Jump to content

Սարմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարմեն
(բանաստեղծ)
Ծնվել էմարտի 1, 1901(1901-03-01)[1]
Ծննդավայր
Վախճանվել էփետրվարի 18, 1984(1984-02-18) (82 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունСармен
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
Սարմեն Վիքիդարանում
 Sarmen Վիքիպահեստում

Սարմեն (ամբողջական անուն՝ Արմենակ Սարգսի Սարգսյան, մարտի 1, 1901(1901-03-01)[1], Պախվանց, Ոստան, Վանի մարզ, Թուրքիա - փետրվարի 18, 1984(1984-02-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ Նրան Սարմեն գրական անունով է կնքել իր ուսուցիչ Եղիշե Թերլեմեզյանը։ Սարմեն անունը կազմված է բանաստեղծի ազգանվան առաջին վանկի (Սար) և անձնանվան երկրորդ վանկի (մեն) մեկտեղումից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում։ Նրա ծնողները զոհվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սարմենի մանկությունն անցել է մանկատներում։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Դեպի աստված», լույս է տեսել 1919 թվականին, Թիֆլիսի «Փարոս» թերթում։ Սարմենը Հայկական ԽՍՀ պետական հիմնի տեքստի հեղինակն է։ Նրա բանաստեղծությունների տեքստով հայ կոմպոզիտորները ստեղծել են բազմաթիվ երգեր։ Մահացել է Երևանում[2]։

Սարմենի հուշատախտակը Երևանում
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Երկերի մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դաշտերը ժպտում են (բանաստեղծություններ), Լենինական, Պետհրատի 4-րդ տպարան, 1925, 15 էջ։
  • Թռիչք (բանաստեղծություններ), Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 167 էջ։
  • Լենին հսկան, Երևան, Պետհրատ, 1937, 18 էջ։
  • Սեփո (պոեմ), Երևան, Պետհրատ, 1939, 16 էջ։
  • Նվաճված երջանկություն (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1939, 32 էջ։
  • Երգաստան, Երևան, Հայպետհրատ, 1940, 272 էջ։
  • Նվեր, Երևան, Հայպետհրատ, 1940, 10 էջ։
  • Հերոսական մահ (պոեմ), Հայպետհրատ, 1940, 32 էջ։
  • Երկու առակ, Երևան, Պետհրատ, 1940, 11 էջ։
  • Աստղեր, Երևան, Հայպետհրատ, 1942, 52 էջ։
  • Հայրենիք (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1944, 128 էջ։
  • Ծաղկունք (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1945, 149 էջ։
  • Սրտի ձայնով (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1947, 126 էջ։
  • Յոթ երջանիկներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1950, 56 էջ։
  • Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1951, 192 էջ։
  • Ծաղկաձոր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 64 էջ։
  • Կորած ձեռքեր (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1954, 28 էջ։
  • Գագաթների կարոտը (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 160 էջ։
  • Հայրենի տուն (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 228 էջ։
  • Կարոտի կրակներ (գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, «Մեսրոպ Մաշտոց» և «Սպանված սեր» պոեմները), Երևան, Հայպետհրատ, 1957, 244 էջ։
  • Խոսող ծաղիկներ (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1958, 128 էջ։
  • Պիոներական էստրադա։ Նյութեր պիոներ-դպրոցականների ինքնագործ խմբակների համար (ժողովածուում տեղ են գտել նաև Սարմենի գործերից), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959, 215 էջ։
  • Երգեր (նոտաներով, հայերեն և ռուսերեն), Երևան, Հայպետհրատ, 1959, 93 էջ։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Սարմենի մի քանի գործեր), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
  • Հայոց սիրտ (գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, լեգենդներ, մանրանկարներ և «Լենինն ու բանաստեղծը» ու «Հայոսն ու Քարթլոսը» պոեմները), Երևան, Հայպետհրատ, 1960, 287 էջ։
  • Բանաստեղծի աղբյուրը (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1961, 512 էջ։
  • Կենաց բաժակ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1963, 272 էջ։
  • Ծաղկավոր ձմեռ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1964, 202 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1966, 431 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1967, 292 էջ։
  • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում գործեր ունի նաև Սարմենը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
  • Երազանք (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1969, 292 էջ։
  • Իմ հայրենի աղջիկները, Երևան, «Հայաստան», 1971, 160 էջ։
  • Մանուկների աշխարհում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 100 էջ։
  • Քյոռօղլի, Երևան, «Հայաստան», 1974, 96 էջ։
  • Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Սարմենը), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1976, 326 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1977, 208 էջ։
  • Հայոս և Քարթլոս (պոեմ), Երևան, «Սովետական գրող», 1979, 24 էջ։
  • Հայի աչքեր։ Մանրաքանդակ։ Երգեր ծովի, արևի ու գարնան։ Սիրապատում, Երևան, «Սովետական գրող», 1980, 248 էջ։
  • Սիրտ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 331 էջ։
  • Քյոռօղլի (պոեմ), Երևան, «Սովետական գրող», 1981, 176 էջ։
  • Ծիածան։ Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է ԽՍՀՄ 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (ժողովածուում տեղ են գտել նաև Սարմենի մի քանի գործեր), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ։
  • Մեսրոպ Մաշտոց (պոեմ), Երևան, «Լույս», 1982, 24 էջ։
  • Կարոտի կանչ (հատընտիր), Երևան, 2001։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ջալիլ Ջասըմե։ Ալագյազ։ Բանաստեղծություններ (1948-1953).- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 131 էջ։
  • Գրիշաշվիլի Իոսեբ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 280 էջ։
  • Խորհրդային քուրդ գրողներ։ Անթոլոգիա.- Երևան։ Պետհրատ, 1936.- 154, 1 չհ. էջ։
  • Ռիլսկի Մաքսիմ։ Կամուրջներ.- Երևան, 1973.- 128 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 armradioarchive.am (հայ.)
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 489.
Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարմեն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարմեն» հոդվածին։