Ռաֆիկ Բոշյան
Արտաքին տեսք
Ռաֆիկ Բոշյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1937 |
Ծննդավայր | Կիրովական, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2005 (68 տարեկան) |
Վախճանի վայր | Վանաձոր, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1960) |
Ռաֆիկ Կոմիտասի Բոշյան (մարտի 28, 1937, Կիրովական, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2005, Վանաձոր, Հայաստան)[1], հայ ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1966-1991 թվականներին՝ եղել է Կիրովականի գլխավոր ճարտարապետ։
Կազմել է Վանաձորի 1967, 1989, 2004 թվականների գլխավոր հատակագծերը, կենտրոնի 1970, 1989, 1998 թվականների մանրամասն հատակագծերը, № 5 (1973), «Խնձորուտ» (1975), «Առափնյա» (1976) թաղամասերի կառուցապատման նախագծերը[2]։
Ի պատիվ մեծանուն ճարտարապետի 2017 թվականին Վանաձորի Առափնյա փողոցը վերանվանվել է Ռ. Բոշյանի անվամբ[3]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոշյանի նախագծերով Վանաձորում 1969-1990 թվականներին կառուցվել են՝
- «Կիրովական» հյուրանոցը (1972)
- «Արտեկ» (1975) և «Աստղիկ» (1975) մանկական ճամբարները
- «Գուգարք» կինոթատրոնը (1975)
- Կենտրոնական գրադարանը (1979)
- «Հայաստան» առողջարանի ննջարանային մասնաշենքը (1981)
- Ստեփան Շահումյանի հուշարձանը Շահումյան հրապարակում (1967)
- Սևանում՝ «Հայքիմգիտ-նախագիծ» ինստիտուտի պանսիոնատը (1975)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Ռաֆիկ Բոշյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՓՆՅԱ ՓՈՂՈՑԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՇՈՒՄ N 36-Ա» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
|