Ռուբեն Գաբրիելյան (բնագետ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | 1888 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1968 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բնագետ և մանկավարժ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Ռուբեն Բալասիի Գաբրիելյան (1888, Բաքու, Ռուսական կայսրություն - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բնագետ, մանկավարժ։
Արտաշես Կարինյանի (Գաբրիելյան) եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բաքվում։ Երկար տարիներ կենսաբանություն է դասավանդել ԵՊՀ-ում և այլ բուհերում։
Հրատարակել է բնագիտական հանրամատչելի զրույցներ։ «Վենետիկի Մխիթարյանները և դարվինիզմը» (1948) հոդվածում արժեքավորել է Մխիթարյան միաբանների բնագիտական աշխատությունները, «Մ. Նալբանդյանը և բնագիտությունը» (1966) գրքում առաջինն է մեկնաբանել Միքայել Նալբանդյանի՝ կենսաբանությանը, քիմիայի, աշխարհագրությանը և բժշկությանը վերաբերող հոդվածները[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակնարկներ դարվինիզմի և բիոլոգիական մտքի պատմության հայ իրականության մեջ, XIX-XX դդ., Երևան, 1963։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 248.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Գաբրիելյան (բնագետ)» հոդվածին։ |
|