Սլավա Ավագյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սլավա Ավագյան | |
---|---|
հունիսի 2, 1959[1] - մարտի 7, 1994 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Թաղասեռ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Ֆիզուլի |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Սլավա Սուլեյմանի Ավագյան (հունիսի 2, 1959[1], Թաղասեռ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 7, 1994, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ։
1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1979-1990 թվականներին աշխատել է Հադրութի շրջանի ճանապարհաշինարարական նորոգման բաժնում։
1990 թվականից շրջանի կամավորական ջոկատի և Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է գյուղի ինքնապաշտպանությանը, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Թաղասեռում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |