Jump to content

Սխաարբեեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Սխաարբեեկ
Schaarbeek / Schaerbeek
Դրոշ Զինանշան


Pertinax sed Fructifer
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏարածաշրջանԲրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան
ՀամայնքԲրյուսել-մայրաքաղաք
Հիմնադրված էհունվարի 1, 1800 թ.
Մակերես8,14 կմ²
Պաշտոնական լեզուֆրանսերեն և հոլանդերեն
Բնակչություն125656[1] մարդ (2011)
Խտություն14255 մարդ/կմ²
Ազգային կազմվալլոններ, ֆլամանդացիներ, թուրքեր, մարոկկաներ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+32 2
Փոստային ինդեքս1030
Փոստային դասիչ1030[2]
Պաշտոնական կայքschaerbeek.be
Սխաարբեեկ (Բելգիա)##
Սխաարբեեկ (Բելգիա)

Սխաարբեեկ (հոլ.՝ Schaarbeek, ֆր.՝ Schaerbeek[3]), Բելգիայի Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։

Պատմություն և աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով 8 կմ2 տարածք և 116.039 թվաքանակով բնակչություն (2008 թվականի հունվարի 1), Սխաարբեեկը մեծությամբ Մեծ Բրյուսելի երկրորդ համայնքն է։ Տեղակայված է քաղաքի կենտրոնական մասից հյուսիս և սահմանակցում է Բրյուսել, Սեն-Ժոս-տեն-Նոոդե, Էվեր, Սինտ-Լաբրեխտս-Վոլյուվե, Սինտ-Պիտերս-Վոլյուվե համայնքների հետ։

Նախկինում Սխաարբեեկը հայտնի էր առաջին հերթին այստեղ աճեցվող բալի յուրահատուկ տեսակով, որը բելգիական գարեջրագործներն օգտագործել են Կրիկ գարեջրի պատրաստման համար։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սխաարբեեկ շրջանը հատող կենտրոնական առանցքը Ռուայալ-Սենտ-Մարի փողոցն է, որը վերափոխվում է թագուհի Եղիսաբեթի անվան պողոտայի։ Այս առանցքի մոտավորապես մեջտեղում գտնվում են ճարտարապետական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Սխաարբեեկի ռատուշան և Նոտր Դամ տաճարը։

Սխաարբեեկում պահպանվում է նաև բելգիացի ճարտարապետ Վիկտոր Օրտայի կողմից մոդեռն ոճով նախագծված թաղամաս։ Հետաքրքիր է նաև Իոսաֆաթ զբոսայգին, այստեղ 1904 թվականին կառուցված փոքրիկ կենդանաբանական այգով անգլիական այգին, մարզադաշտը։

Ընդհանուր առմամբ թաղամասը կառուցված է բլոկային տիպի բնակելի տներով։ Սխաարբեեկը հայտնի է նաև նրանով, որ այստեղ թուրքական բնակչության տոկոսային բաղադրիչը ամենաբարձրն է արևմտաեվրոպական բոլոր քաղաքներից։ Համեմատաբար բարձր է նաև ֆլամանդական բնակչության թվաքանակը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1526 թվական — 600 մարդ[4],
  • 1800 թվական — 1131 մարդ[4],
  • 1850 թվական — 8630 մարդ[4],
  • 1900 թվական — 64000 մարդ[4]։
Սխաարբեեկ համայնքի բանկչությունը 1990-2011 թվականներից
Տարի 1990 1995 2000 2005 2007 2008 2009 2010 2011
Բնակչություն 104768 102599 105692 110375 113493 116039 118275 121232 125656
Նշում՝ Բելգիայի բնակչությունը 1990-2011 թվականներին Արխիվացված 2012-11-14 Wayback Machine։

Հայտնի ծնունդներ և ապրողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Населення Бельгії за комунами станом на 1 січня 2011 року на сайті Statistics Belgium федерального уряду Бельгії.
  2. Crossroads Bank for Enterprises
  3. Jean-Marie Pierret, Phonétique historique du français et notions de phonétique générale, Louvain-la-Neuve, Peeters, 1994, p. 106. ISBN 90-6831-608-7, ISBN 2-87723-138-0 [1]
  4. 4,0 4,1 4,2 4,3 Paul F. State. Historical Dictionary of Brussels. Maryland, Scarecrow Press, Inc, 2004. P. 279. ISBN 0-8108-5075-3