Վալերի Պորկույան
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 4, 1944[1][2] (79 տարեկան) | ||
Ծննդավայր | Կրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 172 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վալերի Սեմյոնովիչ Պորկույան (ազգանվան նախնական տարբերակը՝ Պարկույան[3][4], ուկրաիներեն՝ Валерій Семенович Поркуян, հոկտեմբերի 4, 1944[1][2], Կրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական արմատներով խորհրդային և ուկրաինացի ֆուտբոլիստ, մարզիչ, խորհրդային ակումբների և ԽՍՀՄ հավաքականի հարձակվող, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1966), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1991)։ Խաղացել է Դինամո ֆուտբոլային ակումբում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերի Պորկույանը ծնվել է Ուկրաինայում՝ Կիրովոգրադում։ Ֆուտբոլ սկսել է խաղալ 1957 թվականին հայրենի քաղաքի՝ «Աստղեր» մանկապատանեկան մարզադպրոցում։ Նորամուտը նշել է մարզիչ Մատվեյ Չերկասսկու գլխավորությամբ, ով շուտով տեղափոխվել է «Չեռնոմորեց»՝ իր հետ տանելով Պորկույանին։ 1965 թվականի մրցաշրջանի երկրորդ շրջանից հաստատվել է «Չեռնոմորեց»-ի հիմնական կազմում։ 1966 թվականի սկզբին ստիպված է եղել տեղափոխվել Կիևի «Դինամո», թեև չի ցանկացել հեռանալ «Չեռնոմորեց»-ից։ ԽՍՀՄ գավաթի խաղարկության «Զենիթի» դեմ առաջին խաղում դարձել է գոլի հեղինակ։ Անգլիայում աշխարհի առաջնությունը սկսելու պահին եղել է երկրի առաջատար ռմբարկուների թվում՝ առաջնությունում խփել է 4 գոլ։ Վերջին պահին նրան տարել են առաջնություն, Կաչալինը պաշտպանել է նրա թեկնածությունը։ Թիմի հետ մեկնել է ուսումնամարզական հավաքների Շվեդիայում, որտեղ ստուգողական խաղերում խփել է 4 գնդակ։ Ազգային հավաքականի խմբում հաղթել է 2 խաղում, որից հետո Նիկոլայ Մորոզովը որոշել է նրան ընդգրկել ռեզերվում չիլիացիների դեմ խաղում։ Պորկույանը ազգային հավաքականում իր նորամուտի խաղում երկու գոլ է խփել, իսկ առաջնության հաջորդ հանդիպումներին մեկնել է թիմի հիմնական կազմում։
1/4 եզրափակչում՝ Հունգարիայի դեմ խաղում, գոլ է խփել, իսկ հետո սեփական դարպասի մոտ վտանգավոր պահերից մեկում ազգային թիմին փրկել անխուսափելի գոլից՝ կրծքով հետ մղելով դեպի դարպասը թռչող գնդակը։ Գոլ խփել է նաև կիսաեզրափակչում՝ Գերմանիայի դեմ խաղում։ Նա կարող էր նույնիսկ հաշիվը հավասարեցնել, բայց անհաջող գլխի հարվածով գնդակը ընթացել է դարպասից վերև։
Աշխարհի առաջնությունից հետո, սակայն, նա չի դարձել թիմի առաջատար խաղացող․ ներքին խարդավանքների պատճառով Պորկույանը դուրս մնացել հիմնական կազմից։ Ակումբի կազմում նա հազվադեպ է խաղադաշտ դուրս եկել և հազվադեպ է գոլ խփել։ 1969 թվականի մրցաշրջանից հետո որոշել է տեղափոխվել «Չեռնոմորեց»։ Թեև «Դինամոյի» ղեկավարությունը դեմ է եղել դրան, սակայն մարզիչ Վիկտոր Մասլովի պնդմամբ Պորկույանին թույլ են տվել մեկնել Օդեսա։
«Չեռնոմորեց»-ից Պորկույանին հրավիրվել են ԽՍՀՄ հավաքական, և նա մասնակցել է Մեքսիկայի աշխարհի առաջնությանը (1970)։ Երբեք չի խաղացել աշխարհի առաջնությունում, քանի որ մարզիչները կարծել են, որ Պորկույանն ավելի թույլ է, քան մյուս հարձակվողները։ «Չեռնոմորեց»-ը դուրս է մնացել բարձրագույն լիգայից և Պորկույանին հրավիրել են «Դնեպր», երիտասարդ մարզիչ Վալերի Լոբանովսկին (թիմը նոր է մտել բարձրագույն լիգա) խաղացողին ճանաչել են Օդեսայի «Չեռնոմորեց»-ից համատեղ աշխատանքից։ 1971 թվականի մրցաշրջանը Պորկույանը խաղացել է «Չեռնոմորեցի» կազմում, բայց քանի որ թիմը չի կարողացել վերադառնալ բարձրագույն լիգա, նա որոշել է ընդունել Լոբանովսկու առաջարկը։ 1972-1975 թվականներին հանդես է եկել «Դնեպրում»։ Մինչ Լոբանովսկին եղել է թիմի մարզիչը, Պորկույանն անփոխարինելի է եղել։ 1974 թվականին Լոբանովսկուն փոխարինել է Վիկտոր Կանևսկին, ով 1975 թվականի մրցաշրջանի վերջում Պորկույանին հասկացրել է, որ ակումբն այլևս նրա կարիքը չունի։
Պորկույանը որոշել է կարիերան շարունակել «Տավրիա»-ում, սակայն թույլ չեն տվել հայտագրվել։ Մարզիչ Սերգեյ Շապոշնիկովը նրան առաջարկել է զբաղվել մարզչական աշխատանքով, գլխավորել Կերչի թիմը (որը խաղացել է ֆիզկուլտուրայի թիմերում)։ Թիմի հետ Պորկույանը նախամրցաշրջանային հավաք է անցկացրել, ապա գլխավորել մրցաշրջանի առաջին հատվածը։ Տարվա երկրորդ կեսին ակումբի հովանավորների հետ կոնֆլիկտի պատճառով նա հեռացել է թիմից։ 1977 թվականից մարզել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ լիգայի ուկրաինական գոտու մի քանի թիմեր։
Այնուհետև աշխատել է Օդեսայի ԲՍԱ-ի երիտասարդների հետ, 1982 թվականին եղել է Չեռնոմորեցում սելեկցիոներ մարզիչ։ Որոշ ժամանակ անց նա խաղացել է վետերանների թիմերի խաղերում։ Խաղերից մեկում նրան մոտեցել է Բլագոեի կոլտնտեսության նախագահը (Օդեսայի մարզ) և առաջարկել մարզչական աշխատանք կատարել կոլտնտեսությունում։ Պորկույանը համաձայնել է և 10 տարի աշխատել այդտեղ։ 1990-ականներին Լեոնիդ Բուրյակի հրավերով դարձել է նրա օգնականը Չեռնոմորեցում։
2014 թվականի փետրվարի 19-ին «Չեռնոմորեց»-ի ֆուտբոլային փառքի պուրակում (Օդեսա) բացվել են երկու նոր անհատական սալաքարեր, որոնցից մեկը նվիրված է Վալերի Պորկույանին[5]։
Պորկույանի կինը՝ Ալլան, Անատոլի Լիսակովսկու քույրն է[6]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինամո(Կիև)
- ԽՍՀՄ չեմպիոն (3)՝ 1966, 1967, 1968
- ԽՍՀՄ գավաթակիր՝ 1966
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արժանացել է Աշխարհի առաջնության բրոնզե խաղակոշիկի՝ 1966
- ԽՍՀՄ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ցուցակներում՝ թիվ 2 (1966)
- Ուկրաինական ԽՍՀ լավագույն ֆուտբոլիստների ցուցակներում՝ թիվ 2 (1965, 1966, 1970)
- «Սեզոնի լավագույն դեբյուտանտներ» մրցանակի դափնեկիր ՝ (1965)
- ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1966)
- ԽՍՀ Մ սպորտի վաստակավոր վարպետ (1991)
- Աշխարհի առաջնության մասնակից՝ 1966, 1970
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդեսայի քաղաքապետի հրամանագրով Պորկույանին շնորհվել է «Օդեսային մատուցած ծառայությունների համար» պատվո նշան, 2004[7],
- Պարգևատրվել է III աստիճանի Պատվո շքանշանով (2004)[8]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Виктор Николаевич Хохлюк Голеадоры. — Луганск: Максим, 2012. — С. 49. — 148 с. — 5000 экз. — ISBN 978-966-15-8934-5
- Рабинер Игорь. Валерий Поркуян: Меня называли «фартовым Поркушей» // Футбол от «СЭ». — № 10, июль 1995. — С. 3.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «ВЕНГРИЯ — СССР — 1:2». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Гостевая книга коллекционеров протоколов футбольных матчей сообщение». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Пополнение на Аллее футбольной славы ФК «Черноморец»». www.chernomorets.odessa.ua. 2014 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Валерий Поркуян: «До сих пор храню билет участника чемпионата мира 1966 года с автографом Эусебиу»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Валерий Поркуян получил награду от Одессы Արխիվացված 2016-09-19 Wayback Machine // Официальный сайт ФК Черноморец
- ↑ «Указ президента Украины N 795/2004». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին.
|
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Կիևի ֆուտբոլիստներ
- Դնեպրի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային ֆուտբոլային մարզիչներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Հայկական ծագումով ուկրաինացիներ
- Ուկրաինացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով