Ռոբերտ Թոմաս Ալլեն
Ռոբերտ Թոմաս Ալլեն | |
---|---|
Ծնվել է | 1911 |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Վախճանվել է | հուլիսի 11, 1990 |
Մահվան վայր | Սան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Պարգևներ |
Ռոբերտ Թոմաս Ալլեն (անգլ.՝ Robert Thomas Allen, 1911, Տորոնտո, Կանադա - հուլիսի 11, 1990, Սան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կանադացի հումորիստ, առավել ճանաչված է որպես Սթիվեն Լիքոք մրցանակի կրկնակի մրցանակակիր` լավագույն հումորիստ անվանակարգում[1]։ Նա հաղթել է մրցանակը 1957 թվականին՝ «Խոտը երբեք ավելի կանաչ չի եղել» և 1971 թվականին՝ «Կանայք, երեխաները և այլ վայրի կյանք» գրքերի համար։
Ծնվել է Տորոնտոյում, Օնտարիոյում։
Ալլենն սկսել է իր կարիերան որպես գովազդի հեղինակ Eaton's և Simpsons ընկերությունների համար[2], և ֆրիլանս հեղինակ է եղել այնպիսի պարբերականների համար, ինչպիսիք են Maclean's, Saturday Night, The Canadian, Weekend և Star Weekly-ն[2]։
Իր կարիերայի ընթացքում նա հրատարակել է 14 գիրք, այդ թվում` իր էսսեների վերահրատարակությունները և մանկական գրականության գործերը[2]։ Բացի երկու Լիքոք մրցանակները` նա հաղթել է նաև Ռութ Շվարթս մանկական գրականության մրցանակ 1976 թվականին՝ իր «Ջութակը» գրքի համար[1]։
Տորոնտո Սթար պարբերականի ծանրանկարիչ Դունկան Մաքփերսոնի աշխատանքների մեջ կրկնվող կերպարը` ակնոցավոր «միջին կանադացին», ի սկզբանե պատկերված է եղել Ալլենի կողմից։
Թոշակի անցնելուց հետո Ալլանը և իր ընտանիքը 1983 թվականին տեղափոխվել են Սան Սիթի, Կալիֆորնիա[1]։ Նա մահացել է սրտի կաթվածից, Սան Բերնարդինոյում, 1990 թվականին, 79 տարեկան հասակում[1]։