Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն | |
---|---|
Տեսակ | քաղաքական կուսակցություն |
Երկիր | Հայաստան Արցախ[Ն 1] |
Հիմնադրված | սեպտեմբերի 29, 2018 |
Գաղափարախոսություն | հայկական ազգայնականություն, Աջաթևյան պոպուլիզմ, պրո-եվրոպեականություն և Միացյալ Հայաստան |
Քաղաքական հայացք | աջական և ծայրահեղ աջեր |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Խորհուրդ | քարտուղարություն՝ Գարեգին Չուգասզյան, Վարուժան Ավետիսյան, Ալեք Ենիգոմշյան, Գևորգ Սաֆարյան, Վահագն Ավագյան, Արեգ Կյուրեղյան, Ռուզան Եղնուկյան։ |
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն, գործող կուսակցություն Հայաստանում։ Կուսակցությունը ստեղծվել է 2018 թվականի սեպտեմբերի 29-ին կուսակցության հիմնադիր համագումարով[1]։ Արցախում ներկայացված է իր մասնաճյուղ համարվող Սասնա Ծռեր արցախյան կուսակցության միջոցով։
Ղեկավար կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցության ղեկավար մարմինը 7 հոգանոց քարտուղարությունն է, որը համակարգում է Վարուժան Ավետիսյանը[2]։ Կուսակցության պատվավոր ներկայացուցիչը Ժիրայր Սեֆիլյանն է[3]։
Սասնա ծռեր համահայկական կուսակցության հիմնադիրները հիմնականում ներկայացնում են «Սասնա ծռեր խմբավորումը» և «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական շարժումը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցությունն ընտրություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին[4]։ 2018 թ․ դեկտեմբերի 9-ին մասնակցել է ընտրություններին և ստացել 20000-ից քիչ ավելի քվե։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային ժողովրդավարական բևեռ
- Սասնա ծռեր կուսակցություն
- Հիմնադիր խորհրդարան
- Սասնա Ծռեր խմբավորում
- ՊՊԾ գնդի գրավում
- 100-ամյակն առանց ռեժիմի
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը Արցախում ներկայացված է Սասնա Ծռեր արցախյան կուսակցության միջոցով, որը հանդիսանում է իր տեղական մասնաճյուղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Պաշտոնապես հիմնադրվեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը». www.azatutyun.am. 2018 թ․ սեպտեմբերի 29.
- ↑ ««Սասնա ծռեր» կուսակցությունը ղեկավար չի ունենա. Ընտրվեց 7-հոգանոց քարտուղարություն». news.am. 15:33, 29.09.2018.
- ↑ ««Սասնա Ծռեր» կուսակցությունը նախագահ չունեցավ. Սեֆիլյանը կլինի պատվավոր ներկայացուցիչ». kentron.tv. Շաբաթ, 29 Սեպտեմբերի 2018 17:36. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ ««Սասնա Ծռեր» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, հստակ է. Վարուժան Ավետիսյան». aysor.am. 19.10.2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սասնա ծռեր(չաշխատող հղում)