Սուրեն Թովմասյան (դուդուկահար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Թովմասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Թովմասյան | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Չորնի Սուրիկ |
Ծնվել է | 1924 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | 1999 Սախալին, Սախալինի մարզ, Ռուսաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Աշխատավայր | Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ |
Պարգևներ |
Սուրեն Վարդանի Թովմասյան (1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1999, Սախալին, Սախալինի մարզ, Ռուսաստան), հայ երաժիշտ դուդուկահար, Հայաստանի վաստակավոր արտիստ։ Մյուս կատարող Սուրեններից տարբերելու համար հաճախ անվանել են «Չորնի Սուրիկ»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Թովմասյանը ծնվել է 1924 թվականին Երևանում։ Որմնադիր հայրը սիում էր երաժշտություն և սրինգ էր նվագում։ Հորից սովորել է նվագել և արդեն 12 տարեկան հասակում նվագում էր վարպետ դուդուկահարների կողքին Հայաստանի ժողոգործիքների անսամբլիում (ղեկավար՝ Արամ Մերանգուլյան)։ Միաժամանակ սովորում էր և կատարաելագործվում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, մի քանի անգամ վիրավորվել է։ Պատերազմի ավարտից հետո աշխատանքի է անցել Հայաստանի ժողովրդական երգի և պարի անսամբլում (ղեկավար՝ Թաթուլ Ալթունյան)։
Երևանի «Արևելյան երաժիշտների բյուրոյում» Սուրեն Թովմասյանը աշխատել է 25 տարի, որտեղ կրթել և դաստիարակել է շատ երիտասարդ կատարողների։
1974 թվականին մասնակցել է Սախալինում հայ երաժշտության օրերին։ 1979 թվականին «Մեր դուդուկի հորովելը. համերգի ժամանակ Սուրեն Թովմասյանը աչքի է ընկել առանձնահատուկ կատարումներով։ Ռադիոյի և հեռուստատեսության ֆոնդում ունի բազմաթիվ ձայնագրություններ։ Արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011