Jump to content

Ռոբերտ Օ’Բրայեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Օ’Բրայեն
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ University of California, Berkeley, School of Law?, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Cardinal Newman High School? և Ֆրի սթեյթ համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 18, 1966(1966-06-18) (58 տարեկան)
Ծննդավայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Ռոբերտ Չարլզ Օ’Բրայեն (անգլ.՝ Robert Charles O'Brien, հունիսի 18, 1966(1966-06-18), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, 2019-2021 թվականներին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում ստացել է իրավունքի բակալավրի, իսկ Բերկլիի համալսարանում՝ դոկտորի կոչում։ Լոս Անջելեսի «Larson O’Brien, LLP» իրավաբանական ընկերության գործընկերն էր[1]։ 1987 թվականին՝ Լոս Անջելեսի համալսարանն ավարտելուց հետո, ստացել է դրամաշնորհ՝ շարունակելու կրթությունը աշխարհի ցանկացած կետում, և ուսումնասիրել է քաղաքագիտություն և պետական կառավարում Հարավաֆրիկյան Ֆրի Սթեյթ նահանգի համալսարանում։ Այդ ընթացքում ՀԱՀ-ում ծանոթացել է իր ապագա կնոջ հետ և սովորել Աֆրիկանսում[2] (բրիտանական «The Guardian» թերթի տվյալներով՝ առաջին սևամորթ ուսանողին թույլատրվել է ուսումը հիշյալ համալսարանում միայն 1988 թվականին[3]

1996-1998 թվականներին՝ որպես ԱՄՆ բանակի պահեստազորի սպա, համագործակցել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ՝ զբաղվելով 1991 թվականին Քուվեյթ ներխուժման հետևանքով Իրաքի դեմ բազմամիլիարդանոց հայցերով, որին հաջորդել է Պարսից ծոցում տեղի ունեցած առաջին պատերազմը։ 2005 թվականին հրաժարական է տվել մայորի կոչումով[4]։

2000-ական թվականների սկզբից աշխատել է ԱՄՆ պետական դեպարտամենտում։ Պետքարտուղարներ Կոնդոլիզա Ռայսի և Հիլարի Քլինթոնի լիազորությունների ընթացքում մասնավոր-պետական գործընկերության համանախագահն էր Աֆղանստանում իրավաբանական բարեփոխումներ իրականացնելու համար, որի շրջանակներում անցկացվել է դատավորների, դատախազների և փաստաբանների ուսուցում։ 2012 թվականին Միթ Ռոմնիի և Սքոթ Ուոքերի նախագահական ընտրարշավի ընթացքում արտաքին քաղաքականության ազգային անվտանգության հարցերով խորհրդական էր։ 2016 թվականին հրատարակել է «While America Slept: Restoring American Leadership to a World in Crisis» գիրքը, որտեղ պաշտպանել է ուժային օպերացիաների միջոցով խաղաղության պահպանման քաղաքականությունը և քննադատել Բարաք Օբամայի վարչակազմին միջազգային խնդիրների լուծման դիվանագիտական մեթոդների նկատմամբ ավելորդ հակվածության համար։ 2018 թվականի մայիսին նշանակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատանդների գործերով հատուկ ներկայացուցիչ[5]։

2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո, նշանակվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական[6]։

2020 թվականի հոկտեմբերի 20-ին նրան Բրազիլիայից հրավիրել են մասնակցելու «Artemis» լուսնային ծրագրին[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ’Բրայենը դաստիարակվել է որպես կաթոլիկ, սակայն քսան տարեկանում ընդունել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցու վարդապետությունը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելուց հետո դարձել ԱՄՆ քաղաքական համակարգի ամենաբարձրաստիճան մորմոնը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chris Megerian (2019 թ․ սեպտեմբերի 18). «Trump names Robert C. O'Brien as new national security advisor» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «Donald Trump's new national security advisor reportedly came to SA to study apartheid – and speaks Afrikaans fluently» (անգլերեն). Business Insider SA. 2019 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Jason Burke and Julian Borger (2019 թ․ սեպտեմբերի 24). «Robert O'Brien attended 'routinely racist' university in apartheid South Africa» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. Molly O’Toole (2019 թ․ սեպտեմբերի 18). «Robert O'Brien is an unlikely pick for Trump's national security advisor» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. Laura Powers (2019 թ․ սեպտեմբերի 18). «Who Is Robert O'Brien? Former Hostage Negotiator Replaces John Bolton As Trump's National Security Adviser» (անգլերեն). Newsweek. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. Lauren Chadwick (2019 թ․ սեպտեմբերի 18). «Who is Trump's new national security adviser Robert C. O'Brien?» (անգլերեն). Euronews. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «США пригласили Бразилию к участию в лунной программе». Известия. 2020 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  8. Matthew Brown (2019 թ․ սեպտեմբերի 18). «Romney and friends say new national security adviser has skills to work with Trump» (անգլերեն). Desert News. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Robert Charles O'Brien» (անգլերեն). ԱՄՆ պետքարտուղարություն. 2019 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  • Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Օ’Բրայեն» հոդվածին։