Jump to content

Սեպագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին

Սեպագիրն ամենահին հնչյունական գիրն է։ Սեպագիր է կոչվում, քանի որ գրվում է կավի սալիկի վրա սեպաձև նշաններ անելու միջոցով։

Առաջին սեպագիր արձանագրությունները վերաբերում են Ք.Ա. 4֊րդ հազարամյակի երկրորդ կեսին Հյուսիսային Միջագետքի շրջանում բնակվող շումերական քաղաքակրթությանը։

Գոյություն ունեն 3 տեսակի սեպագրեր՝ վանկագրեր, գաղափարներ և որոշիչներ, որոնք ցույց են տալիս այդ սեպագրի իմաստը։ Սեպագրերը կարդալով հնարավոր է սովորել, թե դրանք ինչպես են արտասանվել այն լեզվով, որով գրված են։


Սկզբում ուրարտացիները գրում եվ կարդում էին իրենց թշնամու լեզվով՝ ասորերեն։ Հետագայում արդեն Իշպուինի եվ Մենուա հայր եվ որդի թագավորների իշխանության օրոք արքունական գրագրության մեջ սկսեց ավելի լայն գործածություն ստանալ ուրարտերեն սեպագիրը։ Ասում ենք սեպագիր, քանի որ հին ժամանակում մարդիկ գրում էին քարի վրա սեպերով (մեխերով), բամբուկի ծայրամասով գրում էին նաև կավե սալիկի վրա, հետո թողում էին կավը չորանար։

Հետագայում սեպագիրը տարածվում է այլ երկրներում։

Սեպագիր արձանագրություննեը լինում են տարբեր լեզուներով՝ աքքադերեն, խեթերեն և այլն։ Մեզնից 4200 տարի առաջ Էբլա կոչվող երկրում, որը ներկայիս Սիրիայի տարածքում է, գրվել են արձանագրություններ, որոնցում հիշատակված է եղել հայ ժողովուրդը՝ հայա անունով։

Մ.թ.ա. 2800 թ.-ից սեպագիրն սկսել է օգտագործվել Հայաստանում` Արարատյան թագավորությունում կամ Ուրարտուում[1]։ Դրանք հայ թագավորները գրել են տվել դաշնակից խուռիների լեզվով (թեման շինարարական աշխատանքներն էին կամ նրանց տարած հաղթանակները)։ Հայաստանում փորագրման համար օգտագործվել են հղկված քառանկյուն քարեր։ Արձանագրությունների մեջ անցել են հայերեն բառեր, ինչպես օրինակ ուղի, այր, բան, ուտել, ծառ, ավելի և այլն։ Ուրարտուի թագավորների արձանագրություններ կան Հայաստանի շատ կետերում՝ Էրեբունի բերդաքաղաքում Արգիշտի Ա-ի թողած վկայագիրը, Արմավիրի, Սիսիանի մոտակայքում և այլուր։

Սեպագիր արձանագրություններ կան նաև Պարսկաստանում։ Հայ ժողովրդի պատմության համար կարևոր է Իրանի Բեհիսթուն գյուղի մոտ հայտնաբերված, սպիտակ մարմարե հսկա ժայռի հարթեցված մակերևույթին փորագրված եռալեզու արձանագրությունը։ Լեզուներն են` հին պարսկերեն, էլամերեն, աքքադերեն։ Դա պարսից արքա Դարեհ 1-ինի արձանագրությունն է, որը 2500 տարվա պատմություն ունի։ Արձանագրության մեջ հիշատակվում են նաև հայերը և Հայաստանը։ Այսպես՝ հին պարսկերենով Հայաստանը կոչվում է Արմենիա, հայերը` արմինիյա, էլամերենով` Հարմինույա, աքքադերենով՝ Ուրարտու (Ուրաշտու), հայերին՝ ուրուշտայա։ Գրվածքում հայերը համարվում են Խալդի կամ Հալդի աստծո որդիներ, որ հայկական դիցաբանության մեջ նույնացվում է Հայկ Նահապետի հետ, ում ժողովուրդն աստվածացրել է։

Սեպագրերը աղբյուր են ժողովրդի պատմությունը վերականգնելու և գրելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ուրարտական սեպագրեր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.