Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին (անգլ.՝ John Ronald Reuel Tolkien, հունվարի 3, 1892[1][2][3][…], Բլումֆոնտեյն, Նարնջագույն Ազատ Պետություն[4][5][2][…] - սեպտեմբերի 2, 1973[1][6][3][…], Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7][8][9]), անգլիացի հանրահռչակ գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է անգլոսաքսոնական լեզու (1925-1945), այնուհետև՝ անգլերեն և գրականություն (1945-1959)։ Դավանանքով՝ կաթոլիկ։ 1972 թ մարտի 28-ին Թոլքինին շնորհվել է Բրիտանական կայսրության կոմանդորի կոչում։ Գրել է հիմնականում ֆենթեզի ժանրում։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունները «Հոբիթ, կամ գնալն ու գալը» վեպն է և «Մատանիների տիրակալը» եռագրությունն են։
«Մատանիների տիրակալը» երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անգլերենով գրված ամենահանրաճանաչ գրքերից մեկն է։ 1968 թվականին անգլախոս աշխարհում եռագրությունը կարդացել էր 50 միլիոնից ավելի մարդ։ Ներկայումս վեպը թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով։ 2003 թվականին բրիտանական BBC ինտերնետային և հեռուստառադիոընկերության հարցումների համաձայն 200 լավագույն գրքերի ցուցակում առաջին տեղը գրավեց «Մատանիների տիրակալը»։
Թոլքինը ունի բազմաթիվ հետևորդներ։ Նրա ընկերն ու բարեկամն էր Քլայվ Սթեյփլս Լյուիսը՝ «Նարնիայի ժամանակագրությունների» հեղինակը, «ֆենթեզի» ժանրի հիմնադիրներից մեկը։ Նրա և Թոլքինի ստեղծագործությունները փոխադարձ ազդեցություն են ունեցել միմյանց վրա։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ հեղինակներ խոստովանում են Թոլքինի ազդեցությունը իրենց ստեղծագործության վրա։ Նրանցից կարելի է նշել Ջոան Ռոուլինգին՝ «Հարրի Փոթերի» հեղինակին և սանկտ-պետերբուրգցի գրող, Նիկ Պերումովին (Փիրումյան), որի վեպերում իրադարձությունները կատարվում են «Մատանիների տիրակալից» 300 տարի անց։
Թոլքինի ստեղծագործությունները ստացել են բազմաթիվ միջազգային մրցանակներ, դրանց հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, մուլտֆիլմեր, ստեղծվել են համակարգչային խաղեր, գրվել են պիեսներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Թոլքինի անունով անվանվել է աստերոիդ, Միջերկրի աշխարհագրական անունների և հերոսների անուններով են կոչվել իրական աշխարհագրական օբյեկտներ և կենդանիներ։ Լույս են տեսնում ամսագրեր։ Գոյություն ունեն բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք ստեղծել են նրա երկրպագուները։ Գրականագիտության մեջ ստեղծվել է թոլքինագիտության ճյուղը։
Հայերեն լույս են տեսել «Հոբիթ»֊ը և «Մատանիների տիրակալի» առաջին մասը՝ «Պահապանները» անունով։ Ուկրաինայում 1998 թվականին «Մատանիների տիրակալի» մոտիվներով նկարահանվել է հեռուստասերիալ, որտեղ Գորլումի դերում խաղացել է հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը, իսկ Ջեքսոնի ֆիլմերում նույն դերի համակարգչային կերպարի համար օգտագործվել է անգլիահայ դերասան Էնդի Սերքիսի շարժումներն ու ձայնը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1937 - Հոբիթը
- 1945 - «Նիգգլի թերթը» / Leaf by Niggle
- 1945 - «Բալլադ Աոթրուի և Իթրունի մասին» / The Lay of Aotrou and Itroun
- 1949 - «Ջայլս ֆերմերը Հեմից» / Farmer Giles of Ham
- 1953 - «Բեորթհելմի որդի Բեորթնոթի վերադարձը» / The Homecoming of Beorhtnoth Beorhthelm’s Son (պիես)
- 1954-1955 - «Մատանիների տիրակալը» / The Lord of the Rings
- 1954 - «Մատանու եղբայրությունը» / The Fellowship of the Ring
- 1954 - «Երկու ամրոց» / The Two Towers
- 1955 - «Արքայի վերադարձը» / The Return of the King
- 1962 - «Թոմ Բոմբադիլի արկածները» / The Adventures of Tom Bombadil and Other Verses from the Red Book (բանաստեղծությունների ժողովածու)
- 1967 - «Ճանապարհը գնում ու գնում է» / The Road Goes Ever On (Դոնալդ Սուոնի հետ)
- 1967 - «Դարբինը Մեծ Վութթոնից» / Smith of Wootton Major
- 1977 - «Սիլմարիլիոն» / The Silmarillion (լույս է տեսել հետմահու, որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի խմբագրությամբ)
- 1997 - «Ռովերանդոմ» / The Roverandom (լույս է տեսել հետմահու, որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի խմբագրությամբ).
- 2007 - «Հուրինի զավակները» / The Children of Húrin (լույս է տեսել հետմահու, որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի խմբագրությամբ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tolkiens Reise nach Mittelerde (գերմ.): Ein neuer Blick in die Welten J.R.R. Tolkiens — 1 — Kow: Heel Verlag, 2013. — S. 2. — 338 p. — ISBN 978-3-86852-826-8
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 J.R.R. Tolkien (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/598643/JRR-Tolkien
- ↑ 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/cbbcnews/hi/find_out/guides/uk/jrr_tolkien/newsid_2388000/2388813.stm
- ↑ 6,0 6,1 6,2 Tolkiens Reise nach Mittelerde (գերմ.): Ein neuer Blick in die Welten J.R.R. Tolkiens — 1 — Kow: Heel Verlag, 2013. — S. 33. — 338 p. — ISBN 978-3-86852-826-8
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.history.com/this-day-in-history/third-and-final-lord-of-the-rings-movie-opens
- ↑ 8,0 8,1 8,2 http://amsaw.org/amsaw-ithappenedinhistory-010305-tolkien.html
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.irishexaminer.com/ireland/michael-schumacher-racing-driver-is-44-today-218391.html
- ↑ Doughan D. J.R.R. Tolkien: A Biographical Sketch — The Tolkien Society.
- ↑ (unspecified title) — P. 7. — ISBN 0-345-21550-8
- ↑ The London Gazette 45554 (բրիտ․ անգլ.) — Iss. 45554. — P. 9.
- ↑ 13,0 13,1 13,2 https://nebulas.sfwa.org/award/best-script/
- ↑ https://web.archive.org/web/20081201034720/http://www.locusmag.com/SFAwards/Db/LocusWinsByCategory.html#nvlf#nvlf
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/2002-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/2003-hugo-awards/
- ↑ The Author: Timeline — The Tolkien Society.
- ↑ J.R.R. Tolkien Chronology — Dallas Baptist University.
- ↑ https://locusmag.com/2013/06/2013-science-fiction-hall-of-fame-inductees/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/2004-hugo-awards/
- ↑ http://www.gostak.org.uk/ifa/ifaindex.htm
- ↑ https://www.sfadb.com/Ditmar_Awards_1978
- ↑ 23,0 23,1 23,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 24,00 24,01 24,02 24,03 24,04 24,05 24,06 24,07 24,08 24,09 24,10 24,11 24,12 24,13 White M. The Life and Work of J.R.R. Tolkien — 2002. — ISBN 0-02-864285-6
- ↑ 25,0 25,1 https://www.goodreads.com/book/show/331029.The_Marvellous_Land_of_Snergs
- ↑ 26,0 26,1 https://www.reddit.com/r/tolkienfans/comments/ji47vt/did_tolkien_ever_write_to_or_about_gk_chesterton/?rdt=46664
- ↑ 27,0 27,1 Petty A. C. Identifying England's Lonnrot — 2004. — Vol. 1, Iss. 1. — P. 69—84. — doi:10.1353/TKS.2004.0014
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին «Հոբիթ» - Երևան, «Սովետական գրող», 1984
- Ջ.Ռ.Ռ. Թոլքին «Պահապանները» - Երևան, «Արևիկ», 1989
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջ.Ռ.Ռ. Թոլքին «Պահապանները» - Երևան, «Արևիկ», 1989
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոլքինը գրապահարանում Արխիվացված 2020-07-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին» հոդվածին։ |
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Սեպտեմբերի 2 մահեր
- 1973 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի արձակագիրներ
- Լեզու ստեղծողներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Պոլիգլոտներ
- Անգլիացի լեզվաբաններ
- Անգլիացի մանկագիրներ
- Անգլիացի թարգմանիչներ
- Գրաքննադատներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի վիպասաններ
- Անգլիացի բանասերներ
- Բրիտանական ակադեմիայի անդամներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Անգլիացի մանկավարժներ