Սպորտային սնունդ
Սպորտային սնունդ, սպորտ սնունդ. մարզիկների, բոդիբիլդերների, ֆիթնես մոդելների կամ առհասարակ առողջ ապրելակերպի հետևորդների կողմից օգտագործվող դիետիկ լրացակերերի և վիտամինային համակարգերի խումբ, սննդային հավելում։ Սպորտային սննդի ընդունումը նախևառաջ կոչված է բավարարելու օգտագործողի սննդային պահանջները՝ կարևոր սննդարար նյութերի բացակայության պայմաններում[1] ապահովելով օրգանիզմի պատշաճ գործունեությունը, ինչպես նաև՝ բարձրացնելու մարդու դիմադրողականությունը և ուժը, լավացնելու մարզական արդյունքները, ամրապնդելու առողջությունը, կարգավորելու կամ կանխելու քաշի աճը, լայնացնելու մկանների չափը և, ի վերջո երկարացնելու կյանքի տևողությունը։
Վիտամինային լրացանյութերի մեջ ամենամեծ օգտագործումն ունեն պրոտեինը, շղթայական ամինաթթուները (BCAA), գլուտամինը, եթերային ճարպաթթուները, սննդի փոխարինողները, կրեատինը, քաշը նվազեցնող մթերքները և տեստոստերոնային խթանիչները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2. Հոդվածներ սպորտային սննդի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպորտային սնունդ» հոդվածին։ |
|