Ջոզեֆ Բո Բայդեն
Ջոզեֆ Բո Բայդեն անգլ.՝ Beau Biden | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Արչմիրի ակադեմիա, Փենսիլվանիայի համալսարան (1991), Syracuse University College of Law? և The Judge Advocate General's Legal Center and School? |
Մասնագիտություն՝ | փաստաբան, քաղաքական գործիչ և judge advocate |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 3, 1969 |
Ծննդավայր | Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ |
Վախճանի օր | մայիսի 30, 2015 (46 տարեկան) |
Վախճանի վայր | Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Թաղված | St. Joseph's on the Brandywine |
Դինաստիա | Ջո Բայդենի ընտանիք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Joseph Robinette Biden III |
Հայր | Ջոզեֆ Բայդեն |
Մայր | Նելիլա Հանթեր |
Ամուսին | Hallie Olivere Biden?[1] |
Զավակներ | Natalie Biden? և Robert Biden II? |
Կայք՝ | beaubiden.com |
Պարգևներ |
[2] և
|
Ջոզեֆ Ռոբինեթ «Բո» Բայդեն III (անգլ.՝ Joseph Robinette «Beau» Biden III, փետրվարի 3, 1969, Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ - մայիսի 30, 2015, Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, պետական գործիչ և դեմոկրատ քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենի որդին։ 2007-2015 թվականներին զբաղեցրել է Դելավեր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը (1973-2009 թվականներին Ջո Բայդենը՝ Բո Բայդենի հայրը, Դելավեր նահանգից սենատոր էր)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բո Բայդենը քաղաքական գործիչ Ջո Բայդենի և նրա առաջին կնոջ՝ Նիլե Հանթերի ավագ զավակն էր։ 1972 թվականին նրա մայրը և կրտսեր քույրը մահացել են ավտովթարից։ Նա և իր կրտսեր եղբայրը՝ Հանթերը, ողջ են մնացել, բայց Բոն լուրջ վնասվածքներ է ստացել։
Իրավունք է սովորել Փենսիլվանիայի համալսարանում և Սիրաքյուսի համալսարանի Իրավաբանական քոլեջում։ 1995-2004 թվականներին իրավաբան է աշխատել ԱՄՆ արդարադատության նախարարությունում։ 2004 թվականին Բայդենը դարձել է Bifferato, Gentilotti, Biden & Balick իրավաբանական ընկերության գործընկերը։ Բացի այդ, նա եղել է քաղաքականության զարգացման վարչության ժամանակավոր խորհրդատու և իրավաբան ԱՄՆ դատախազի գրասենյակում։
Բայդենն ամուսնացած էր 2003 թվականից, ուներ դուստր և որդի[3]։
2006 թվականին նա ընտրվել է Դելավեր նահանգի գլխավոր դատախազ, պաշտոնը ստանձնել է 2007 թվականի հունվարին։ 2015 թվականին հեռացել է պաշտոնից։
Եղել է Դելավեր նահանգի Ազգային գվարդիայի անդամ 2003 թվականից, 2008-2009 թվականներին ծառայել է Իրաքում[4]։ Մահվան պահին մայորի կոչում է ունեցել։
2015 թվականի մայիսի 30-ին Բո Բայդենը մահացել է գլխուղեղի ուռուցքից (գլիոբլաստոմա)[5]։ 2015 թվականի հունիսի 6-ին Հռոմի կաթոլիկ Սուրբ Անտոնիա (Ուիլմինգթոն) եկեղեցում տեղի է ունեցել հրաժեշտի արարողությունը։ Թաղված է Գրինվիլի Սուրբ Ջոզեֆի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.usatoday.com/news/religion/2008-08-25-catholic-biden_N.htm
- ↑ https://thehill.com/blogs/blog-briefing-room/news/244209-odierno-beau-biden-had-traits-of-greatest-leaders/
- ↑ Banks, Adelle M. (2008 թ․ օգոստոսի 24). «Biden provides Catholic link, but renews abortion debate». USA Today. Religion News Service. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Beau Biden Lays Low Amidst Senate Talk». The Washington Post. CBS News. 2009 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Умер сын вице-президента США Джозефа Байдена
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beau Biden Appearances on C-SPAN
- Law firm hires Beau Biden(չաշխատող հղում)
- Former Biden advisor picked as Senate replacement Արխիվացված 2016-01-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Բո Բայդեն» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 30 մահեր
- 2015 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Բրոնզե աստղի մեդալակիրներ (ԱՄՆ)
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի պետական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Քաղցկեղից մահացածներ