսի 16). «Virgil Abloh on getting political with Jenny Holzer». Dazed (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  15. Mak, Hunter (2017 թ․ դեկտեմբերի 1). «Virgil Abloh & Jenny Holzer Create T-Shirt for Planned Parenthood». HYPEBEAST. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  16. «Louis Vuitton Appoints Virgil Abloh As Its New Menswear Designer». Harper's BAZAAR (անգլերեն). 2018 թ․ մարտի 26. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  17. Virgil Abloh Debuts First-Ever Louis Vuitton Men’s Collection At Fashion Week in Paris Omari White, newsweek.com 6/21/18
  18. V is for Virgil: Abloh makes debut for Louis Vuitton in Paris Scarlett Conlon, theguardian.com 21 June 2018
  19. Virgil Abloh Writes New Chapter at Louis Vuitton Joelle Diderich, Women's Wear Daily, June 20, 2018
  20. Playboi Carti, Steve Lacy, and More Musicians Who Walked Virgil Abloh’s First Louis Vuitton Show Rachel Hahn, Vogue, June 21, 2018
  21. At Louis Vuitton, Virgil Abloh Brings Diversity To Paris Fashion Week Landon Peoples, refinery29.com ‎June‎ ‎21‎, ‎2018
  22. «Дизайнер Вирджил Абло выставил на аукцион кроссовки с автографом. Деньги пойдут на борьбу с расизмом». Афиша. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջիլ Աբլո» հոդվածին։