Jump to content

Վիլիան Լիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլիան Լիմա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 31, 2000(2000-01-31)[1] (24 տարեկան)
Ծննդավայր՝Mogi das Cruzes, Սան Պաուլու, Բրազիլիա

Վիլիան Լիմա (անգլ.՝ Willian de Sousa e Lima, հունվարի 31, 2000, Մոժի դաս Կրուզիս, Սան Պաուլո, Բրազիլիա ), բրազիլացի ձյուդոիստ[2][3][4][5]։

Ձյուդոն մուրք գործեց Լիմայի կյանք երբ նա դեռ վեց տարեկան էր, սակայն դա մեր Սան Պաուլոյի բնակչի առաջին ընտրությունը չէր։ Փոքր տարիքում նա ընտանքի հետ միասին ամեն շաբաթ այցելում էր ծով և ուներ շատ ամուր կապ ջրի հետ։ Ուստի, նա նախընտրում էր լողը։ Այնուամենայնիվ նրա տարիքը և հասակը բավարար չէին այդ սպորտաձևով զբաղվելու համար։ Նա սկսեց ձյուդոյով զբաղվել Նամիե ձյուդոյի ասոցիացիայում ՝ հետագայում պլանավորելով լքել սպորտը, սակայն սկսեց աչքի ընկնել այս մարզաձևում: 2015 թվականին նա միացավ Սան Պաուլոյի «Փինյերոս» Սպորտային ակումբ թիմին[4]։

Ձյուդոյի հիմնական հավաքականի կազմում նրա առաջին խոշոր արդյունքը գրանցվեց 2019 թվականի հուլիսին Իտալիայի Նեապոլի Ունիվերսիադայում ՝ երբ նա նվաճեց բրոնզե մեդալ: Այս արդյունքի շնորհիվ ձյուդոիստը ավագ թիմի հետ մի քանի մրցույթներում բարձրացել է պատվանդան [6]։

Լիման ոսկե մեդալ նվաճեց Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների աշխարհի 2019 թվականի առաջնությունում[7]։

2019 թվականին նա առաջին անգամ մեդալ է նվաճել «Մեծ սաղավարտ» մրցաշարում (մրցաշար, որն առավելագույն միավորներ է տալիս ձյուդոիստների վարկանիշում Օլիմպիական խաղերից, աշխարհի առաջնություններից հետո). 2019 թվականին Բրազիլիայում կայացած տվյալ մրցաշարում նա նվաճեց բրոնզե մեդալ[8]։

2020 թվականին Հունգարիայում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցաշարում Լիման կրկին նվաճեց բրոնզե մեդալ, որը նրա համար երկրորդն էր այս մրցաշարերում[8]։

Լիման 2021 թվականի ձյուդոյի Համաամերիկյան առաջնության ոսկե մեդալակիր է մինչև 66 կգ քաշային կարգում[9][10]։

2022 թվականի ապրիլին Լիման դուրս եկավ Անթալիայում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտ» 2022 թվականի մրցաշարի եզրափակիչ, բայց միայն ոսկե հաշվով զիջեց Մոլդովայի Դենիս Վիերային, ով ներկայումս համաշխարհային վարկանիշի առաջատարն է: Այսպիսով, Լիման նվաճեց արծաթե մեդալը[11]։

Պերուի Լիմա քաղաքում կայացած ձյուդոյի 2022 թվականի Համաամերիկյան-օվկիանյան առաջնությունում նա բրոնզե մեդալ է նվաճել կիսաթեթև քաշային կարգում (66 կգ)[12]։ Նա նաև նվաճել է ոսկե մեդալ ՝ գտնվելով Բրազիլական խառը թիմում[13]։

2022 թվականի ձյուդոյի աշխարհի առաջնությունում Լիման մրցույթը սկսեց կայծակնային իպպոնի հաղթանակով Ռոմեո Ռադու Իզվորյշեանի նկատմամբ, սակայն երկրորդ փուլում նրան դիմակայեց ճապոնացի Ջոշիրո Մարույաման ՝ աշխարհի կրկնակի չեմպիոն (2019-2021), ով կարողացավ հաղթել բրազիլացուն իպպոնի միջոցով ՝ վազա-արիից կրած պարտությունից հետո[14]։

Անթալիայում կայացած ձյուդոյի 2023 թվականի «Մեծ սաղավարտ» մրցաշարում Լիման նվաճել է բրոնզե մեդալ[15]:

2023 թվականի ձյուդոյի աշխարհի առաջնությունում Լիման իր դեբյուտը նշեց Ռամազան Կոջարովի նկատմամբ հաղթանակով, որը դուրս մնաց մրցույթից ՝ կշռման չներկայանալու պատճառով: Հաջորդ փուլ անցնելուց հետո նա հաղթեց Նուրալի Էմոմալիին վազա֊արիի շնորհիվ ՝ մեկ րոպեից մի փոքր ուշացման պատճառով: 16-րդ մրցաշրջանում նա հանդիպեց ֆրանսիացի Վալիդե Խանին և, ի վերջո, պարտություն կրեց չորս րոպե «ոսկե» խաղից հետո ՝ վազա֊արիով: Արդյունքում ֆրանսիացին նվաճեց մրցաշարի բրոնզե մեդալը[16]:

Կանադայի Կալգարի քաղաքում կայացած ձյուդոյի 2023 թվականի Համաամերիկյան-օվկիանյան առաջնությունում նա բրոնզե մեդալ է նվաճել կիսաթեթև քաշային կարգում (66 կգ)[17]:

Սանտյագոյում կայացած 2023 թվականի Համաամերիկյան խաղերում Լիման սկսեց պարտությամբ առաջին մենամարտում, բայց վերականգնվեց և մրցույթն ավարտեց բրոնզե մեդալով ՝ այն նվիրելով Դոմ անունով իր նորածին որդուն[18][19]։ Նա նաև նվաճել է արծաթե մեդալ խառը թիմային մրցումների արդյունքում [20]։

Տաշքենդում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտ» 2024 թվականի մրցաշարում Լիման նվաճել է բրոնզե մեդալ[21]։

Սույն թվականին Թբիլիսիում կայացած «Մեծ սաղավարտ» մրցաշարում Լիման կրկին նվաճեց բրոնզե մեդալ[22]։

Ռիո դե Ժանեյրոյում կայացած ձյուդոյի 2024 թվականի Համաամերիկյան-օվկիանյան առաջնության կրկնակի չեմպիոն և նվաճեց ոսկե մեդալ[23][24]։

2024 թվականի ձյուդոյի աշխարհի առաջնությունում Լիման երրորդ անգամ անընդմեջ հասավ 16-րդ փուլ, որտեղ զիջեց ճապոնացի Ռեմա Տանակային, ով, ի վերջո, դարձավ մրցաշարի չեմպիոն[25]։

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Լիման հաղթեց չորս մենամարտերում ՝ քառորդ եզրափակչում հաղթելով աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր մոնղոլ Յոնդոնպերենլեն Բաշյուին, իսկ կիսաեզրափակչում ՝ 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ղազախ Գուսման Ղրղզբաևին և դուրս եկավ օլիմպիական եզրափակիչ, ինչը չէր հաջողվում բրազիլացի ձյուդոիստներին 2000 թվականի Սիդնեյի առաջնությունից ի վեր։ Եզրափակչում, բախվելով աշխարհի և Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն ճապոնացի Հիֆումի Աբեի հետ, Լիման չկարողացավ դիմադրել և նվաճեց արծաթե մեդալ ՝ հավասարվելով Տիագո Կամիլոյի և Կառլոս Հոնորատոյի նվաճումներին[26]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Les-Sports.info
  2. «Willian Lima IJF Profile» (English). IJF.org. Վերցված է 2021-10-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Willian Lima JudoInside Profile» (English). judoinside.com. Վերցված է 2021-10-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 «Willian Lima vê sonho por Tóquio vivo e comemora retorno aos treinos em Portugal». ge. 19 July 2020.
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «auto2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. «Brasil conquista dois bronzes no judô da Universíade na Itália - Lance!». Brasil conquista dois bronzes no judô da Universíade na Itália - Lance!. 6 July 2019.
  7. «Brasileiro derrota japonês na final e é campeão mundial júnior de judô no Marrocos». ge. 16 October 2019.
  8. 8,0 8,1 «Willian Lima conquista o bronze no judô em Grand Slam de Budapeste - Lance!». Willian Lima conquista o bronze no judô em Grand Slam de Budapeste - Lance!. 23 October 2020.
  9. «Results 2021 Pan American Judo Championships -66 kg» (English). IJF.org. Վերցված է 2021-10-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Brasil conquista três ouros, duas pratas e dois bronzes no primeiro dia do Pan-Americano de Judô sênior
  11. «Judô: Willian Lima é prata e Jéssica Lima é bronze no Grand Slam de Antalya». ge. 1 April 2022.
  12. Brasil conquista quatro ouros e dois bronzes no primeiro dia de Pan-Americano de Judô, em Lima
  13. Felix, Wesley (17 April 2022). «Brasil vence Cuba e leva ouro por equipes do Pan de judô». Olimpíada Todo Dia.
  14. «Larissa Pimenta termina em sétimo no Mundial de judô». GZH. 7 October 2022.
  15. Grand Slam de Judô de Antalya 2023: Brasil encerra disputa com quatro medalhas
  16. Mundial de Judô 2023: Willian Lima fica nas oitavas da categoria até 66kg
  17. «Olhar Olímpico: Brasil vence Cuba e é campeão do Pan-Americano de Judô». UOL. 17 September 2023.
  18. ECP no Pan 23: Larissa Pimenta e Alexia Nascimento conquistam ouro e Willian Lima é bronze
  19. «Pai de 1ª viagem, Willian Lima se inspira em filho recém-nascido na busca por medalha para o judô no Pan». ge. 28 October 2023.
  20. Baby batalha, mas Brasil perde para Cuba e fica com a prata nas equipes mistas do judô nos Jogos Pan-Americanos 2023
  21. «Willian Lima fatura bronze para o Brasil no Grand Slam de Tashkent». ge. 1 March 2024.
  22. «Rafaela Silva e William Lima são bronze no Grand Slam de judô; veja lutas». ge. 22 March 2024.
  23. Brasil domina o pódio e conquista quatro ouros no primeiro dia do Campeonato Pan-Americano e Oceania de Judô 2024
  24. «Michel Augusto é ouro no Pan-Americano de Judô e fica mais perto da vaga em Paris». ge. 26 April 2024.
  25. Daniel Cargnin chega na luta do bronze, mas termina em quinto no Mundial de Judô Abu Dhabi 2024
  26. «Paris 2024: Willian Lima perde para japonês e leva a prata para o Brasil». ge. 28 July 2024.