Jump to content

Ռուբեն Առաքելով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Առաքելով
Ծնվել էդեկտեմբերի 14, 1926(1926-12-14)[1] (97 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԱդրբեջանի բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ

Ռուբեն Ավագի Առաքելով (դեկտեմբերի 14, 1926(1926-12-14)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1975):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Առաքելովը ծնվել է Բաքվում։ 1954 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական բժշկական ինստիտուտը։ 1964 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1969-1986 թվականներին եղել է մանկական վարակիչ հիվանդությունների, 1986-1996 թվականներին՝ վարակիչ հիվանդությունների և մանկական վարակիչ հիվանդությունների միացյալ ամբիոնների վարիչ։ 1974-1996 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական վարակաբան, 1972-1998 թվականներին՝ ՀՀ վարակաբանների գիտական ընկերության նախագահ։

Աշխատությունները վերաբերում են վարակիչ հիվանդությունների ժամանակ հոմեոստազի ուսումնասիրությանը[2]։

  • Основные клинические признаки, ранняя диагностика и лече­ние важнейших детских инфекционных заболеваний и интоксикаций, 1998.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12572
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.