1701 թվականին ընտրվել է պառլամենտում վիգերի կուսակցությունից։ 1706 թվականին մտել է կառավարության կազմի մեջ։ 1715 թվականին, Հաննովերյան դինաստիայի գահին նտելուց հետո, Ուոլպոլը դարձել է գանձատան կանցլեր, իսկ 1721 թվականին գլխավորել է կառավարությունը։ Անց է կացրել լենդլորդերի և բուրժուազիայի շահերը պաշտպանող քաղաքականություն։ Ուոլպոլի օրոք աննախադեպ չափերի է հասել քաղաքական կաշառակերությունը։ Ուոլպոլ հրաժարվել է գաղութային պատերազմների քաղաքականությունից, որն առաջացրել է բուրժուազիայի առավել էքսպանսիոնիստական շրջանակների դժգոհությունը։ Իսպանիայի դեմ սկսված 1740 թվականի պատերազմում կրած անհաջողության պատճառով Ուոլպոլը պաշտոնաթող է եղել 1742 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։