Վալս Բաշիրի հետ (ֆիլմ)
Վալս Բաշիրի հետ եբրայերեն՝ ואלס עם באשיר | |
---|---|
Երկիր | Իսրայել Ֆրանսիա Գերմանիա Միացյալ Թագավորություն |
Ժանր | վավերագրական ֆիլմ և ռազմական ֆիլմ |
Թեմա | 1982 թվականի Լիբանանյան պատերազմ, Sabra and Shatila massacre? և ամնեզիա |
Թվական | 2008 և նոյեմբերի 6, 2008[1] |
Լեզու | եբրայերեն |
Ռեժիսոր | Արի Ֆոլման[2] |
Պրոդյուսեր | Արի Ֆոլման |
Սցենարի հեղինակ | Արի Ֆոլման |
Օպերատոր | Դեքլան Քուին |
Երաժշտություն | Մաքս Ռիխտեր |
Մոնտաժ | Նիլի Ֆելլեր |
Պատմվածքի վայր | Բեյրութ |
Կինոընկերություն | Bridgit Folman Film Gang?[3], Les Films d'ici?[3], Razor Film?[3], Arte France Cinéma[3] և ITVS?[3] |
Տևողություն | 87 րոպե |
Բյուջե | 2 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Վալս Բաշիրի հետ» (եբրայերեն՝ ואלס עם באשיר — Вальс им Баши́р) 2008 թվականին նկարահանված անիմացիոն ֆիլմ, պրոդյուսեր և սցենարիստ Արի Ֆոլման։ Ֆիլմի հիմքում ընկած է 1982 թվականի լիբանանյան պատերազմի վետերանի պատմությունը։ Համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ հանդիսանում է առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը ներկայացվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
Գլխավոր հերոսը Ֆոլմանն է, նա կորցրել է հիշողությունը և փորձում է վերականգնել Սաբրա և Շատիլ փախստականների ճամբարներում տեղի ունեցած կոտորածի պատկերները։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստավավերագրական ժանրի այս ժապավենը նվիրված է 1980-ական թվականների սկզբներին տեղի ունեցած իրական իրադարձություններին՝ իսրայելական բանակի ռազմական գործողություններին Լիբանանում, Սաբրա և Շատիլ պաղեստինցի փախստականների ճամբարներում տեղի ունեցած կոտորածներին, ինչն իրականացրել էին լիբանանյան աջակողմյան շարժման ջոկատները՝ ֆալանգիստները։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիման վրա։
2006 թվականին Արի Ֆոլմանը, որը 1982 թվականին Իսրայելի բանակում հետևակի զինվոր է եղել, հանդիպում է իր բանակային ըներոջը։ Ընկերը նրան պատմում է իր մղձավանջային երազների մասին՝ կապված 1982 թվականին լիբանանյան պատերազմի ժամանակ իր ծառայության ընթացքի հետ։ Ֆոլմանը զարմանում է, որ ինքն այդ ժամանակահատվածի մասին ոչինչ չի հիշում։ Նրա հիշողություններում այդ պատերազմից միայն մի դրվագ է պատկերվում․ ինքն իր ընկերների հետ Բեյրութում զենքերով գիշերով լողում են ծովում, իսկ գիշերը բոցավառվում է լույսերով։ Ֆոլմանը հանդիպում է երկրորդ ընկերոջ հետ, վերջինս նրան խորհուրդ է տալիս զրուցել մարդկանց հետ, ովքեր այդ ժամանակ Բեյրութում են եղել, որպեսզի հասկանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Դրանից հետո Ֆոլմանը հանդիպում է ծանոթների, հոգեբանի, ինչպես նաև լրահաղորդ Ռոն Բեն Իշայի հետ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт фильма Արխիվացված 2008-05-17 Wayback Machine
- Интервью с Ари Фольманом
- Лариса Малюкова. Методом «эклера» // Искусство кино. — 2008. — № 7.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2008 մուլտֆիլմեր
- 2008 ֆիլմեր
- «Սեզար» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկյան վավերագրական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Արաբերեն ֆիլմեր
- Բրիտանական ռազմական ֆիլմեր
- Բրիտանական վավերագրական ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Գերմանական մուլտֆիլմեր
- Գերմանական ռազմական ֆիլմեր
- Գերմանական վավերագրական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Եբրայերեն ֆիլմեր
- Իսրայելական դրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1982 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2006 թվականին
- Ֆրանսիական մուլտֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- 2000-ականների գերմանական ֆիլմեր