Ռաֆայել Մելիք-Օհանջանյան
Ռաֆայել Մելիք-Օհանջանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1939 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2014 |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Անդամակցություն | Royal National Academy of Pharmacy? |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Ռաֆայել Մելիք-Օհանջանյան (օգոստոսի 1, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2014[1]), կենսաօրգանական քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1991)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1939 թվականին Երևանում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1959 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1974 թվականից եղել է հակաուռուցքային միացությունների սինթեզի լաբորատորիայի վարիչ, Տոկիոյի հակաքաղցկեղային կենտրոնի գիտաշխատող[2]։
Աշխատանքները վերաբերում են հակաուռուցքային միացությունների սինթեզին, բնական հակաբիոտիկների կառուցվածքի վերափոխմանն ու բնական հակաուռուցքային միջոցների որոնմանը[2]։
ՌԴ բնական ԳԱ (1997), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի (1997) հայկական մասնաճյուղերի, Գիտական հայտնագործությունների հեղինակների միջազգային ակադեմիայի (1998) նախագահ։ ՌԴ և միջազգային մի շարք ակադեմիաների ու ընկերությունների անդամ, պատվավոր անդամ, փոխնախագահ։ Տոկիոյի (1998), Եվրոպական (1998) համալսարանների պատվավոր պրոֆեսոր, Քեմբրիջի կենսագրական կենտրոնի «Տարվա մարդ» (1997, 1998)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիտասատոյի համալսարանի մեդալ, 1986
- Տոկիոյի ուռուցքաբանական գիտական կենտրոնի
- ՌԴ Ա. Ս. Պոպովի մեդալ, 1998
- Մ. Պ. Տրետյակովի արծաթե մեդալ, 1998
- Պ. Լ, Կապիցայի մեդալ, 2002
- «Գիտության ասպետ» շքանշան, 1998
- Պետրոս Մեծի շքանշան, 2004
- Ռուս ուղղափառ եկեղեցու Ս. Սերաֆիմ Սարովսկու շքանշան, 2004
- «Ս. Ստանիսլավ» շքանշան, Լեհաստան, 1998
- Ռուսաստանի հերոսների ընկերության մրցանակ, 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hakobyan, Armine. «ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ- ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ». www.iravunk.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.