Jump to content

Վայրի պատմություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրի պատմություններ
իսպ.՝ Relatos salvajes
Երկիր{{{2}}} Արգենտինա
{{{2}}} Իսպանիա
Ժանրկատակերգություն, դրամա
Թեմավրեժ[1], բռնություն[1], մարդասպանություն[1] և Ինքնավերահսկողություն[1]
Թվական2014
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԴամիան Շիֆրոն
ՊրոդյուսերԱգուստին Ալմոդովար,
Պեդրո Ալմոդովար,
Ուգո Սիգման,
Էսթեր Գարսիա
Սցենարի հեղինակԴամիան Շիֆրոն
ՕպերատորԽավիեր Ջուլիա
ԵրաժշտությունԳուստավո Սանտաօլյալյա
ՄոնտաժDamián Szifron? և Pablo Barbieri Carrera?[2]
Պատմվածքի վայրԱրգենտինա[3]
Նկարահանման վայրԲուենոս Այրես
Տևողություն122 րոպե
Բյուջե4 000 000 $
Շահույթ23,9 միլիոն $[4]
ՆախորդOn Probation?
MPAA վարկանիշ
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Վայրի պատմություններ (իսպ.՝ Relatos salvajes), ռեժիսոր Դամիան Շիֆրոնի կողմից 2014 թվականին նկարահանած արգենտինական կատակերգություն և դրամա։ Ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրի շրջանակներում[5], ինչպես նաև ընտրվել է «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[6][7]։

Ֆիլմը բաղկացած է վեց կարճամետրաժ պատմություններից, որոնց միավորում է բռնության և վրեժի թեման[8]։

«Պաստեռնակ» նախաբանում ինքնաթիռի երկու ուղևորներ հայտնաբերում են, որ նրան երկուսն էլ ինչ–որ Պաստեռնակի են ճանաչում։ Հետո նրանք հասկանում են, որ ինքնաթիռի բոլորին ուղևորներին միավորում է կապը այդ մարդու հետ։ «Առնետներ» մասում (իսպ.՝ Las Ratas) գիշերային հաստատության մատուցողուհին հասկանում է, որ իր միակ հաճախորդը վարկատուն է, ով հասել է իր հոր ինքնասպանությանը։ «Ուժեղագույնը» դրվագում (իսպ.՝ El más fuerte) Audi–ի վարորդ Դիեգոն անցնում է հնամյա Peugeot–ի վարորդին՝ ընթացքում վիրավորելով նրան։ Այս ամենից հետո Դիեգոյի մեքենայի անիվը փչանում է, և Peugeot–ի վարորդն է անցնում նրան։ «Փոքրիկ ռումբ» (իսպ.՝ Bombita) պատմության մեջ ապամոնտաժող Սիմոնի մեքենան են տարհանում, և նա բաց է թողնում իր դստեր ծննդյան տոնը, որից հետո որոշում է բողոքի ակցիա կազմակերպել։ Հինգերորդ՝ «Առաջարկություն» մասում (իսպ.՝ La Propuesta) հարուստ ընտանիքից մի տղա իր հոր մեքենայով վթարի է ենթարկում հղի կնոջ և հեռանում է դեպքի վայրից՝ օգնություն ցույց չտալով։ Իմանալով այդ մասին՝ հայրը զանգում է փաստաբանին, և նրանք պլան են կազմում, որի համաձայն՝ այգեպանը ողջ մեղքն իր վրա է վերցնում։ Վերջին պատմության մեջ՝ «Մինչ մահը չբաժանի մեզ» (իսպ.՝ Hasta que la muerte nos separe), հարսնացու Ռոմինան հարսանիքի ժամանակ իմանում է, որ իր ապագա ամուսինը դավաճանել է իրեն իր ընկերուհու հետ հարսանիքի ժամանակ, և նա որոշում է նրանցից վրեժխնդիր լինել։

  • Ռիկարդո Դարին՝ Սիմոն
  • Օսկար Մարտինես՝ Մաուրիսիո
  • Լեոնարդո Սբարալյա՝ Դիեգո
  • Էրիկա Ռիվաս՝ Ռոմինա
  • Ռիտա Կորտեսե՝ խոհարար
  • Խուլիետա Սիլբերբերգ՝ մատուցողուհի
  • Դարիո Գրանդինետի
  • Մարիա Օնետո
  • Նենսի Դուպլա
  • Օսմար Նունյես՝ փաստաբան

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը 17 կարծիքների հիմնա վրա ունի 88 % վարկանիշ[9]։ Metacritic կայքում ֆիլմը 100 հնարավորից արժանացել է 75 միավորի՝ հիմնված 7 քննադատների կարծիքների վրա, ինչը համապատասխանում է «հիմնականում դրական կարծիքներ» կարգավիճակին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Cakarel E. MUBI — 2007.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Relatos salvajes (իսպ.) — 2014.
  4. «Wild Tales». Box Office Mojo.
  5. «2014 Official Selection». Cannes. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Oscars: Argentina Picks 'Wild Tales' for Foreign-Language Category».
  7. «2015 - Oscars.org - Academy of Motion Picture Arts and Sciences».
  8. «Cannes Film Review: 'Wild Tales'».
  9. «Wild Tales». Rotten Tomatoes.
  10. «Wild Tales Reviews». Metacritic.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]