Սքոթ Բրեդլի
Սքոթ Բրեդլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Scott Bradley |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1891[1] Russellville, Արկանզաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 27, 1977[1] (85 տարեկան) Չաթսվորթ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Oakwood Memorial Park Cemetery |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Russellville High School? |
Սքոթ Բրեդլի (անգլ.՝ Scott Bradley, նոյեմբերի 26, 1891[1], Russellville, Արկանզաս, ԱՄՆ - ապրիլի 27, 1977[1], Չաթսվորթ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեդլին հայտնիություն է ձեռք բերել Metro-Goldwyn-Mayer (MGM) ստուդիայում աշխատելու ժամանակ, որտեղ երաժշտություն էր գրում «Թոմն ու Ջերին», Դրուպի շունը, Բարնի արջը և Տեքս Էվերիի այլ կարճամետրաժ ֆիլմերի համար։ Բրեդլին սովորել է Առնոլդ Շյոնբերգի ղեկավարած կոնսերվատորիայում։ Սկզբում նա երաժշտություն է գրել 30-ական թվականներին, մուլտիպլիկատոր Աբ Այբերքսի համար, ով ավելի վաղ աշխատել է Ուոլթ Դիսնեյի հետ և արդյունքում բացել է սեփական ստուդիան։ 1934 թվականին Բրեդլին սկսել է ստեղծագործել Հյու Հարմանի և Ռուդի Իզինգի համար, ովքեր MGM ստուդիայի համար կարճամետրաժ ֆիլմեր էին արտադրում։ 1937 թվականին Բրեդլիին վարձում է MGM ստուդիան և այնտեղ է աշխատել մինչև թոշակի անցնելը։
Նրա վաղ վոճը ներառում էին հանրաճանաչ և ավանդական մեղեդիների հատվածներ; Դա սովորական պրակտիկա էր անիմացիոն երաժշտության համար։ Սակայն 1940-ական թվականներին Սքոթ Բրեդլիի կոմպոզիցիաները և գործիքավորումը օրիգինալ և բարդ դարձան, հաճախ օգտագործելով դոդեկաֆոնիս տեխնիկան (այս մեթոդը մշակել է իր ուսուցիչ Շյոնբերգը)։
Բրեդլին թոշակի է անցել 1957 թվականին, երբ MGM ստուդիան փակեց իր անիմացիոն բաժինը։ Նա մահացել է 1977 թվականի ապրիլի 27-ին Լոս Անջելեսի Չատսվորտ թաղամասում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Goldmark, Daniel (2006): "Cartoon Concerto". Liner notes for ''Tom and Jerry & Tex Avery Too! Volume 1: The 1950s''. Film Score Monthly CD Vol. 9 No. 17.
- Goldmark, Daniel (2005): "Tunes for 'Toons: Music and Hollywood Cartoons." University of California Press.
- Goldmark, Daniel and Yuval Taylor (eds.) (2002): ''The Cartoon Music Book''. A Capella Books.
- Maltin, Leonard (1987): ''Of Mice and Magic: A History of American Animated Cartoons''. Penguin Books.
- McCarty, Clifford (2000): ''Film Composers in America: a Filmography, 1911–1970''. Oxford University Press.
- Morris, Peter (2007): ''Playing Cat and Mouse'' in BBC Music Magazine, March 2007. p44-48. British Broadcasting Corporation.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Scott Bradley Internet Movie Database կայքում
- Bio at tomandjerryonline.com
- Scott Bradley at Animation World Magazine
- "Tom and Jerry & Tex Avery Too! Vol. 1: The 1950s"(compilation)
- Video of "Tom and Jerry at MGM" premiere at the 2013 BBC Proms ՅուԹյուբում
|
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ապրիլի 27 մահեր
- 1977 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Դաշնակահարներ այբբենական կարգով
- Դիրիժորներ այբբենական կարգով
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Դիրիժորներ
- Ամերիկացի երաժիշտներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ