Jump to content

Ռևազ Նատաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռևազ Նատաձե
Ծնվել էհոկտեմբերի 29 (նոյեմբերի 11), 1903
Մահացել էնոյեմբերի 11, 1984(1984-11-11) (81 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունհոգեբան
Պարգևներ և
մրցանակներ

Ռևազ Գրիգորիի Նատաձե (վրաց.՝ რევაზ ნათაძე, հոկտեմբերի 29 (նոյեմբերի 11), 1903 - նոյեմբերի 11, 1984(1984-11-11), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի հոգեբան, մանկավարժ, հասարակական գործիչ։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (1939 թվական), պրոֆեսոր (1940 թվական)։

Վրացական ԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1955 թվական), ԽՍՀՄ ՄԳԱ թղթակից անդամ (1957 թվական)։ Վրացական ՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ։ Թբիլիսիի համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ (1950 թվականիցից), Վրացական ՍՍՀ ԳԱ Դ․ Ն․ Ուզնաձեի անվան հոգեբանության գենետիկական հոգեբանության ինստիտուտի գենետիկական հոգեբանության բաժնի վարիչ (1941-1961 թվականներին)։ Նատաձեն ուսումնասիրել է ընդհանուր (ըմբռնման և պատրանքի, մտածողության և երևակայության), մանկավարժական (հասկացությունների և գիտելիքների ձևավորման), թատերական (կերպարների մարմնավորման) հոգեբանության գործնական և տեսական հարցեր։ Առանձնապես հայտնի են ըմբռնման կայունության և երևակայության դիրքորոշումային գործողության վերաբերյալ Նատաձեի հետազոտությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 196