Ռոմեն Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոմեն Դավթյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1937[1] Կիսլովոդսկ, Karachay Autonomous Oblast, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | մարտի 7, 2020 (82 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | դասական |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | ՀԽՍՀ Մշակույթի նախարարություն, Հայաստանի մշակույթի նախարարություն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1960) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1966) |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Ռոմեն Աբրահամի Դավթյան (հոկտեմբերի 10, 1937[1], Կիսլովոդսկ, Karachay Autonomous Oblast, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 7, 2020, Երևան, Հայաստան[2]), հայազգի կոմպոզիտոր[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմեն Դավթյանը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 10-ին Կիսլովոդսկ քաղաքում[4]։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը[5], 1966 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո 1970-1971 թվականներին եղել է Հայաստանի մշակույթի նախարարության արվեստի գլխավոր վարչության պետը, 1991-1993 թվականներին՝ ՀՀ մշակույթի փոխնախարար։
1987-1988 թվականներին աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար, իսկ 1989-1990 թվականներին եղել է «Հայհամերգ» հանրապետական միավորման գլխավոր տնօրեն ու գեղարվեստական խորհրդի նախագահը։ 1985 թվականից Ռոմեն Դավթյանը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[6]։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է, բալետների, սիմֆոնիկ, կամերային, գործիքային երկերի, կինոերաժշտության հեղինակ է։
Երաժշտական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա երկերից են «Հանուն երջանկության», Սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, Լիրիկական պար սիմֆոնիկ նվագախմբի համար, Մանկական սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Տաղ» մշակում սիմֆոնիկ նվագախմբի համար, «Պարային» սիմֆոնիկ նվագախմբի համար, Բալետային սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, Ֆանտաստիկ պոեմ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Թեմա վարիացիաներով» լարային նվագախմբի և հարվածային գործիքների համար, Լարային կվարտետ, Պոեմ երկու դաշնամուրի համար, Վալս-կապրիս ջութակահարների անսմաբլի համար[7], «Հումորեսկ» ջութակահարների անսմաբլի համար, «Անուրջներ» ջութակահարների անսմաբլի համար, Էքսպրոմտ դաշնամուրի համար, Տոկկատա դաշնամուրի համար, Պրելյուդ ջութակի և դաշնամուրի համար, Պար թավջութակի և դաշնամուրի համար, Սոնատ ջութակի համար, «Իմ կանաչ քաղաք», «Ողկույզի գույնը», «Արևի Հարսնացուն» և այլ կինոերաժշտություններ։
Բալետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հանուն երջանկության» (1966)
- «Աղջիկն ու մահը» (պոեմ սիրո մասին)[8]
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967, 1969 և 1971 Համամիութենական մրցույթների դափնեկիր
- 1990 թվականին Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- 2008 ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/davtyan-romen-abramovich.htm
- ↑ Մահացել է կոմպոզիտոր Ռոմեն Դավթյանը
- ↑ «Zarkfoundation - Ռոմեն Դավթյան». zarkfoundation.com.
- ↑ «Давтян, Ромен Абрамович». slovar.wikireading.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Давтян Ромен Абрамович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Romen Davtian | nab.am». www.nab.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Darmar, Ali Cemal (1946- )». fayllar.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Большая биографическая энциклопедия (2009г.). Статьи на букву "Д" (часть 2, "ДАВ")». biografii.niv.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Կիսլովոդսկ քաղաքում ծնվածներ
- Մարտի 7 մահեր
- 2020 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ