Ջոն Դենվեր
Ջոն Դենվեր | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Henry John Deutschendorf |
Նաև հայտնի է որպես | John Denver |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1943[1][2][3][…] Roswell, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4][5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1997[1][3][6][…] (53 տարեկան) Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | Քանթրի[7][8][9], ժողովրդական երաժշտություն, ռոք[10], ֆոլկ ռոք[11][12], փոփ[9][13], ժամանակակից ժողովրդական երաժշտություն[14][15][16] և փոփ֊ֆոլք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, դերասան, երգերի հեղինակ, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, օդաչու, գրող, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ, Ֆիդլ, ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Լեյբլ | Մերկուրի Ռեքորդս, RCA, Windstar Records? և Բերտելսմանի երաժշտական խումբ |
Կրթություն | Texas Tech University? և Arlington Heights High School? |
Անդամակցություն | Tucson Arizona Boys Chorus? և The John Denver Band? |
Ամուսին | Cassandra Delaney? |
Պարգևներ | |
Կայք | johndenver.com |
John Denver Վիքիպահեստում |
Ջոն Դենվեր (անգլ.՝ John Denver, դեկտեմբերի 31, 1943[1][2][3][…], Roswell, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 12, 1997[1][3][6][…], Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իրական անունը` Հենրի Ջոն Դոյչենդորֆ Կրտսեր,, ամերիկացի հեղինակ- կատարող, ով հանդիսանում է ֆոլկ երաժշտության ամենահաջողակ սոլո կատարողը։ Իր կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 300 երգ, որոնց մեծամասնությունը նա ինքն էլ գրել է (Օրինակ` Take Me Home Country Roads):
1960-ական թվականներին Դենվերը հանդես է եկել Չեդ Միտչելի տրիոյի կազմում, իսկ 1969 թվականից իրեն նվիրել է սոլո կարիերային։ Նրա երգերը նկարագրում են բնության հետ հարաբերությունները և ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին։ 1974 թվականին թողարկված ալբոմը տասն անգամ պլատինե է դարձել, իսկ նրա կնոջ համար գրված «Annie’s Song» երգը Billboard Hot 100 շքերթում առաջին հորիզոնականն է գրավել։
1970-ական թվականների հաջողություններից հետո Դենվերը ավելի հազվադեպ սկսեց ձայնագրվել։ Նա հազվադեպ էր նկարահանվում կինոյում, ծառայում էր որպես Կոլորադի նահանգի պոետ-լաուրեատ, սակայն ժամանակի մեծ մասը նվիրում էր բնապահպանության համար պայքարին։ Չերնոբիլի աղետից հետո հանդես է եկել Կիևում, երգ է գրել Պիսկարյովսկի գերեզմանների մասին։ Մահացել է 1997 թվականին իր ղեկավարության տակ գտնվող ինքնաթիռի ավիավթարի ժամանակ։
Կիևի համերգի ժամանակ Դենվերը հայտարարել է[17]. «Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ հարգում ու սիրում եմ բոլոր խորհրդային մարդկանց։ Ինձ համար շատ կարևոր է լինել այստեղ` Խորհրդային Միությունում և երգել ձեզ համար և ոչ միայն երգել, այլ ձեզ հետ կիսվել իմ երաժշտությամբ։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ մեծ հարգանք եմ տածում Կիևի և Չեռնոբիլի բնակիչների հանդեպ, ես հարգում են նրանց քաջությունն ու տղամարդկությունը։»
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Ջոն Դոյչենդորֆը ծնվել է Ռոզուելում։ Նրա մայրը Էրմա Լուիզա Սվոուպն է եղել, հայրը` Հենրի Ջոն Դոյչենդորֆը, եղել է BBC-ի աշխատակից ԱՄՆ-ում[18]։ Հոր աշխատանքը ստիպել է ընտանիքին տեղից տեղ տեղափոխվել, դրա համար էլ Դենվերի մոտ խնդիրներ են առաջացել ընկերների և հասակակիցների հետ։ Հնարավոր է, որ դրա համար էլ նա չի կարողացել գտնել իրեն կյանքում[19]։ Նրա մորական կողմի տատիկն իր մեջ սեր է սերմանել երաժշտության հանդեպ։ Իր ինքնակենսագրականի` Take Me Home-ի մեջ Դենվերը նկարագրում է ընտանիքում ամենաավագ երեխային` ինքն իրեն, պատմում է խիստ հոր մասին, ով չէր կարողանում բավարար սեր փոխանցել երեխաներին։
11 տարեկան հասակում Դենվերը կիթառ է ստանում տատիկի կողմից և սովորում է այն նվագել, ինչը վատ չի ստացվում նրա մոտ[20]։ Նա ժամանակ առ ժամանակ ակումբներում է հանդես գալիս, քոլեջում սովորելու ժամանակ վերցնում է Դենվեր ազգանունը` իր սիրելի նահանգի` Կոլորադոյի մայրաքաղաքի անունով։ Նա որոշում է փոխել անունը Ռենդի Սպարկսի` «The New Christy Minstrels»-ի հիմնադրի խորհրդով։ Նա Դոյչենդորֆ ազգանունն այդքան էլ հարմար չէր համարում բեմի համար[21]։ Դանվերը սովորեց Տեխասի տեխնիկական համալսարում` Լաբոկում և երգեց «The Alpine Trio» խմբում` միաժամանակ հաճախելով ճարտարապետության դասերի։ Ինչպես նաև, նա եղել է Delta tau Delta ուսանողական կազմակերպության անդամ, իսկ 1963 թվականին լքել է համալսարանը և մեկնել Լոս Անջելես, որտեղ հանդես է եկել ֆոլկ ակումբներում։ 1965 թվականին Ջոնը միացել է «Chad Mitchell Trio» ֆոլկլյոր անսամբլին, որը վերանվանվել է «Mitchell Trio» Չադ Միտչելի հեռանալուց առաջ, իսկ այնուհետև Դենվերի` խմբին միանալուց հետո վերանվանվել է «Denver, Boise, and Johnson»:
Ջոն Դենվերը թողել է իր խումբը 1969 թվականին, որպեսզի մենակատարի կարիերա սկսի, իսկ այնուհետև ստեղծել է RCA Records: Rhymes & Reasons ալբոմը։ Նա ինքնուրույն ձայնագրել է իր մի քանի երգերի դեմո տարբերակները, որոնցով հանդես է եկել համերգների ժամանակ։ Այս ալբոմը ներառում էր «Babe I Hate to Go» երգը, որն ավելի ուշ անվանվեց «Leaving on A Jet Plane»:
1970 թվականին Ջոն Դենվերը ստեղծում է ևս երկու ալբոմներ` Take Me to Tomorrow և Whose Garden Was This, որոնք ներառում էին Ջոն Դենվերի ձայնագրած երգերը, ինչպես նաև այլ կատարողների երգերի քավր տարբերակներ։
Կարիերայի գագաթնակետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ ալբոմը` Poems, Prayers & Promises-ը, աներևակալի հաջողակ եղավ Դենվերի համար` մասնավորապես «Take Me Home, Country Roads» երգի համար։ Այն մասամբ հայտնի դարձավ նաև նոր պրոդյուսերի շնորհիվ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2007-10-12
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://famousdude.com/3590-john-denver.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/7733036/John-Denver.html
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://itunes.apple.com/us/artist/john-denver/id208469
- ↑ http://www.lyricsmode.com/lyrics/j/john_denver/some_days_are_diamonds.html
- ↑ 9,0 9,1 http://www.pugetsoundradio.com/2014/06/01/monday-broadcast-history-june-2nd/
- ↑ http://www.lyricsfreak.com/j/john+denver/dancing+with+the+mountains_20073536.html
- ↑ http://8tracks.com/klynch614/hippy-cruising
- ↑ http://www.cdbaby.com/Artist/JohnCurtisAnderson
- ↑ MySpace — 2003.
- ↑ http://www.contactmusic.com/john-denver/pictures/58f13cb4/jesse-belle-denver-zak-deutschendorf-family-john-denver-honored_4427331
- ↑ http://www.contactmusic.com/john-denver/pictures/58f13cb4/jesse-belle-denver-zak-deutschendorf-john-denver-honored-posthumously_4427323
- ↑ http://www.popmatters.com/review/ottjeff-willwork/
- ↑ Щербак Юрий Николаевич. ЧЕРНОБЫЛЬ
- ↑ «Ancestry of John Denver compiled by William Addams Reitwiesner». Wargs.Com. Retrieved May 9, 2011.http://www.wargs.com/other/denver.html
- ↑ «John Denver». The Daily Telegraph (London). October 14, 1997.http://www.telegraph.co.uk/news/obituaries/7733036/John-Denver.html
- ↑ «Biography». john denver. Retrieved August 17, 2010.http://johndenver.com/about/biography/
- ↑ «The New Christy Minstrels». Thenewchristyminstrels.com. Retrieved August 17, 2010.http://www.thenewchristyminstrels.com/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դենվեր» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոկտեմբերի 12 մահեր
- 1997 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Տենոր
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- RCA Records-ի արտիստներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Բեմական կեղծանուններ