Jump to content

Վալտեր Ֆրիդրիխ Հերման Նեռնստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Ֆրիդրիխ Հերման Նեռնստ
Walther Hermann Nernst
Ծնվել էհունիսի 25, 1864(1864-06-25)[1][2][3][…]
Վամբժեզնո, Landkreis Graudenz, Մարիենվերդեր, Պրուսիա նահանգ, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էնոյեմբերի 18, 1941(1941-11-18)[2][3][5][…] (77 տարեկան)
Բադ Մուսկաու, Գյորլից, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա[6]
ԳերեզմանԳյոտինգենի քաղաքի գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Վայմարյան Հանրապետություն
Մասնագիտությունքիմիկոս, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան, HU Berlin և Ֆիզիկական և տեխնիկական դաշնային գերատեսչություն
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6]
Ալմա մատերՑյուրիխի համալսարան, Գրացի համալսարան, HU Berlin, JMU և Լայպցիգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4] (1887) և հաբիլիտացիա (1889)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[8][9][10]
Գիտական ղեկավարՖրիդրիխ Կոլրաուշ
Եղել է գիտական ղեկավարՖրենսիս Սայմոն, Կառլ Ֆրիդրիխ Բոնհեֆեր[11], Արնոլդ Էուկեն, Ֆրից Լանգե, Ռոբերտ ֆոն Լիբեն, Իրվինգ Լանգմյուր[11], Ուիլյամ Դուեյն, Մաքս Սփեթեր, Կուրտ Վոլֆ[12], Հանս Շիմանկ[11], Հերման Շոտկի[11], Ջոն Էգերթ[11], Ֆրիդրիխ Դոլեզալեկ[11] և Ֆրեդերիկ Լինդեման, 1-ին վիկոնտ Չերուել[11]
Պարգևներ
Ամուսին(ներ)Էմմա Լոմայեր
Կայքnernst.de(գերմ.)
 Walther Nernst Վիքիպահեստում

Վալտեր Ֆրիդրիխ Հերման Նեռնստ (գերմ.՝ Walther Hermann Nernst, հունիսի 25, 1864(1864-06-25)[1][2][3][…], Վամբժեզնո, Landkreis Graudenz, Մարիենվերդեր, Պրուսիա նահանգ, Պրուսիայի թագավորություն[4] - նոյեմբերի 18, 1941(1941-11-18)[2][3][5][…], Բադ Մուսկաու, Գյորլից, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա[6]), գերմանացի ֆիզիկոս և ֆիզիկաքիմիկոս, արդի ֆիզիկական քիմիայի հիմնադիրներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1883-1887 թվականներին սովորել է Ցյուրիխի, Բեռլինի, Գրացի և Վյուրցբուրգի համալսարաններում։ 1891 թվականից Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր․ այդտեղ էլ 1896 թվականին հիմնել է ֆիգիկաքիմիական ինստիտուտ։ 1902-1933 թվականներին՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և նույն համալսարանի քիմիայի ինստիտուտի (1905-1922 թվականներ) և ֆիզիկայի ինստիտուտի (1924-1933) տնօրեն։ Ձևակերպել է (1906 թվական) թերմոդինամիկայի երրորդ սկզբունքը (Նեռնստի թեորեմ), հայտնաբերել (1886 թվական) ջերմամագնիսական երևույթներից մեկը (Նեռնստ-Էտինգսհաուզենի երևույթ1890 թվականին հայտնագործել է երկու չխառնվող լուծիչների միջև լուծվող նյութի բաշխման օրենքը, որը կոչվել է իր անունով։ 1894 թվականին ցույց է տվել, որ լուծիչի դիսոցող ունակությունը մեծանում է դիէլեկտրիկ թափանցելիության աճին զուգընթաց և հայտնաբերել էլեկտրաստրիկցիայի երևույթը։ Մշակել է (1904 թվական) հետերոգեն քիմիական ռեակցիաների դիֆուզիոն տեսությունը։ Հեղինակ է տեսական քիմիայի դասագրքի, որը 15 հրատարակություն է ունեցել և թարգմանվել ռուսերեն ու այլ լեզուներով։ Հրատարակել է նաև կոսմոլոգիային և տիեզերքի ֆիզիկական նկարագրությանը վերաբերող մի քանի աշխատանքներ։ Եղել է շատ երկրների ԳԱ, այդ թվում նաև ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1927 թվական)։ Նոբելյան մրցանակ (1920 թվական)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յու. Ի.Սոլովյով, Ֆիզիկաքիմիայի պատմությունից (Նեռնստը և իր աշխատանքները), 1961

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Ֆրիդրիխ Հերման Նեռնստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 237