Jump to content

Ռուբեն Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Ահարոնյան
Ծնվել էմայիսի 24, 1947(1947-05-24)[1] (77 տարեկան)
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի ազգային կամերային նվագախումբ և Borodin Quartet?
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1971)[1] և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
Պարգևներ

Ռուբեն Միքայելի Ահարոնյան (մայիսի 24, 1947(1947-05-24)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ջութակահար։ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականի մայիսի 24-ին, Ռիգայում։ 1965 թվականին դարձել է Անդրկովկասյան 2-րդ մրցույթի (Թբիլիսի) հաղթող։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Յուրի Յանկելևիչի դասարան), այնուհետև ասպիրանտուրան (Լեոնիդ Կոգանի դասարան)։ 1972 թվականին հաղթել է Մոնրեալի բավականին բարդ միջազգային մրցույթում, իսկ 1974 թվականին Յուջին Ֆոդորի և Ռուսուդան Գվասալիայի հետ երկրորդ մրցանակն է բաժանել Չայկովսկու անվան 5-րդ միջազգային մրցույթում (առաջին մրցանակ այս անգամ չի շնորհվել)։

1971 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր։ 1982 թվականից ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը։

1996 թվականին տեղափոխվել է Ռուսաստան և դարձել Բորոդինի անվան լարային քառյակի առաջին ջութակը։ 2001 թվականին քառյակի մյուս երաժիշտների հետ արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի։

Մրցանակներ, կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրկովկասյան (Թբիլիսի, 1965 թ., 1-ին մրցանակ), Համամիութենական (Մոսկվա, 1965 թ., 2-րդ մրցանակ), միջազգային՝ Չայկովսկու անվան (Մոսկվա, 1966 թ., 6-րդ մրցանակ), Էնեսկուի անվան (Բուխարեստ, 1970 թ., 2-րդ մրցանակ) և Մոնրեալի (1972 թ., երկու 1-ին մրցանակ, որոնցից մեկը՝ կանադական ժամանակակից ստեղծագործության լավագույն կատարման համար) մրցույթների դափնեկիր է։

1980 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1988 թվականին՝ ՀԽՍՀ պետական մրցանակի, 2001 թվականին՝ ՌԴ Պետական մրցանակի, 1996 թվականին՝ Մովսես Խորենացու մեդալի, 2012 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  3. «Zarkfoundation - Ռուբեն Ահարոնյան». zarkfoundation.com.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ահարոնյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 236