Ջորջ Շուլց
Ջորջ Շուլց | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Փրինսթոնի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Դուայթ-Էնգլվուդ դպրոց և Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, ռազմական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, գործարար և ձեռնարկատեր |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 13, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի օր | փետրվարի 6, 2021[4] (100 տարեկան) |
Վախճանի վայր | Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Թաղված | Dawes Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ամուսին | Charlotte Mailliard Shultz? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ջորջ Շուլց (անգլ.՝ George Pratt Shultz, դեկտեմբերի 13, 1920[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 6, 2021[4], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նյու Յորքում։ 1938 թվականին ավարտել է Կոնեկտիկուտի Loomis Chaffee School դպրոցը, այնուհետև ուսանել Փրինսթոնի համալսարանում, որտեղ 1942 թվականին տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել[8]:Դրանից հետո ընդունվել Է ԱՄՆ ծովային հետևակի կորպուս, որտեղ ծառայել է մինչև 1945 թվականը և հասել մինչև կապիտան կոչումը։ 1949 թվականին ստացել է PhD աստիճան արդյունաբերական տնտեսության Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում[8]։
Հավայան կղզիներում ծառայության ընթացքում հանդիպել է իր ապագա կնոջը՝ Ելենա Մարիա Օ’բրայենին (Ելենա Մարիա «Օբիե» Օ’բրիեն, 1915-1995)։ Նրանք ունեցել են հինգ երեխա։ 1997 թվականին Սան Ֆրանցիսկոյում ամուսնացել է Շառլոտ Մեյլիարդ Սվիգի (Charlotte Mailliard Swig) հետ։
Դասավանդել է տնտեսագիտության ֆակուլտետում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կառավարման դպրոցում 1948-ից մինչև 1957 թվականները[8], 1955 թվականի ընդմիջումով, երբ նա աշխատել է Էյզենհաուերի նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդում։ 1957 թվականին Շուլցն տեղափոխվեց Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոց, որտեղ դեկան Է դարձել 1962 թվականին[8]։
Ռիչարդ Նիքսոնի վարչակազմում աշխատել է աշխատանքի նախարար 1969-1970 թվականներին, որից հետո դարձել Է ԱՄՆ-ի նախագահի վարչաբյուջետային վարչության տնօրեն։ 1972 թվականի մայիսից մինչև 1974 թվականի մայիսը եղել է ֆինանսների նախարար։ Այդ ժամանակահատվածում դադարեցվել է դոլարի ոսկու ստանդարտը և փակվել Բրետոն-վուդյան համակարգը։
1974 թվականին թողեց կառավարությունը Bechtel կորպորացիայի նախագահ և տնօրեն դառնալու համար[8]։
ԱՄՆ պետքարտուղար
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականի հուլիսի 16-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը նշանակվեց ԱՄՆ պետքարտուղար։ Ոմանք նրան անվանում էին «աղավնի» արտաքին քաղաքականության մեջ։ Մյուս կողմից, Շուլցը Նիկարագուայում ԱՄՆ-ի ներխուժման առաջատար պաշտպանն էր։ 1983 թվականին Կոնգրեսում ասել է, որ. "Մենք պետք է կտրենքՆիկարագուայի քաղցկեղի ուռուցք": Նա նաև դեմ էր Դանիել Օրտեգայի կառավարության հետ բանակցություններին։ Առաջին ինտիֆադայի ժամանակ (տես` Արաբա-իսրայելական հակամարտություն) Շուլցը առաջարկեց միջազգային համաձայնագիր ինքնավարության մասին Հորդանան գետի Արևմտյան ափի և Գազայի հատվածի համար։ Նախագահ Ռեյգանին ուղեկցում էր Ռեյկյավիկ ուղևորության ժամանակ` Միխայիլ Գորբաչովի հետ հետ հանդիպելու համար (1986)[8]։ Նա մասնակցել է Լեոնիդ Բրեժնևի հուղարկավորությանը 1982 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ ԱՄՆ փոխնախագահ, Ջորջ Հ. Ու. Բուշի հետ միասին[9]։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուլցը լքել է կառավարությունը 1989 թվականի հունվարի 20-ին, սակայն շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության ստրատեգներից մեկը։ Շուլցը զարմացրել է շատերին՝ խոշոր հանրապետականներից առաջինը կոչ անելով օրինականացնել թեթև թմրանյութերը։ Նա ստորագրել է 1998 թվականի հունիսի 8-ին Նյու Յորք Թայմսում հրապարակված դիմումի տակ, որն ասում է. «Մենք կարծում ենք, որ թմրանյութերի դեմ գլոբալ պատերազմն այժմ ավելի շատ վնաս է հասցնում, քան թմրանյութերը»։
2003 թվականի օգոստոսին Շուլցը նշանակվել է Կալիֆոռնիայի տնտեսական վերականգնման խորհրդի համանախագահ (Ուորեն Բաֆեթի հետ միասին), Կալիֆոռնիայի նահանգապետի թեկնածու Առնոլդ Շվարցենեգերի խորհրդականների խմբի անդամ։
2007 թվական սեպտեմբերի 25-ին ԱՄՆ մի քանի այլ պաշտոնաթող պետքարտուղարների հետ ստորագրել է նամակ, որով կոչ է արվում ԱՄՆ Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը[10]։
2010 թվականին Շուլցը Կալիֆոռնիայում հանդիպել է նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ նրան նվիրելով 1921 թվականի խորհրդային պաստառի մի օրինակ՝ «Խավարից դեպի լույս, ճակատամարտից մինչև գիրք, վշտից մինչև ուրախություն» մակագրությամբ[11]։
2014 թվականի օգոստոսի 26-ին հոդված էր հրապարակել, որում խորհուրդ էր տրվում Ուկրաինային աջակցել սպառազինության մատակարարումներով և զորքերի պատրաստմամբ և ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները[12]։
Turmoil and Triumph: My Years as Secretary of State հուշերի հեղինակ(1993)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Cunningham J. M. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.hoover.org/press-releases/distinguished-american-statesman-60th-us-secretary-state-george-p-shultz-dies-100
- ↑ https://www.amacad.org/rumford-prize-recipients
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ Australian honours system
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
- ↑ Похороны Л.И. Брежнева. Как это было
- ↑ Letter from the Former Secretaries of State Արխիվացված 2007-10-30 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ Медведев: Филиал Сколково появится в США
- ↑ Helping Ukraine Is a U.S. Imperative
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Շուլց» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 2021 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի պետքարտուղարներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ