Ռենե Կասսեն
Ռենե Կասսեն (ֆր.՝ René Cassin, հոկտեմբերի 5, 1887[1][2][3], Բայոնա[2] - փետրվարի 20, 1976[4][5][6][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[7]), ֆրանսիացի իրավաբան, իրավագիտության պրոֆեսոր և դատավոր։
Կասսենը ծնվել է Բայոնում (Բասկերի երկիր, Ֆրանսիա)։ Հայրը ֆրանսիացի հրեա էր։ Կասսենը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, մասնակցել է պատերազմի վետերանների խաղաղասիրական, ձախ Union Fédérale կազմակերպության ստեղծմանը։ 1968 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախագծման գործում ունեցած ներդրման համար. նախագիծն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից, 1948 թվականի դեկտեմբերի 10-ին։ Նույն տարում նա նաև արժանացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մրցանակի։ Ռենե Կասսենը հիմնադրել է Ադմինիստրատիվ գիտությունների ֆրանսիական ինստիտուտը, որը ճանաչվել է որպես հանրային սպասարկման ընկերություն։
Ազգերի լիգա
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես 1924-1938 թվականներին Ազգերի լիգայում Ֆրանսիայի պատվիրակ` Կասսենը ճնշում է գործադրել զինաթափման ուղղությամբ, ինչպես նաև` աշխատել է միջազգային հակամարտությունների լուծմանն աջակցող ինստիտուտների զարգացման ուղղությամբ։
Մարդու իրավունքներ և ՀԿ-ներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատելով կանադացի ուսումնասիրող և իրավաբանության պրոֆեսոր Ջոն Փիթերս Համֆրիի կողմից ներկայացված նախագծի վրա` Կասսենը նախագծի հիմնական 46 հոդվածները նվազեցրել է` դարձնելով 44։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, պարունակում էր սկզբնական նախագծի 30 հոդվածները։
Ծառայել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում և Միջնորդ դատարանի մշտական պալատում։
Եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ (1959-1965) և նախագահ (1965-1968)։ Այսօր դատարանի շենքը գտնվում է Ստրասբուրգի Ռենե Կասսեն պուրակում։
Կասսենը նաև գլխավորել է հասարակական կազմակերպություններ, 1918 թվականին հիմնել է Պատերազմի հաշմանդամ վետերանների ֆրանսիական ֆեդերացիան և մինչև 1940 թվականը եղել է դրա նախագահը, այնուհետև` պատվավոր նախագահը։ 1945 թվականին Շառլ դը Գոլը, հաշվի առնելով Կասսենի մեծ ներդրումը ֆրանսիական ազգի համար, առաջարկել է որևէ կերպ աջակցել նաև հրեաներին։ Կասսենը դարձել է ֆրանս-հրեական Alliance Israelite Universelle (AIU) համալսարանի նախագահ, որը նախկինում կրթություն է ապահովել Օսմանյան Կայսրության լծի տակ ապրող սեֆարդի հրեաների համար։ Որպես AIU-ի նախագահ` Կասսենն աշխատել է Հրեաների ամերիկյան միության և անգլո-հրեական ընկերության հետ` հիմնելու Հրեական կազմակերպությունների խորհրդատվական խորհուրդը, որը պետք է աջակցեր հրեաներին աջակցման պլատֆորմին այն ժամանակ, երբ դեռ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգը գտնվում էր զարգացման վաղ փուլում[12]։
1950 թվականի նոյեմբերի 10-ին նա ՄԱԿ-ում լուսանկարվել է Քարիմ Ազքոուլի, Ջորջ Դեյի և Հերալդ Ռոյի հետ` կլոր սեղանի քննարկման ժամանակ։ Սա հատկանշական է թերևս այն պատճառով, որ Ազքոուլն ու Կասսենը տրամագծորեն տարբեր հայացքներ ունեին սիոնիզմի քաղաքականության վերաբերյալ[13]։
Կասսենը մահացել է 1976 թվականին, Փարիզում, թաղված է Փարիզի Մոնպառնաս գերեզմանատանը։ 1987 թվականին նրա մասունքները վերահուղարկավորվել են Փարիզի պանթեոնում։
2003 թվականին Բասկերի կառավարությունը սահմանել է Ռենե Կասսեն մրցանակ, որը տրվում է դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրը[14]։
Ադմինիստրատիվ գիտությունների ֆրանսիական ինստիտուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին Ռենե Կասսենը հիմնել է Ադմինիստրատիվ գիտությունների ֆրանսիական ինստիտուտը, որը ճանաչվել է որպես հանրային սպասարկման ընկերություն։ Նա եղել է այս ընկերության առաջին նախագահը, որը կազմակերպել է վարչական իրավունքի ոլորտում ֆրանսիական դոկտրինի զարգացմանն աջակցող մի շարք խորհրդաժողովներ։
Հրեա իրավաբանների և փաստաբանների միջազգային ասոցիացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենե Կասսենը Իսրայելի գլխավոր դատախազ Հաիմ Կոէնի և ամերիկացի իրավապաշտպան Արթուր Գոլդբերգի հետ 1969 թվականին հիմնել է Հրեա իրավաբանների և փաստաբանների միջազգային ասոցիացիան։ Վերջինս աշխատում է` ամենուր մարդու իրավունքների պաշտպանության համար։ Այդ աշխատանքը ենթադրում է պատերազմական հանցագործությունների կանխում, պատերազմական հանցագործների պատիժ, զենքի և զանգվածային ոչնչացման արգելում, օրենքի վրա հիմնված միջազգային համագործակցություն, ինչպես նաև` միջազգային կոնվենցիաների արդար իրականացում։ Ասոցիացիան աշխատում է հիմնականում հրեաների հետ կապված հարցերի ուղղությամբ և փորձում է պայքարել ռասիզմի, օտարատյացության, հակասեմականության, Հոլոքոստի ժխտման և Իսրայել պետության ժխտման դեմ։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jay Winter, "Rene Cassin and the Alliance Israelite Universelle," Modern Judaism, 32,1 (2012), 1–21.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ծննդական
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Mémoire des hommes (ֆր.) — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Bischoff G., Foessel G., Baechler C. Nouveau dictionnaire de biographie alsacienne (ֆր.) / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace — 1982. — 4434 p.
- ↑ 7,0 7,1 7,2 ծննդական — P. 27.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1968/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ https://www.conseil-constitutionnel.fr/membres/rene-cassin
- ↑ Winter, Jay. 2012. René cassin and the alliance israélite universelle. Modern Judaism 32 (1): 1-21.
- ↑ Photo/MB, UN (1950 թ․ նոյեմբերի 10). «Round Table Discussion over U.N. Radio». www.unmultimedia.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Premio René Cassin».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nobel Committee Information for Cassin Արխիվացված 2004-08-03 Wayback Machine
- CCJO.RenéCassin Human Rights Group
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Կասսեն» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Փետրվարի 20 մահեր
- 1976 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Ֆրանսիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆրանսիայի հրեաներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Հրեա քաղաքական գործիչներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի իրավապաշտաններ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- 20-րդ դարի իրավաբաններ
- Ֆրանսիացի փաստաբաններ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ