Վադիմ Ադամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վադիմ Ադամյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս-տեսաբան և ֆիզիկոս |
Աշխատավայր | Odesa State Academy of Civil Engineering and Architecture? և Օդեսայի ազգային համալսարան[1] |
Կայք | theorphys.onu.edu.ua |
Վադիմ Մովսեսի Ադամյան (դեկտեմբերի 2, 1938, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ուկրաինական ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1979)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վադիմ Ադամյանը ծնվել է 1938 թվականին Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ 1961 թվականին ավարտել է Օդեսայի համալսարանը։ 1961-1964 թվականներին սովորել է Օդեսայի շինարարական ինստիտուտի ասպիրանտուրայում[2]։ 1964-1966 թվականներին եղել է Օդեսայի Լոմոնոսովի անվան տեխնիկական ինստիտուտում ավագ գիտաշխատող։ Դասավանդել է Օդեսայի շինարարական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնում։ 1967-1975 թվականներին ղեկավարել է Օդեսայի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան։ 1979 թվականին նշանակվել է Օդեսայի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ[3]։ Աշխատել է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Գերմանիայի և Իսպանիայի համալսարաններում։
Աշխատանքները վերաբերում են ցրման տեսության հիմնախնդիրներին, գծային օպերատորների տեսության և ֆունկցիաների տեսության կապակցված հարցերին, ինչպես նաև պինդ մարմնի տեսությանն ու պլազմայի ֆիզիկային[4]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ։
- Ուկրաինայի Ֆիզիկական ընկերության անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994-1995 թվականներին արժանացել է Սորոսի պրոֆեսոր պատվավոր կոչմանը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Некоторые предельные соотношения для многомерных положительноопределенных теплицевых матриц. Функц. анализ и его прил., 1988.
- Статистическая структура спектра потерь энергии заряженных частиц при рассеянии в неупорядоченных средах. ТМФ, 1988.
- К теории рассеяния для волновых уравнений в четномерных пространствах. Функц. анализ и его прил., 1976.
- Невырожденные унитарные сцепления полуунитарных операторов. Функц. анализ и его прил., 1973.
- Аналитические свойства пар Шмидта ганкелева оператора и обобщенная задача Шура–Такаги сб., 1971.
- Об ограниченных операторах, коммутирующих с сжатием класса $C_{00}$ единичного ранга неунитарности. Функц. анализ и его прил., 1969.
- Бесконечные ганкелевы матрицы и обобщенные задачи Каратеодори–Фейера и И. Шура. Функц. анализ и его прил., 1968.
- О бесконечных ганкелевых матрицах и обобщенных задачах Каратеодори–Фейера и Ф. Рисса. Функц. анализ и его прил., 1968.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
- ↑ «Vadym Adamyan - The Mathematics Genealogy Project». www.genealogy.math.ndsu.nodak.edu. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Ա. Բախչինյան, Հայազգի գործիչներ, Ե., 2002, էջ 105։
- ↑ Marchenko, Sergey V. «Research Group of Prof. Vadym Adamyan». theorphys.onu.edu.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
|
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օդեսայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Հայ մաթեմատիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ֆիզիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Տեսական ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով