Հոսյոի բարձրագույն դպրոցի սան։ 2005-ից 2012 թվականներին հանդես է եկել «Կասիմա Անտլերս» ակումբում, նրա կազմում դարձել է Ճապոնիա եռակի չեմպիոն և երկրի գավաթի կրկնակի գավաթակիր։ 2013 թվականին տեղափոխվել է «Ուրավա Ռեդ Դայմոնդս», նրա կազմում երկու անգամ դարձել է փոխչեմպիոն։
Ճապոնիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 2008 թվականի հոկտեմբերի 9-ին ԱՄԷ-ի հավաքականի դեմ խաղում։ 2008-ից մինչև 2011 թվականը խաղացել է հավաքականում 12 խաղ, մեծամասնությունում դուրս էր գալիս փոփոխության։ Քառամյա ընդմիջումից հետո, 2015 թվականի օգոստոսին հրավիրվել է հավաքական Արևելյան Ասիայի առաջնությանը մասնակցելու համար, առաջնությունում անցկացրել է երեք խաղ։