Սիդնի Լերու
Սիդնի Լերու անգլ.՝ Sydney Rae Leroux | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԱՄՆ և Կանադա | ||
Մականուն | Syd the Kid[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 7, 1990[2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Surrey, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2][1] | ||
Հասակ | 170 սանտիմետր | ||
Քաշ | 66 կիլոգրամ[1] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սիդնի Ռեի Լերու Դուայեր (անգլ.՝ Sydney Rae Leroux Dwyer,մայիսի 7, 1990[2], Surrey, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2][1]), ամերիկացի ֆուտբոլիստ, «Օռլանդո Փրայդ» ակումբի և ԱՄՆ ազգային հավաքականի հարձակվող։ Աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Նա նաև հանդես է եկել «NCAA» առաջնությունում Կալիֆոռնիայի համալսարանի թիմի կազմում և «WPS»-ի և «NWSL» -ի մի շարք այլ ակումբներում։ Պատանեկան մակարդակում խաղացել է Կանադայի մինչև 19 տարեկանների հավաքականում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բրիտանական Կոլումբիայի Սուրեյ քաղաքում։ Մայրը՝ Սենդի Լերուն, խաղացել է Կանադայի սոֆթբոլի ազգային հավաքականում[3]։ Հայրը Ռեյ Չադվիկն է՝ նախկին պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, որը խաղացել է «ԿԼոս Անջելես Էնջելսում»։ Սիդնիի ծնողները ամուսնալուծվել են, երբ նրա մայրը հղիության երրորդ ամսում էր[4]։ Սերվելով բեյսբոլի խաղացողների ընտանիքից՝ մանկության տարիներին՝ 1994-2004 թվականներին, խաղացել է բեյսբոլի լիգայում[5]։ Սուրեյի Ջոնսթոն Հայթսի ավագ դպրոցում սովորելու ընթացքում սկսել է զբաղվել ֆուտբոլով և աթլետիկայով։ Դպրոցի թիմի կազմում դարձել է նահանգային մրցումների 4×100 մետր փոխանցումավազքում հաղթող[6]։ 2002-2004 թվականներին հանդես է եկել «Կոկուիտլամ Սիթի Ուայլդ» թիմում, որի հետ երեք անգամ նվաճել Է Բրիտանական Կոլումբիայի գավաթը, իսկ 2003 թվականին՝ նաև մինչև 14 տարեկան աղջիկների ազգային առաջնությունը։ 2005 թվականին դարձել է Կանադայի մինչև 16 տարեկան աղջիկների առաջնության բրոնզե մեդալակիր[7]։ 15 տարեկանում դարձել է «Վանկուվեր Ուայթկեփսի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Բրիտանական Կոլումբիայի հավաքականի կազմում դարձել է 2005 թվականի Կանադական խաղերի չեմպիոն[7]։ Ավելի ուշ հարցազրույցներում պատմել է, որ մանկուց ցանկացել է հանդես գալ ԱՄՆ-ի հավաքականում[8]։ Դա անելու համար 15 տարեկանում տեղափոխվել է Արիզոնայի Սքոթսդեյլ քաղաքում գտնվող հյուրընկալող ընտանիք, որտեղ շարունակել է ուսումը Հորայզոնի ավագ դպրոցում[9]։ Այնտեղ էլ շարունակել է նաև ֆուտբոլի պարապմունքները։ Խաղացել է «Սերենո» ակումբում, որի հետ հաղթել է 2007 և 2008 թվականների նահանգի առաջնությունը[6]։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ ԱՄՆ տեղափոխվելու և առանց ընտանիքի ապրելու որոշումն իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկն է եղել[10]։
Քոլեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2011 թվականներին Սիդնին խաղացել Է Կալիֆոռնիայի համալսարանը ներկայացնող «ՈՒԿԼԱ Բրուինզ» թիմում։ Իր առաջին մրցաշրջանում թիմում մասնակցել է 19 հանդիպման, խփել՝ 5 գոլ և կատարել՝ 6 գոլային փոխանցում։ Առաջնության արդյունքներով ընդգրկվել է «Pac-10» կոնֆերանսի նորեկների խորհրդանշական հավաքականում[6]։ «NCAA»-ում երկրորդ մրցաշրջանն ավարտել է 23 գոլով և երկու փոխանցումով՝ մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվելով Հերման Տրոֆի գավաթի հավակնորդների թվում[11]։ Փլեյ-օֆֆում կրկնել է թիմի ռեկորդը մեկ խաղում խփած գոլերի քանակով՝ պոկեր ձևակերպելով «Բոյս Սթեյթ Բրոնկոսի» դարպասը[12]։ Երրորդ մրցաշրջանը մեկնարկել է «Կալ Պոլի Պոմոնա Բրոնկոսի» դարպասը խփած 4 գոլով։ Ընդհանուր առմամբ մեկ մրցաշրջանում խփել է 13 գնդակ, որոնցից 6-ը դարձել են հաղթական, և զբաղեցրել է 3-րդ տեղը «Pac-10» կոնֆերանսի ռմբարկուների ցուցակում[6]։ 2011 թվականի մրցաշրջանում, որը քոլեջում վերջինն էր, կրկին դարձել է թիմի լավագույն ռմբարկուն՝ խփելով 16 գոլ[6]։ Ընդհանուր առմամբ, քոլեջում իր կարիերայի ընթացքում խփել է 57 գնդակ[6][13]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանկուվեր Ուայթքեփս
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Սիդնին վերադարձել է «Ուայթքեփս», որի կազմում 2005 թվականին անցկացրել է երեք հանդիպում[14]։ 11 խաղում խփելով 11 գնդակ՝ նա գրավել է երկրորդ տեղը W-լիգայի ռմբարկուների ցուցակում և օգնել է իր թիմին ընդգրկվել ուժեղագույնների քառյակում։ Մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվել է Արևմտյան կոնֆերենցիայի խորհրդանշական հավաքականում և ճանաչվել W-Լիգայի տարվա նորեկ[15]։
Սիեթլ Սաունդերս
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարին «WPS» դրաֆթում ընտրվել է «Ատլանտա Բիթի» առաջին համարի ներքո[16][17], բայց լիգան մինչ նոր ակումբի կազմում խաղալը դադարել է գոյություն ունենալ։ 2012 թվականի ամռանը ԱՄՆ-ի հավաքականի իր խաղընկերների՝ Հոուփ Սոլոյի, Ալեքս Մորգանի, Ստեֆանի Քոքսի և Մեգան Ռապինոուի հետ պայմանագիր է կնքել «Սիեթլ Սաունդերսի» հետ[18]։ Սակայն ազգային հավաքականի կազմում Օլիմպիական խաղեր 2012-ին նախապատրաստվելու պատճառով «Սիեթլի» կազմում խաղացել է ընդամենը երկու խաղ՝ աչքի ընկնելով երկու խփած գնդակով և մեկ գոլային փոխանցմամբ[19]։
Բոստոն Բրեյքերս
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունվարին Հիզեր Օ 'Ռեյլի և Հիզեր Միթսի հետ տեղափոխվել է «Բոստոն Բրեյքերս», որը պատրաստվում էր մասնակցել «NWSL»-ի մեկնարկային մրցաշրջանին[20]։ «Վաշինգտոն Սփիրիթի» դեմ մրցաշրջանի մեկնարկային խաղում աչքի է ընկել ավելացված ժամանակում խփած գոլով․ խաղն ավարտվել է 1:1 հաշվով[21]։ 2013 թվականի մայիսի 4-ին հեթ-տրիկ է կատարել «Չիկագո Ռեդ Սթարսի» դարպասը, որը դարձել է «NWSL»-ի պատմության մեջ առաջինը և Սիդնին ճանաչվել է Շաբաթվա խաղացող[22]։ Մեկ մրցաշրջանում խփել է 11 գնդակ՝ ռմբարկուների երկրորդ տեղը կիսելով Էբբի Ուոմբակի հետ[23]։
Սիեթլ Ռեյն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռեալի» գլխավոր մարզիչ Լորա Հարվին Լերուին անվանել է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը[24]։ 2014 թվականի մրցաշրջանի մեկնարկին «Սիեթլ Ռեյնը» սահմանել է լիգայի ռեկորդ՝ անցկացնելով 16 հանդիպում առանց պարտության (13 հաղթանակ, 3 ոչ-ոքի)[25]։ Կանոնավոր առաջնության արդյունքներով թիմն առաջին անգամ դարձել է Շիլդի «NWSL»-ի հաղթող[26]։ Փլեյ-օֆֆի եզրափակչում «Ռեյնը» 1:2 հաշվով պարտվել է «Կանզաս Սիթիին»[27]։ Ընդհանուր առմամբ, 2014 թվականի մրցաշրջանում Լերուն մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ[28]։ 2015 թվականի մարտին հայտարարել է «Վեսթերն Նյու Յորք Ֆլեշ» տեղափոխվելու մասին[29]։ Աշխարհի առաջնությանը մասնակցելու և կոճի վնասվածքի պատճառով թիմի կազմում անցկացրել է ընդամենը երեք հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ[30]։
Կանզաս Սիթի
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարի 13-ին տեղափոխվել է «Կանզաս Սիթի»[31], նույն ամսում էլ հայտարարել է իր հղիության մասին, որի պատճառով ամբողջությամբ բաց է թողել 2016 թվականի մրցաշրջանը[32]։ Կարիերան վերսկսել է 2017 թվականին։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդական թիմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունենալով երկքաղաքացիություն՝ Սիդնին կարող էր ընտրություն կատարել Կանադայի և ԱՄՆ-ի ելույթների միջև[33]։ 14 տարեկանում Ֆուտբոլի աշխարհի մինչ 19 տարեկան աղջիկների առաջնություն 2014-ում խաղացել է Կանադայի հավաքականի կազմում՝ դառնալով մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը[7]։ 2008 թվականին փոխել է մարզական քաղաքացիությունը և ընդգրկվել է ԱՄՆ մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Չիլիում կայանալիք 2008 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարում դարձել է լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու։
ԱՄՆ-ի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին երկրի գլխավոր թիմի կազմում մասնակցել է Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարին[34]։ Ազգային հավաքականի կազմում իր երկրորդ խաղում 5 գոլ է խփել Գվատեմալայի դարպասը[35]՝ կրկնելով ազգային հավաքականի ռեկորդը, որը պատկանում էր Էմի Ռոդրիգեսին և Էբբի Ուոմբակին[36]։ Ալգարվեի գավաթ 2012-ում աչքի է ընկել Դանիայի[37] և Նորվեգիայի հավաքականների հետ խաղերում[38]։ Օլիմպիական խաղերում գոլ է խփել Նոր Զելանդիայի հավաքականի դարպասը[39]՝ դառնալով օլիմպիական ֆուտբոլային մրցաշարում աչքի ընկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[40]։ 2013 թվականին Տորոնտոյում Կանադայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ կանադացի երկրպագուները վիրավորանքներ են վանկարկել ֆուտբոլիստուհու հասցեին, որը խփած գնդակից հետո ցույց է տվել մարզաշապիկի տարբերանշանը և ժեստով կոչ է արել երկրպագուներին լռել[41]։ Խաղից հետո Լերուն «Twitter»-ում գրել է. «Եթե դուք ռասիստական կարգախոսներ եք վանկարկում և վիրավորում իմ ընտանիքին, ապա պատրաստ եղեք այն բանին, որ ես իմ երկրի համար հպարտություն կդրսևորեմ»[42]։ 2015 թվականին ընդգրկվել է Կանադայում կայանալիք Աշխարհի առաջնության հավաքականի կազմում։ Մրցաշարում հանդես է եկել 4 խաղում՝ Ավստրալիայի հետ խաղում աչքի ընկնելով գոլային փոխանցմամբ[43]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարին Լերուն գաղտնի ամուսնացել է ֆուտբոլիստ Դոմ Դուայերի հետ, որի հետ հանդիպում էր 2014 թվականից։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ որդի՝ Կասիուս Կրուս Դուայերը և դուստր՝ Ռու Ջեյմս Դուայեր[44]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «With USA's Leroux, youth is served». sportsillustrated.cnn.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Fox Soccer Exclusive: Sydney Leroux». foxsports.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Leroux leaves baseball – and Canada – behind». socceramerica.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Sydney Leroux player bio». uclabruins.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «US Soccer Player Bio». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Canadian native Leroux puts herself on Team USA map». usatoday.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Fiery Sydney Leroux adds spark for U.S. women's soccer». azcentral.com. Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին. Վերցված է 2023-12-03-ին.
- ↑ «Leroux's turbulent journey paying off». espn.go.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Hermann Trophy Semifinalists – Women». lasoccernews.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Broncos Fall 7–1 to No. 3 UCLA in NCAA Tournament». broncosports.cstv.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «UCLA's LeRoux tops in WPS Draft». lasoccernews.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Sydney Leroux signed to 2011 W-League roster by Whitecaps FC». whitecapsfc.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Former 'Caps star Sydney Leroux goes 1st overall in 2012 WPS Draft». whitecapsfc.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «UCLA's Leroux goes No. 1 in WPS draft». espn.go.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Draft Day with Sydney Leroux». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «2012 Seattle Sounders Women roster». sounderswomen.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «2012 Seattle Sounders Women». sounderswomen.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «NWSL Allocation Easier Said than Done». espn.go.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Breakers Come Back to Draw with Washington». nwslsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Player of the Week: Sydney Leroux». nwslsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «2013 National Women's Soccer League Leaderboards». nwslsoccer.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Sydney Leroux heads back to Seattle after Reign swing trade with Boston Breakers». sounderatheart.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Seattle Reign FC sees unbeaten streak end at 16». seattletimes.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Reign Dominate Dash to Clinch Shield». sounderatheart.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «FC Kansas City beats Seattle Reign to win NWSL championship». si.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «2014 Player Statistics». nwslsoccer.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Abby Wambach, Sydney Leroux traded in NWSL blockbuster». si.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «WNY Flash trade Sydney Leroux to KC, granting her wish». democratandchronicle.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «FC KANSAS CITY ACQUIRES FORWARDS SYDNEY LEROUX AND TIFFANY MCCARTY». fckansascity.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Sydney Leroux and Dom Dwyer announce they're expecting their first child». mlssoccer.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «For Sydney Leroux, Dual Citizenship, Single-Minded Approach». nytimes.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «B.C. native Sydney Leroux puts herself on Team U.S. map». thestar.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Sydney Leroux scores five goals in memorable homecoming, but still hears "Judas" taunts». sports.yahoo.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Leroux joins impressive list with five goals». concacaf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «U.S. opens Algarve Cup with 5–0 win». espn.go.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «U.S. WNT Nets 2–1 Win Against Norway in Algarve Cup». ussoccer.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «U.S. women win 2–0, reach semis». espn.go.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «With USA's Leroux, youth is served». sportsillustrated.cnn.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Canadian-born soccer player Sydney Leroux alleges racial taunts in Vancouver». cbc.ca. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «When you chant racial slurs, taunt me and talk about my family.». twitter.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «USA Statistics (FIFA Women's World Cup Canada 2015)». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Soccer Stars Dom Dwyer and Sydney Leroux Dwyer Welcome Daughter Roux James». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте FIFAԱրխիվացված 2018-05-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնի Լերու» հոդվածին։ |
|