Jump to content

Սարգիս Ջանբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Ջանբազյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 16, 1914(1914-01-16)
ԾննդավայրԱրմավիր
Մահացել էդեկտեմբերի 11, 1963(1963-12-11) (49 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունարվեստագետ, պարուսույց, պարող և բալետմայստեր
ԱշխատավայրՄարիինսկի թատրոն
ԵրեխաներԱննա Ջանբազյան

Սարգիս Ջանբազյան (պարս.՝ سرکیس جانبازیان, հունվարի 16, 1914(1914-01-16), Արմավիր - դեկտեմբերի 11, 1963(1963-12-11), Թեհրան, Իրան), իրանահայ պարող, պարուսույց, ռեժիսոր։ Իրանում բալետի ակադեմիայի հիմնադիրը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Ջանբազյանը ծնվել է Արմավիր քաղաքում։ Պատանի հասակից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի, հատկապես պարարվեստի հանդեպ[1]։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Լենինգրադ, սովորել Վագանովի անվան բալետի ակադեմիայում և Լեսգաֆ համալսարանում[1]։ Ավարտելուց հետո Լենինգրադի Կիրովի անվան թատրոնում աշխատել է որպես գլխավոր պարող, բալետմայստեր և գեղարվեստական ղեկավար մինչև 1938 թվականի հուլիս[1][2]։

1938 թվականին տեղափոխվել է Իրան, հաստատվել Ղազվինում[1], որտեղ հիմնադրել է պարի դպրոց։ Ղազվինի հայկական եկեղեցու գլխավոր քահանան թույլատրել է պարի դասեր անցկացնել եկեղեցու տանիքում[1][3]։

1942 թվականին հեռացել է Ղազվինից և հաստատվել Թեհրանում, որտեղ պարի դասեր է տվել հայկական Kušeš ավագ դպրոցում[3]։ 1942 թվականին Թեհրանում հիմնադրել է բալետի ակադեմիա[1][2]։

Ջանբազյանը 1959 թվականին հիմնադրել է ժողովրդական պարերի և երգի համույթը, որի դիրիժորն է եղել Էդիկ Հովսեփյանը։ Հետագայում համույթը շարունակել է իր ելույթները մաեստրո Հովիկ Գասպարյանի ղեկավարությամբ 1962 թվականին, Իրանում երկրորդ ազգային պարային փառատոնում։

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բախչիսարայի շատրվանը
  • Հավեսի երազները
  • Ռեյնգոլդ Գլիերի Chinese Flower Girl[3]
  • Խանդ (Ḥesādat)[3]
  • Պարսկական մանրանկարչություն (Miniātorhā-ye Irāni)[3]
  • Anuš
  • Gol-e gandom
  • Փայտահատ (Tabar-zan)
  • Նավաստիներ (Malavānān)
  • Կյանք ու մահ (Zendegi va marg, հայտնի է որպես Օձի պար կամ Raqṣ-mār
  • Աղոթք լեռներում (Raqṣ-e namāz)
  • Qāli-e Kermān
  • Šālikāri[3]

Սարգիս Ջանբազյանը մահացել է 1963 թվականի դեկտեմբերի 11-ին Թեհրանում հիսուն տարեկանում սրտի կաթվածից։

1950 թվականին ամուսնացել է Ֆլոր Ջանբազյանի հետ։ Ունեցել են երկու զավակ` Ալբերտ և Աննա Ջանբազյանները։ Աննան հոր ղեկավարությամբ սովորել է պարարվեստ, ղեկավարել է Թեհրանի բալետի ակադեմիան, Կալիֆոռնիայում հիմնել է բալետի իր ակադեմիան։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Djanbazian Dance Academy, the 60th Anniversary,” Los Angeles, 2002 (booklet)
  • Ehsan Yarshater, “Jānbāziān, Ostād-e bāleh (Djanbazian, Ballet Master),” Rowšanfekr 203, 20 Tir 1336 Š./11 July 1957
  • “Sāʿati dar ākādemi-ye Jānbāziān (An Hour in Djanbazian Academy),” Sepid o siāh 292, 20 Farvardin 1338 Š./10 April 1959, pp. 32–34.
  • “Dariča-i ba su-ye Āyanda,” Rowšanfekr 85, 19 Esfand 1333 Š./11 March 1955, p. 7.
  • Sarkis Djanbazian, “Raqṣ (Dance),” Ḵorus-e jangi 3, 1951, p. 25.
  • Bižan Emāmi, “Zendegi va marg-e ostād (The Life and Death of the Master),” Ṣobḥ-e emruz 90, 27 Ābān 1342 Š./19 December 1963.
  • “Following Father’s Footsteps,” The Tehran Journal, 4 Mehr 1351 Š./27 September 1972, p. 7.
  • “Ākādemi-ye bāleh-ye Tehrān (Tehran Ballet Academy),” Mehragān 16, 16 Ḵordād 1329 Š./6 June 1950.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «DJANBAZIAN, Sarkis». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Mary Ellen Snodgrass. The Encyclopedia of World Ballet Rowman & Littlefield, 8 jun. 2015 ISBN 978-1442245266 p 155