Jump to content

Վաչագան Վլասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչագան Վլասով
Ծնվել էհոկտեմբերի 14, 1922(1922-10-14)
ԾննդավայրՇամախիի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Մահացել էհուլիսի 8, 2003(2003-07-08) (80 տարեկան)
Մահվան վայրԱլմաթի, Ղազախստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Մասնագիտությունզորավար
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Մեդալ «անբասիր ծառայության համար»

Վաչագան Հրաչյայի Վլասով (1922, հոկտեմբերի 14, գ. Սահյան, Ադրբեջանական ԽՍՀ - 2003, հուլիսի 8, Ալմա Աթա), խորհրդային բանակի գեներալ-մայոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բաքվի Ս․ Օրջոնիկիձեի անվան հետևակային ուսումնարանը (1942), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1959), բարձրագույն ակադեմիական կուրսեր (19681942 թվականի փետրվարին զորակոչվել է կարմիր բանակ, սեպտեմբեր-դեկտեմբերին եղել Անդրկովկասյան ռազմաճակատի 45-րդ բանակի առանձին հրաձգային բրիգադի գնդացրային դասակի հրամանատար, 1943 թվականի մարտից 1945 թվականի հունիսը՝ 261-րդ հրաձգային դիվիզիայի 978-րդ գնդի գնդացրային վաշտի հրամանատար։ 1945-1956 թվականներին, որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, հրամանատար, գնդի դպրոցի պետ, շարունակել է ծառայությունը Անդրկովկասյան ռազմական օկրուգում։ 1959 թվականին փոխադրվել է Թուրքեստանյան ռազմական օկրուգ, եղել գնդի հրամանատար, ստորաբաժանման հրամանատարի տեղակալ։ 1970 թվականի հունվարից՝ հրամանատարական բարձրագույն ուսումնարանի պետ։ 1978 թվականի հոկտեմբերին զորացրվելուց հետո՝ Ղազախական ԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի Կենտկոմի նախագահի տեղակալ։

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Կարմիր Աստղի շքանշան
  • «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայությունների» մեդալ
  • «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Ալմաթիի Դոտիսկ պողոտայի թիվ 42 տանը, որտեղ Վլասովն ապրել է ավելի քան 30 տարի, 2010 թվականի սեպտեմբերին տեղադրվել է հուշատախտակ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Жорова Ю. В честь боевого генерала // Вечерний Алматы. — 2010, 9 сентября.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Казарян А. В. Ратный труд // война, люди, судьбы : Очерки. - Ереван, 1975.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Власов (Власян) Вачаган Грачиевич». ArmeniaOnline.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  • «К 90-летию со дня рождения генерала В. Р. Власова». АВОКУ. 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 478