Jump to content

Սերգեյ Բոչարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Բոչարով
Ծնվել էմայիսի 10, 1929(1929-05-10)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էմարտի 6, 2017(2017-03-06)[2][3] (87 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
ԳերեզմանՄիտինսկի գերեզմանոց
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, գրականագետ, պատմաբան և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (1952)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ

Սերգեյ Գեորգևիչ Բոչարով (ռուս.՝ Серге́й Гео́ргиевич Бочаро́в, մայիսի 10, 1929(1929-05-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - մարտի 6, 2017(2017-03-06)[2][3], Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային և ռուս գրականագետ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ է 1968 թվականից։

«Գրական միտք» ֆոնդի մրցանակի դափնեկիր է (1995), «Նոր աշխարհ» ամսագրի (1999), Նոր պուշկինյան մրցանակի (2006, մրցանակի առաջին հանձնում), Ալեքսանդր Սոլժենիցինի գրական մրցանակի (2007) դափնեկիր է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1955 թվականին՝ նույն համալսարանի բանասիրական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու է (1956, դիսերտացիայի թեման՝ «Սատիրայի հոգեբանական վերլուծություն»)։ Եղել է Միխայիլ Բախտինի ուսանողը։

1956 թվականից եղել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։

Եղել է Ալեքսանդր Պուշկինի (Պուշկինյան տուն, Սանկտ Պետերբուրգ), Նիկոլայ Գոգոլի (Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ, Մոսկվա) ստեղծագործությունների լիակատար ակադեմիական ժողովածուի, «1800—1917 ռուս գրողներ» բառարանի («Սովետսկայա էնցիկլոպեդիա» հրատարակչություն)), «Գրականության հարցեր» ամսագրի խմբագրակազմի անդամ, «Նոր աշխարհ» ամսագրի հասարակական խորհրդի անդամ։

Մոտ 350 գիտական հոդվածների և հրատարակումների հեղինակ է։ Դրանց թվում են ռուս դասականների ուսումնասիրություններ՝ Ալեքսանդր Պուշկին, Եվգենի Բարատինսկի, Լև Տոլստոյ, Նիկոլայ Գոգոլ, Անտոն Չեխով, Ֆեոդոր Դոստոևսկի, Անդրեյ Պլատոնով, Կոնստանտին Լեոնտև, Վլադիսլավ Խոդասևիչ, գրական-գիտական հուշագրություններ Միխայիլ Բախտինի մասին։

Թաղվել է Մատինսկի գերեզմանոցում[4]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Роман Л. Толстого «Война и мир». — М.: Худ. лит., 1963. (выдержала ещё четыре издания в 1971, 1978, 1987 годах и переиздана позже в Санкт-Петербурге).
  • Поэтика Пушкина. Очерки. — М.: Наука, 1974.
  • О художественных мирах. Сервантес, Пушкин, Баратынский, Гоголь, Достоевский, Толстой, Платонов. — М.: Советская Россия, 1985.
  • Сюжеты русской литературы. — М.: Языки русской культуры, 1999. — ISBN 5-88766-037-6
  • Бочаров С. Г., Сурат И. З. Пушкин. Краткий очерк жизни и творчества. — М.: Языки русской культуры, 2002. — ISBN 5-94457-032-6
  • Филологические сюжеты. — М.: Языки русской культуры, 2007. — ISBN 5-9551-0167-5
  • Генетическая память литературы. — М.: РГГУ, 2012.
  • Вещество существования. — М.: Русскій міръ, 2014. — ISBN 5-8455-0183-7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Муравьев Д. П. Бочаров // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 9.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://gorky.media/news/umer-literaturoved-sergej-bocharov/
  3. 3,0 3,1 3,2 http://trv-science.ru/2017/03/14/pamyati-sergeya-bocharova/
  4. «Ушёл Сергей Георгиевич Бочаров». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]