Ռոբերտ Սքոթ
Ռոբերտ Սքոթ անգլ.՝ Robert Falcon Scott | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ենթդ․ մարտի 29, 1912[1][3][4][…] (43 տարեկան) |
Մահվան վայր | Ռոսսի շելֆային սառցադաշտ, Ռոսսի կախյալ տարածք |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Stubbington House School? |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ռազմածովային սպա, ոչ գեղարվեստական գրող և կապիտան |
Ամուսին | Քեթլին Սքոթ[5] |
Ծնողներ | հայր՝ John Edward Scott?[3][5], մայր՝ Hannah Cuming?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Փիթեր Սքոթ[3][5] |
Ստորագրություն | |
Robert Falcon Scott Վիքիպահեստում |
Ռոբերտ Ֆոլքոն Սքոթ (անգլ.՝ Robert Falcon Scott, հունիսի 6, 1868[1][2][3][…], Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ենթդ․ մարտի 29, 1912[1][3][4][…], Ռոսսի շելֆային սառցադաշտ, Ռոսսի կախյալ տարածք), Մեծ Բրիտանիայի ռազմածովային թագավորական տորմիղի կապիտան, բևեռային հետախույզ, Հարավային բևեռի առաջին հայտնագործողներից մեկը, ղեկավարել է երկու արշավախումբ դեպի Անտարկտիդա՝ «Դիսքավերի» (1901—1904) և «Տեռա Նովա» (1912—1913)։
Երկրորդ արշավախմբի ժամանակ Սքոթը արշավի ևս չորս մասնակիցների հետ հասավ Հարավային բևեռ 1912 թվականի հունվարի 17-ին, սակայն պարզեց, որ իրենց մի քանի օրով գերազանցել է նորվեգացի հետախույզ Ռուալ Ամունդսենը։ Ռոբերտ Սքոթը և նրա ընկերները մահացան հետադարձ ճանապարհին ցրտից, սովից և ֆիզիկական հյուծումից։
Մինչ «Դիսքավերիի» գլխավոր նշանակվելը Սքոթը եղել է վիկտորիանական Անգլիայի խաղաղ պայմանների սովորական ծովային սպա, երբ ծառայության մեջ առաջխաղացման հնարավորությունները խիստ սահմանափակ էին, և փառքի ձգտող սպաները աչքի ըկնելու ցանկացած միջոց էին փնտրում։ Դառնալով արշավախմբի ղեկավար՝ Սքոթը հնարավորություն ստացավ բացառիկ գործունեություն ծավալել, թեպետ բևեռային հետախուզության հանդեպ առանձանահատուկ կիրք չէր տածում[7]։ Կատարելով այդ քայլը՝ նա անքակտելիորեն կապեց իր անունը Անտարկտիդայի հետ, որին անդավաճան կերպով հավատարիմ մնաց իր կյանքի հետագա տասներկու տարիների ընթացքում։
Սքոթը մահից հետո դարձավ Բրիտանիայի ազգային հերոս։ Այդ կարգավիճակը պահպանվեց ավելի քան հիսուն տարի և հավաստվում էր ամբողջ երկրում առկա բազմաթիվ հուշարձաններով։ 20-րդ դարի վերջին քսանամյակում «Տեռա Նովա» արշավախմբի պատմությունը ենթարկվեց որոշ գերագնահատման, հետազոտողների ուշադրությունը կենտրոնանում էր աղետալի վերջաբանի պատճառների վրա, որով ընդհատվել էր Սքոթի և նրա ընկերների կյանքը։ Հասարակության աչքին նա անսասանելի հերոսից վերածվեց բազմաթիվ վիճելի հարցերի առարկայի, որի արդյունքում բարձրացվեցին սուր հարցեր նրա անձնական որակների և իրավասությունների վերաբերյալ։ Այժմ ժամանակակից հետազոտողները Սքոթի կերպարը ամբողջովին դրական են գնահատում՝ ընդգծելով նրա առնականությունը և տոկունությունը՝ ընդունելով թերացումները, սակայն վերագրելով արշավախմբի վերջաբանը առաջին հերթին հանգամանքների անհաջող զուգադիպմանը, մասնավորապես՝ ոչ բարեհաճ եղանակային պայմաններին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kindred Britain
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
- ↑ Crane, 2005, էջ 84
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Սքոթ» հոդվածին։ |
|