Սթիվ Գոլին
Սթիվ Գոլին | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1955 |
Ծննդավայր | Geneva |
Մահացել է | ապրիլի 21, 2019[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ |
Սթիվ Ահարոն Գոլին (անգլ.՝ Steve Golin, մարտի 6, 1955, Geneva - ապրիլի 21, 2019[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2][3], ամերիկացի կինոյի և հեռուստատեսության պրոդյուսեր։ Գոլինն եղել է Anonymous Content LLP մուլտիմեդիայի զարգացման, արտադրության և կառավարման ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն, ինչպես նաև՝ Propaganda Films ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին Սթիվ Գոլինն ավարտել է Նյու Յորքի համալսարանին կից Tisch-ի արվեստի դպրոցը[4]։ 1986 թվականին Գոլինը և նրա գործընկեր Ջոնի Սիգվատսոնը հիմնադրել են Propaganda Films ընկերությունը[5]։ Նրանք զբաղվում էին պրոդյուսերական գործունեությամբ, գովազդով և տեսանյութերի արտադրությամբ։ Ընկերությունն արագորեն դարձել է շուկայի առաջատարը և բազմիցս նշանավորվել է հեղինակավոր «MTV Video Music Awards» և «Կաննի կինոփառատոն» մրցանակներով։ Դա հիմնականում պայմանավորված էր նոր անունների որոնման և հաջող ներդրումների հետ։ Նրա բացահայտնումներն են դարձել Դևիդ Ֆինչերը, Մայքլ Բեյը, Սփայք Ջոնզը, Անտուան Ֆուքուան, Գոռ Վերբինսկին, Ալեքս Պրոյասը և Միշել Գոնդրին[5]։ Այն բանից հետո, երբ Propaganda Films–ը դարձել է հաջողակ, Գոլին և Սիգվատսոնը վաճառել են այն PolyGram-ին։ Բայց երբ 1998 թվականին Polygram-ը վաճառել է Seagram-ին, բոլոր նրանց, որոնց Գոլին մի անգամ բերել էր այնտեղ, հեռացվել են աշխատանքից և նա կորցրել են ընկերության վրա վերահսկողությունը։ 1999 թվականին նա ստիպված էր վերջնականապես բաժանվել Propaganda Films-ից[5]։ Սթիվ Գոլիի հաջորդ նախագիծը դարձել է Anonymous Content ընկերությունը, որը հիմնադրվել է 2000 թվականի սկզբին Կալիֆոռնիա նահանգի Կալվեր Սիթի քաղաքում[5]։ Գոլին ինքն է ղեկավարել ընկերության առևտրային ստորաբաժանումը։ Նա արտադրել է գովազդային հոլովակներ և նրա հաճախորդների թվում էին Audi–ն, Citibank–ը, Կոկա-Կոլան, Ford–ը, Intel, Nike–ը, Պեպսին, United Airlines–ը։ 2000 թվականին Billboard Music Awards մրցույթում նրանց A Perfect Circle խմբի «Judith» երգի տեսահոլովակը (ռեժիսոր Դևիդ Ֆինչեր) ստացել է «Լավագույն նոր կատարող» մրցանակը (հարդ ռոք կատեգորիայում)[6][6]։ Anonymous-ը նախագծեր է մշակել նաև Cypress Hill, Filter, Smash Mouth, Third Eye Blind և The Wallflowers երաժշտական խմբերի համար։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմը ստացել է «BAFTA» մրցանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
2007 թվականին «Բաբելոն» ֆիլմը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է միանգամից երկու մրցույթում և ստացել է «Օսկար» ու «Բրիտանական ակադեմիայի կինոյի և հեռուստատեսային արվեստի» մրցանակները (BAFTA)։
2016 թվականին պատմությունը գրեթե կրկնվել է։ Երկու՝ «Ուշադրության կենտրոնում» և «Փրկվածը» ֆիլմերը, առաջադրվել են նույն մրցանակներին։ Արդյունքում «Օսկար» մրցանակը ստացել է «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը, իսկ «BAFTA»-ն լավագույնը ճանաչել է «Փրկվածը» ֆիլմը[7]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաղ, ռեժիսոր Դևիդ Ֆինչեր (1997)
- «Լինել Ջոն Մալկովիչ»՝ ռեժիսոր Սփայք Ջոնզ (1999)
- «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ՝ ռեժիսոր Միշել Գոնդրի (2004)
- «Բաբելոն» ՝ ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու (2006)
- «Տարբերակ» ՝ ռեժիսոր Գևին Հուդ (2007)
- «Միստեր Ռոբոտ» ՝ ռեժիսոր Սեմ Էսմեյլ (2015)
- «Ուշադրության կենտրոնում» ՝ ռեժիսոր Թոմ Մաքարթի (2015)
- «Փրկվածը» ՝ ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://deadline.com/2019/04/steve-golin-dead-anonymous-content-ceo-oscar-winning-producer-spotlight-true-detective-1202599526/
- ↑ «Steve Golin Biography (1955-)» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Умер продюсер "Игры" и "Выжившего" Стив Голин - РИА Новости, 22.04.2019» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «'Fifth Estate' Producer Steve Golin on Possible Snowden Movie and How Anne Hathaway Left Him Hanging (Q&A)Hollywood Reporter» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «For original work, producer is the real deal - The Boston Globe» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 6,0 6,1 «Billboard - Google Books» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Стив Голин - Награды - IMDb» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
|