Jump to content

Վարդան Հասրաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Հասրաթյան
մարտի 12, 1917(1917-03-12)[1] - մայիսի 25, 2001(2001-05-25)[1] (84 տարեկան)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Կոչումգնդապետ
ԿրթությունԼենինգրադի ռազմաօդային ինժեներական ակադեմիա (1943)

Վարդան Սերգեյի Հասրաթյան (մարտի 12, 1917(1917-03-12)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 2001(2001-05-25)[1]), հայ ինժեներ-շինարար, ինժեներ-գնդապետ (1964)։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1968)։

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաօդային ակադեմիան (1943)։ 1956-1970 թվականներին եղել է նույն ակադեմիայի պաշտպանական կառույցների, 1970-1972 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի, 1972-1986 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի ինժեներատնտեսագիտական ինստիտուտների մեխանիկայի ամբիոնների վարիչ։

Աշխատանքները վերաբերում են միջուկային և այլ տեսակների զենքի կործանիչ ազդեցությունից պաշտպանող կառույցների կրող կոնստրուկցիաների հաշվարկին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։